Ինչպե՞ս անվտանգ սննդամթերք ներկրել Հայաստան. քննարկում ՍԱՏՄ-ում

03/04/2019 schedule18:01

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի նախաձեռնությամբ՝ անցկացվել են քննարկումներ սննդամթերքի սահմանային հսկողության կարգի և դրանում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ, որին մասնակցել են տեսչական մարմնի, մի շարք գնահատող մարմինների, լաբորատորիաների ներկայացուցիչներ, ինչպես նաև սպառողների իրավունքների և բիզնեսի շահերի պաշտպաններ:

Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ի մամուլի ծառայությունից, ներկայացնելով ոլորտում առկա խնդիրները՝ Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հույս է հայտնել, որ կառուցողական քննարկումների և իրատեսական առաջարկների միջոցով հնարավոր է հասնել ցանկալի, բոլոր կողմերի համար ընդունելի արդյունքի: Ընդգծելով, որ Տեսչական մարմինը սպառողների շահերի պաշտպանությանը միտված կառույց է, նա նաև շեշտել է, որ ինքը կանի հնարավորը սահմանային վերահսկողությունը հնարավորինս արագ, մատչելի և առանց արհեստական խոչընդոտների կամ ժամանակի ավելորդ կորստի իրականացնելու համար:

«Բեռը Հայաստանի Հանրապետություն կարող է ներմուծվել միայն համապատասխանության հավաստագրի, ինչպես նաև հավատարմագրված լաբորատորիայի տրամադրած տեղեկատվության առկայության դեպքում, ինչի հիման վրա Տեսչական մարմնինն այդ մթերքը կհամարի անվտանգ»,- ասել է Գեորգի Ավետիսյանը:

Հանդիպմանը մասնակցող տնտեսվարողները դժգոհություններ են հայտնել՝ կապված սահմանային հսկիչ կետերում բեռների նմուշառման և լաբորատոր փորձաքննության տանելու ժամկետների ձգձգման, ինչպես նաև փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով հանձնելուց հետո նաև թղթային ներկայացնելու անհրաժեշտության հետ: Նրանք ներկայացրել են առաջարկություններ սննդամթերքի անվտանգության և առողջության սերտիֆիկատների տրամադրման, բեռների նմուշառման և լաբորատոր փորձաքննության ժամկետների օպտիմալացման, ընթացակարգերի թվայնացման համակարգի միջոցով փաստաթղթերի ներկայացման վերաբերյալ՝ ակնկալելով լիազոր մարմնի աջակցությունը:

ՍԱՏՄ ներկայացուցիչները հավաստիացրել են, որ իրատեսական, օրենսդրությանը չհակասող առաջարկները հնարավորինս արագ կյանքի կկոչվեն:

Տպել
426 դիտում

Սպանություն Կոտայքի մարզում. Աբովյանի Թիվ 7 դպրոցի բակում հայտնաբերվել է 34-ամյա երիտասարդ տղայի դի

«Արմենիա» Բ/Կ տեղափոխված դանակահարված տղամարդը ժամեր անց մահացել է, հարուցվել է քրգործ

Մեր կրթաթոշակով սովորած ուսանողները պարտավորվում են վերադառնալ եւ աշխատել հայրենիքում. Աննա Հակոբյան

Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը ներքին շրջանառության փաստաթուղթ է, պիտի պարզենք՝ ինչպես է հրապարակվել․ Կարապետյան

Հավաքվել է մոտ 3 մլն դոլար, ծախսվել՝ մոտ 2 մլն. Աննա Հակոբյանը ներկայացնում է հիմնադրամների աշխատանքը

Զարեհ Սինանյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Ո՞վ է 8 տարի Շիրակում ապրած հովիվ աղջիկը, ինչպես է հայտնվել եւ ապրել ֆերմեր Թորոսյանի տանը

ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄԷ կրթության նախարարի հետ. խոսել են համատեղ կրթական-գիտական ծրագրերի մասին

6 անշարժ գույք, 2 ավտոմեքենա, 250 հազար դոլար, 12 մլն դրամ. քաղաքաշինության կոմիտեի նախագահի ունեցվածքը

«Սանիթեքը» ոչ մեկի հետ չի խոսում շանտաժի լեզվով. ընկերությունը պատասխանում է քաղաքապետին

ԱԱԾ-ում չգիտեն, թե ինչքան գումար է տրամադրվելու ՀԱՊԿ շրջանակում տեղեկատվական համակարգ ներդնելու համար

Մենք ռիսկերը մինիմալի կարող ենք հասցնել, բայց խնդիրը ամբողջությամբ վերացնել չենք կարող. մարզպետը՝ քարաթափման դեպքի մասին

Նախորդ տարի Սեւանում նույն պատկերն արձանագրվելուց հետո ինչ է արվել 1 տարում. պարզաբանում է նախարարը

Սահակյանցն ու մայրը կինեմատոգրաֆիստների միությունից դուրս են եկել «Ոսկե ծիրան»-ի մրցանակների պատճառով

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 15.2 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Կրակել, ապա դանակահարել է․ նոր հաղորդում Նարեկ Սարգսյանի եւ նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանի դեմ

Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի ունեցած վթարի արդյունքում 4 մարդ է տեղափոխվել հիվանդանոց

Աշխարհում չկա այնպիսի մարդ, որը կարող է երևանցիների հետ շանտաժի լեզվով խոսել. Մարությանը՝ «Սանիթեքի» մասին

25 տարի անց. «Առյուծ արքայի» նոր տարբերակի համաշխարհային պրեմիերան կայացել է. կլինի նաեւ ՀՀ-ում (տեսանյութ) 

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է իր հետ հանդիպելու ցանկություն հայտնած ամերիկահայ 6-ամյա տղային (լուսանկարներ, տեսանյութ)