Ես ընդամենն ամուսնուս կողքին եմ եղել. Աննա Հակոբյանի հարցազրույցը՝ «Ամերիկայի ձայն»-ին (տեսանյութ)

«Ես գիտեի, որ ուշ թե շուտ դա տեղի է ունենալու: Երկար տարիներ իրեն հետապնդում էին այդ մտքերը, գաղափարը: Իսկ հենց գործողություններ սկսելու ցանկության մասին ես իմացա անսպասելի, չէի սպասում, որ հենց այդ ժամանակ նա կորոշի իրականություն դարձնել իր նախաձեռնած գործողություններն ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման ժամկետի»: 

Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում, խոսելով Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների եւ այդ ամենի մասին տեղյակ լինելու մասին, ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Իսկ խոսելով իշխանափոխությունից հետո եղած մտավախությունների մասին, Ա. Հակոբյանը նշեց, որ հեղափոխություններից հետո սովորաբար մեծ ցնցումներ են տեղի ունենում, ինքն էլ էր սպասում ինչ-որ ցնցումների, բայց ի հակառակ մտավախության, ամեն ինչ անցավ խաղաղ ու անցնցում:

Պատասխանելով հեղափոխության մեջ իր ունեցած դերի մասին, վարչապետի տիկինը ասաց.

«Որքան ժամանակն անցում է, այնքան լեգենդի է նմանվում իմ դերը հեղափոխության մեջ, իմ դերակատարությունն իրականում շատ փոքր է, այն կայանում է միայն նրանում, որ ես ընդամենն ամուսնուս կողքին եմ եղել: Իմ ելույթն էլ նախատեսված չի եղել, այն փոքրիկ միջադեպի շարունակություն էր, իրավիճակն այնպես էր, որ պետք էր մի բան անել՝ փոխելու համար հրապարակում մթնոլորտը: Իմ դերն իրականում այդքան էլ մեծ չէ»:

Խոսելով կանանց իրավունքների եւ Հայաստանում կանանց դերի բարձրացման մասին, Աննա Հակոբյանը շեշտեց, որ ընդամենը պետք է կանայք հավատան իրենց ուժերին եւ ամուսիններն էլ պետք է քաջալերեն իրենց կանանց՝ որեւէ նախաձեռնության մեջ:

Աննա Հակոբյանը խոսեց նաեւ «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին, աշխարհում խաղաղության արծարծման, այդ խաղաղության պահպանման գործում կանանց ունեցած դերի մասին:

ՀՀ վարչապետի տիկինը նշեց, որ իր՝ ԱՄՆ մեկնելու հիմնական ծրագիրը դրամահավաքության համար նախատեսված միջոցառմանը մասնակցելն էր, սակայն քանի որ երկրների միջեւ հեռավորությունը շատ մեծ է, որոշվեց երկշաբաթյա այցի օրակարգը փոքր-ինչ փոխել ու բացի հիմնադրամների համար նախատեսված միջոցառումներից ու հանդիպումներից, նախատեսվում են մի շարք պաշտոնական հանդիպումներ եւս: Աննա Հակոբյանը ԱՄՆ-ում կլինի 2 շաբաթ, բավական հագեցած օրակարգով:

հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ամերիկայի ձայն»-ի տեսանյութում.

Տպել
3151 դիտում

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը