Համընդհանուր ներառական կրթությունը կապահովի որակական նոր մակարդակ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի հետ: Այս մասին հայտնում են ԿԳՆ-ի մամուլի ծառայությունից։

ԿԳ նախարարը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունը   համընդհանուր ներառական կրթության անցման շրջանում և հույս հայտնել, որ այն կշարունակվի նաև Երևանի և մյուս մարզերի ներդրման փուլում: «Համընդհանուր ներառական կրթության անցումը մեզ համար առաջնահերթ խնդիրներից է, քանի որ այն հասարակությանը կբարձրացնի որակական նոր մակարդակի: Համերաշխություն, սեր և հանդուրժողականություն, ահա այս արժեքներն են, որ տարիներ շարունակ պակասել են մեր հասարակությանը:

Հաջողել են այն երկրները, որոնք կարողացել են հասարակությանը հաղորդել այս արժեքները»,-նշել է Արայիկ Հարությունյանը: ԿԳ նախարարի խոսքով, համընդհանուր ներառմանն ուղղված  քայլերի շնորհիվ, մեր երկիրը կունենա համակեցության այլ սկզբունքներով ու չափանիշներով առաջնորդվող հասարակություն: Միաժամանակ նա շեշտել է, որ համընդհանուր ներառման անցման ընթացքում բազմաթիվ խնդիրներ են առաջանում սոցիալական տարբեր խմբերի միջև: Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանը կարևորել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունն ուսուցիչների վերապատրաստման և ծնողական համայնքի հանդիպումների կազմակերպման հարցում:

Պատրաստակամություն հայտնելով համագործակցության ամրապնդման և զարգացման ուղղությամբ՝ Տանյա Ռադոչայն իր հերթին կարևորել է համընդհանուր ներառական կրթության  ուղղությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության ջանքերը: Նրա խոսքով, համընդհանուր ներառումը յուրօրինակ բանալի է հասարակության խնդիրների լուծման համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ իրականացվող նախադպրոցական այլընտրանքային մոդելների մշակման և ներդրման ծրագրին: Կարևորելով նոր մոդելների ներդրման հանգամանքը՝ ԿԳ նախարարն անհրաժեշտ է համարել այդ ուղղությամբ իրավիճակային ուսումնասիրության կատարումը:

Հանդիպմանը քննարկում է ծավալվել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ տարբեր ուղղություններով իրականացվող աշխատանքների, մասնավորապես մանկապարտեզների ցանցի ընդլայնման, մասնագիտական կողմնորոշման կենտրոնների ստեղծման և մի շարք այլ ծրագրերի շուրջ:

Տպել
657 դիտում

Զելենսկին «շանս» է տվել Գոնչարուկին. Ուկրաինայի վարչապետը կշարունակի պաշտոնավարել

Սյունիքում 2019 թվականին ամբողջովին վերանորոգվել են 49 դպրոցների ճաշարաններ, իսկ 15-ի նորոգումն ընթացքի մեջ է

Հրդեհ Դավիթաշենում. տուժածներ չկան, վնասը նյութական է

Երեւան-Սեւան մայրուղու հարեւանությամբ վեր խոյացող «Արձագանք» եւ «Անվերջության ժապավեն» քանդակները կվերականգնվեն

Քաղաքացիները կամավոր հանձնել են «Կալաշնիկով» ինքնաձիգ, հրացան, ատրճանակ և զինամթերք

Արարատի մարզում նախատեսված է հիմնանորոգել միջպետական եւ հանրապետական նշանակության 23,4 կմ ավտոճանապարհ

Ինքնաթիռի կործանման օրը Իրանի օդային տարածքում 6 ամերիկյան F35 կործանիչ-ռմբակոծիչ է եղել. Լավրով

Ողբերգական վթար Երևան-Երասխ ճանապարհին. վիրավորները գիտակցության չգալով մահացել են

Սպանդանոց կառուցելու ցանկություն հայտնողների թիվը կտրուկ ավելացել է

ՆԱՏՕ-ի գեներալ Լորեն Միշոն բարձր է գնահատել հայ խաղաղապահների պատրաստվածության մակարդակը

Աշխատանքային գրքույկների հավաքագրման աշխատանքների ժամկետը լրացել է

ԱՄՆ-ը մտածել է Իրանի միջուկային օբյեկտներին կանխարգելիչ հարված հասցնելու մասին. Մայք Պոմպեո

Ամփոփվել են ՀՀ ԶՈւ զորքերի ծառայության վարչության կատարած աշխատանքները

Արմեն Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի​ մահվան կապակցությամբ

Մեքենան բախվել է ծառին, հետո՝ «Կլայկ» կահույքի արտադրամասի պատին. կա տուժած

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին

Մարզպետը կլանային որոշում կայացրեց, սա հիվանդանոցն ինձանից խլել էր, որը չեմ հանդուրժելու. Աշոտ Կուրղինյան

Սոցցանցերից մեկի օգտատերը երիտասարդի մերկ լուսանկարները չհրապարակելու համար պահանջել էր 190․000 դրամ. ոստիկանություն

Հրայր Թովմասյանը անձամբ է ինձ խնդրել, որ մտնի Կուտոյանի մահվան դեպքի վայր, սակայն ես թույլ չեմ տվել. Արթուր Մելիքյան

Ղարաբաղյան կարգավորման գործընթացում արձանագրվել է «փոքր քայլերի» տեղաշարժ. Սերգեյ Լավրով