Հնդիկ դերասաններին ՀՀ հրավիրելը թանկ հաճույք է. խոստովանում է Վարդան Սարգսյանը

Հնդկական սերիալների հայտնի հերոսներին ու հայ երգիչներին համատեղ շոուի համար մեկտեղ հավաքելը Վարդան Սարգսանի համար հեշտ չի եղել: Այս շրջանում ընթանում են մայիսի 31-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված «Հնդկա-հայկական երեկո» խորագրով համերգի նախապատրաստական աշխատանքները: Armtimes.com-ի հետ զրույցում Սարգսյանը նշեց, որ գաղափարը վաղուց է եղել, սակայն միայն հիմա է հնարավոր դարձել իրագործել: Նա նաեւ խոսեց գաղափարի մասին ու մի փոքր բացեց երկուժամանոց ծրագրի վերաբերյալ փակագծերը:

«Նրանց հիավիրելու միտքը վաղուց կար, ու վերջապես հաջողվեց գտնել մի քանի օր, երբ դերասանները ծանրաբեռնված չեն: Ամառվա շեմին, երբ մարդիկ, արդեն սկսում են վայելել արձակուրդը, որոշեցինք տոնական մի գեղեցիկ երեկո, պարային համերգ կազմակերպել, որի ընթացքում հայ եւ հնդիկ արտիստները միասին կներկայացնեն մեծ շոու-ծրագիր: Հայ երգիչները կներկայացնեն հնդկական հիթեր: Բնականաբար այդ ամենը ողողված կլինի գեղեցիկ պարային համարներով, բեմադրություններով: Այդ երգերում իրենց մասնակցությունը կունենան նաեւ հնդիկ դերասանները: Կարծում եմ՝ միտքը լավն է, իսկ հնդկականի դեպքում ամեն ինչ շատ գունեղ է, շքեղ, հաճելի, տրամադրություն բարձրացնող, ինչն էլ ամբողջ համերգի նպատակն է»,- ասաց նա:

Թինա Դատան հրավիրում է համերգի

Հնդիկ հայտնի դերասաններից կժամանեն Ռաշամի Դեսաին (Տապասիա), Թինա Դատան (Իչա), Սպանդան Չատուրվեդին (Չակոր), Գաուրավ Չոպրան (Ռաթոր), Վիջաենդրա Կումերիան (Սուրաջ), Մրունալ Ջայինը (Ակաշ): Հայ արտիսներից կմասնակցեն Միհրան Ծառուկյանը, Արսեն Սաֆարյանը, Էրիկը, Գոռ Հակոբյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ալլա Լեւոնյանը: Վարդան Սարգսյանը նշում է, որ հայ հայտնիները սիրով են համաձայնել ելույթ ունենալ:

«Բոլոր այն կատարողները, որոնք ներկա են գտնվելու, հաճույքով են համաձայնել, ինչի համար շատ ուրախ եմ, որովհետեւ սա իսկապես էքսկլյուզիվ համերգային ծրագիր է: Սա, կարծում եմ, իր ձեւով, ոճով հետաքրքիր, օրիգինալ է նաեւ հայ աստղերի համար. հանդես գալ այս անգամ ոչ թե իրենց երգով, այլ հնդկական որեւէ հիթով, իհարկե ներկայացնելով յուրովի: Կարծում եմ՝ սիրով են համաձայնել: Ամեն դեպքում ես այդպես եմ զգացել»,- ասաց նա:

Ռաշամի Դեսաին ու Թինա Դատան

Նման համերգը բարդ է ոչ միայն կազմակերպչական, այլեւ ֆինանսական տեսանկյունից: «Թանկ հաճույք է»,- խոստովանում է Սարգսյանը հնդիկ դերասանների հոնորարների չափից խոսելիս, թեեւ կոնկրետ չի ցանկանում թվեր նշել: Ինչ վերաբերում է հայ կատարողներին, ապա նրանք համաձայնել են զեղչեր անել, ինչի համար Սարգսյանը շնորհակալություն է հայտնում:

«Շատ շնորհակալ եմ դրա համար իմ գործընկերներին: Եթե չլինեին նման ընկերական հարաբերություններ, տոմսերը չէին կարող արժենալ 3-12 հազար դրամ: 3 հազար դրամով գալ նման երկուժամանոց համերգ դիտելը, կարծում եմ, թանկ հաճույք չէ: Այնպես որ այնպես ենք արել, որ մատչելի լինի, յուրքանչյուր ցանկացող հնարավորություն ունենա մասնակցելու»,- ասաց նա:

Վիջաենդրա Կումերիան

Հնդիկ դերասաններն ակտիվ մասնակցություն են ունենալու համարներում: Նրանք, Վարդան Սրագսյանի խոսքով, հիմնականում պարելու են: Կազմակերպիչները նաեւ անակնկալ են պատրաստել հանդիսատեսի համար: Նրանք իրենց սիրելի դերասանների հետ շփվելու հնարավորություն կունենան:

«Շատ հարցեր կան, որոնց պատասխանները մարդիկ կցանկանան նրանցից լսել: Դա յուրքանչյուր դերասանի հետ կտեւի մաքսիմում 3-4 րոպե»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հարցերը ներկաները կարող են ուղղել հաղորդավարի միջոցով:

Մրունալ Ջային

Երբ հնդկական սերիալները դեռ նոր էին հայկական հեռուստաեթերում, դրանք ու դրանց հերոսները բավական սիրված էին: Վարկանիշները բարձր էին, մարդիկ տեղեկություններ էին փնտրում դերասաննների անձնական կյանքի մասին: Այժմ հնդկական սերիալների նկատմամբ հետաքրքրությունը մի փոքր նվազել է: Սա, սակայն, ըստ Սարգսյանի, չի ազդի համերգի վրա:

«Պարտադիր չէ, որ մարդ այդ հնդկական սերիալը դիտի, որ գա համերգին: Ինքն իր բնույթով այնքան գեղեցիկ է ու հետաքրքիր է, որ մարդ կարող է այդ դերասաններին չճանաչել, բայց գալ տեսնել՝ ինչպես են հնդիկներն ու հայերը միասին որեւէ հետաքրքիր համար ներկայացնում: Ռեյտինգային առոմով գուցե դիտողակայությունն այս պահին մի փոքր ավելի ցածր է, քան այն ժամանակ, բայց հետաքրքրությունն այդ դերասանների հանդեպ, կարծում եմ, պահպանվել է, եւ հետո նրանք առաջին անգամ են Հայաստանում, կարծում եմ՝ հետաքրքիր կլինի: Ինքս աշխատելով հետուստատեսությունում նայում եմ ռեյտինգներին, եւ հնդկական հեռուստասերիալները միեւնույն է առաջին հնգյակում են ամեն օր: Այսինքն միեւնույն է դիտողականությունը դեռեւս պահպանվում է»,- ասաց նա:

Սարգսյանը նշեց, որ փորձում է պայմանավորվածություն ձեռք բերել նաեւ հնդիկ այլ դերասանների հետ, սակայն դեռ հստակ ոչինչ չկա, այդ պատճառով անուններ չի նշում: Նաեւ տեղեկացնում է, որ, բացի պաստառներին նշված հայ արտիստներից, ուրիշներն էլ կլինեն: Նրանց անուններն էլ դեռ հայտնել չի կարող:

Տոմսերն արժեն 3000-5000 դրամ (պարահրապարակ), 3000 -12 000 դրամ (նստատեղերով): Դրանք կարելի է ձեքռ բերել tomsarkgh.am կայքում:

Տպել
10168 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի