Էկեք առեք. էժան տարածք են վաճառում

02/04/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 1-ի համարում

«Արմենպրես» լրատվական գործակալության Զաքյան 10 հասցեում գտնվող նախկին ֆոտոխրոնիկայի մասնաշենքը այլեւս պատկանում է Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանին: Նման գործարքի առկայության փաստը մեզ հետ զրույցում հաստատեց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Հրայր Զորյանը: Գործարքը կնքվել է դեռեւս անցած տարի նոյեմբերի 14-ին: Կադաստրային փաստաթղթերով 418 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով այդ տարածքը Արսեն Ղազարյանին է վաճառվել ընդհանուր առմամբ 21 միլիոն 959 հազար 600 դրամի դիմաց, ինչը կազմում է մոտ 49 հազար դոլար: Տարածքը գտնվում է Երեւանի կենտրոնում` Գրիգոր Լուսավորիչ եւ Զաքյան փողոցների հատման մասում գտնվող շենքի առաջին հարկում:

Գույքը օտարվել է ուղղակի վաճառքի ձեւով նախապես հայտնի գնորդին, այսինքն՝ գույքի օտարման նպատակով մրցույթ չի հայտարարվել: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ տարածքը օտարվել է շուկայականից մոտ չորս անգամ էժան գնով: Սակայն առաջ չընկնենք եւ նախ ներկայացնենք խնդրի պաշտոնական կողմը: Ըստ Հրայր Զորյանի, Զաքյան 10 հասցեի շենքի օտարման որոշումը կայացվել է «Արմենպրես» ՓԲԸ-ի 2005թ. հոկտեմբերի 27-ին կայացած բաժնետերերի ժողովում: Մինչ այդ մոտ 2 տարի շարունակ «Արմենպրեսի» տնօրինությունը փորձել է այդ տարածքի հետագա շահագործման հնարավոր լուծումներ գտնել: Այդ նպատակով տարբեր ծրագրեր են քննարկվել: Սակայն, քանի որ շենքը կապիտալ վերանորոգման կարիք ունի, ուստի դրա հետ կապված ցանկացած ծրագրի իրագործման համար պահանջվել են լուրջ ներդրումներ:

Հրայր Զորյանի խոսքերով, իրենց այդպես էլ չի հաջողվել անհրաժեշտ ներդրումների հարցը լուծել: Փոխարենը որոշել են տարածքը օտարել, իսկ դրա արդյունքում ստացված միջոցներով բարելավել «Արմենպրեսի» գործունեությունը` նոր տեխնիկայի ձեռքբերում, «Արմենպրեսի» հիմնական մասնաշենքի վերանորոգում եւ այսպես շարունակ: Մի խոսքով, օտարումից ստացված գումարները պետք է ծախսվեն «Արմենպրեսի» կարիքների համար: Ըստ Զորյանի, այդ տարածքը պահպանելով՝ «Արմենպրեսը» ստիպված է եղել լրացուցիչ գումարներ ծախսել, քանի որ գործակալության անձնակազմը  բաժանված է եղել երկու մասի եւ հարկավոր է եղել երկու տնտեսության կարիք հոգալ: Այս մոտեցումը թերեւս արդարացված է, սակայն այս դեպքում հարց է առաջանում. իսկ ինչո՞ւ 49 հազար դոլարով:

Մայրաքաղաքի այդ մասում գտնվող անշարժ գույքի մեկ քառակուսի մետրի նվազագույն շուկայական արժեքը 800 դոլար է: Այս գնով մայրաքաղաքի այդ մասում անշարժ գույք գտնելը դժվար է: Անգամ «դատարկ» հողն ավելի թանկ արժե: Եթե նույնիսկ հաշվի առնենք, որ տարածքը նորոգման կարիք ունի եւ դրան համարժեք  ավելի ցածր գին ենթադրենք, ապա միեւնույն է`  418 քառակուսի մետր մակերեսով այդ տարածքի շուկայական արժեքը անգամ զեղչված գներով նվազագույնը կկազմի 200 հազար դոլար: Բայց ինչո՞ւ է վաճառվել մոտ 22 միլիոն դրամով, արդյոք դա շուկայականից մի քանի անգամ ցածր չէ՞: Այս հարցին Հրայր Զորյանը պատասխանեց հետեւյալ կերպ. «Ես ի՞նչ գիտեմ՝ շուկայականից ցածր է, թե` ոչ: Տարածքը գնահատվել է, անհրաժեշտ ողջ գործընթացն ապահովվել է, կարող եմ ասել, որ վաճառքի թիվը օդից չի վերցվել»:

Ամեն դեպքում, որոշում կայացնողը եղել է «Արմենպրեսի» բաժնետերի ժողովը: Իսկ այդ մարմինն, ըստ էության, բաղկացած է երեք մամուլի քարտուղարներից եւ մեկ գործակալության ղեկավարից: ՀՀ կառավարության 2000թ. օգոստոսի 23-ի թիվ 504 որոշմամբ ի պաշտոնե «Արմենպրես» ՓԲԸ-ի հիմնադիրների լիազոր ներկայացուցիչներ են ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը` Վիկտոր Սողոմոնյանը, կառավարության մամուլի քարտուղարը` Մերի Հարությունյանը, ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետը` Անահիտ Ադամյանը եւ մշակույթի, երիտասարդության հարցերի գրահրատարակչության գործակալության պետը` Էդուարդ Միլիտոնյանը: Այսինքն, օտարման որոշումը կայացրել են հենց վերը նշված անձինք: Նրանցից միայն Մերի Հարությունյանի հետ մեզ հաջողվեց զրուցել այս խնդրի շուրջ:

Ըստ նրա, օտարումն արվել է օրենքի սահմաններում, գույքն էլ վաճառվել է ըստ գնահատված արժեքի: Բայց ինչո՞ւ այդքան էժան: Այս հարցի պատասխանը մենք այդպես էլ չկարողացանք ստանալ: Իրոք, դժվար է պատասխանել, թե ինչու է որեւէ սուբյեկտ իր ունեցվածքը վաճառում շուկայականից մի քանի անգամ էժան: Տվյալ դեպքում պնդումը, թե գինը «օդից չի վերցրած», իրականության հետ որեւէ կապ չունի: Հենց օդից է վերցրած: Խնդիրն այն է, որ տվյալ տարածքի իրական գինը կլիներ այն, որը կձեւավորվեր բաց, հրապարակային, լայնորեն գովազդված մրցույթի կամ աճուրդի արդյունքում, որին կարող էին մասնակցել բազմաթիվ պոտենցիալ գնորդներ: Բայց տվյալ դեպքում ընտրվել է մեր իշխանությունների որդեգրած մոտեցումներին հատուկ ամենասոցիալիստական ձեւը` ուղղակի վաճառքը. գաղտնի, թաքուն, «տնական ձեւով» վաճառքը:

Եւ արդյունքում էլ տարածքը վաճառվել է շուկայականից մի քանի անգամ էժան գնով: Ինչո՞ւ: Պատասխանը կռահեք ինքներդ: Եւ եթե ընթերցողի մոտ հարց առաջանա, թե արդյո՞ք այդ տարածքի վաճառքի ժամանակ «վերխեր են» եղել, կամ որոշակի ծառայությունների դիմաց գնորդը կարողացել է ջրի գնով տարածք ձեռք բերել, ապա դա բոլորովին բնական կլինի: Վաճառքի նման ցածր գնի մյուս բացատրությունը կարող է լինել այն, որ «Արմենպրեսը» վերածվել է բարեգործական կազմակերպության եւ քաղաքի կենտրոնում կարիքավորներին էժան գնով շենքեր է վաճառում: Եթե կան այլ տարբերակներ, ապա կարող ենք դրանք քննարկել:

Վահագն Հովակիմյան   

Տպել
1169 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը