Պատվով, պայքար, պայքար մինչև վերջ. Հայկ Այվազյանը ազատվել է տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ երեկ Հայկ Այվազյանը ազատվել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից:

Որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝ Հայկ Այվազյանին ազատել տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից»:

Նշենք նաև, որ Հայկ Այվազյանը 2009 թվականից կառավարության կազմում զբաղեցրել է Տեսչական բարեփոխումների գծով տարբեր պաշտոններ։ 2018 թ. հունիսի 11-ին նշանակվել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արթուր Ասոյանը նշանակվել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը`Արթուր Ասոյանին նշանակել տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար»,–ասված է  վարչապետի որոշման մեջ:

Հայկ Այվազյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, ըստ որի` ազատվել է ոչ իր դիմումի համաձայն, իրեն ազատել են և նման որոշումը իր համար ևս անսպասելի էր: «Դիմում չեմ գրել, ինձ ազատել են, պատճառներին տեղյակ չեմ, կարող եմ միայն ենթադրություններ անել: Պատվով, պայքար, պայքար մինչև վերջ»-ասված է Այվազյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

«Հայկական ժամանակ»-ը տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակից  հետաքրքրվեց, թե արդյոք ճիշտ են այն տեղեկությունները, որ տարբեր տեսչություններից բողոքներ են եղել Այվազյանի աշխատանքի վերաբերյալ, նա չի աշխատել տեսչական բարեփոխումների իրականացման համար, որն էլ պատճառ է հանդիսացել ազատման հրամանի:

«Ուղղակի եղել է ազատման դիմումի հրամանը, մեր գրասենյակ որևէ դիմում-բողոք չի եղել, մեզ որևէ պատճառ չեն ասել»,- հայտնեցին տեսչական մարմինների համակարգման գրասենյակից:

Տպել
1280 դիտում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)

«Մեգա Տեխնիկս»-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ, տեղում է եղել նախարարը (լուսանկարներ)

Արկը դեռ երկնքում էր, բայց տեղի բնակիչների տրամադրությունները բարձր էր, հումորներ էին անում․ Ղուկասյան

Հետազոտության մտնել լողացած եւ մաքուր շորերով. կրել դիմակներ՝ ինչպես օրինակում (լուսանկարներ)

Արդեն երկրորդ օրն անընդմեջ դիտարկվում են ՀՀ Կոտայքի մարզի զբոսաշրջային վայրերն ու բացօթյա հանգստի գոտիները

Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակվում է ուժի մեջ մնալ. Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Իջևան-Բերդ ավտոճանապարհին մեքենան բախվել է էլեկտրասյանը․ տուժածներ չկան

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետն իր անվստահությունն է հայտնել ծրագրերի և չափորոշիչների աշխատանքային խմբին

Հրշեջ-փրկարարները մարել են 7 հա տարածքում բռնկված հրդեհները