Եթե արվեստում առաջընթաց եք ուզում, պետք է ստեղծագործողին տալ ավելին, և կստանաք այնքան շատ, որ չէիք էլ կարող պատկերացնել

04/04/2019 schedule16:04

Կարելի է մտածել, թե երջանկությունը չափազանց վսեմ մի բան է, որ չի կարող պատահել առօրյա ու ամենամարդկային իրավիճակում: Իբր, ահա, սովորական կյանքն իր հունով գնում է` պատրաստելով այն արտառոցը, մինչև այն կպատահի և կլինի երջանկություն: Կյանքից վերցնել առօրյա սովորական պատառիկները` ինչպես ժպտաց քո մաման, ինչպես ժպտաց քո երեխան, ու մտապահել դրանք` իբրև քեզ հետ պատահած մեր իրադարձություն, հնարավոր է, երբ ինքնահայեցումը ժամանակի վատնում չի դիտարկվում, ավելին` ապրելու և ստեղծագործելու համար անհրաժեշտ գործոն է:  

Գրող, դրամատուրգ, թատերական քննադատ Անուշ Ասլիբեկյան-Արծրունի. 

Երջանկությունը երջանկության դեմքը ճանաչելու ունակությունն է: Պարադոքսալ կհնչի, բայց ես վաղ մանկությունից կարողացել եմ մտքիս ժամավենի վրա երջանկության ակնթարթները ֆիքսել: Դա, հնարավոր է, ստեղծագործող մարդու հատկություն է՝ անցածը ֆիլմի վերածել սեփական երևակայության մեջ, որ կարողանաս ուզածդ ժամանակ էդ ժապավենը հետ տալ ու վերապրել ուզածդ երջանիկ վայրկյանը: Ստեղծագործելը նույնպես երջանկություն է: Հասարակությունը բաժանվում է, մեծ հաշվով, ստեղծողների և սպառողների: Սպառողը միշտ ինչ-որ բանից դժգոհություն կունենա, միշտ մի բան չի բավարարի, այնինչ ստեղծողը գիտի՝ ինչ բան է արարման բավականությունը, հետևաբար հստակ է տարբերում ինչ ասել է երջանկություն: Երբ երջանկությանը դեմքով գիտես, քեզ շրջապատող իրականության մեջ հստակ տեսնում ես նրան ամեն վայրկյան: Հայտնագործություն չեմ անում, ցանկացած մայր կասի, որ իր փոքրիկի մեկ ժպիտը երջանկության տևական զգացողություն է պարգևում, նրա քրքիջը, նրա առաջին քայլերը, նրա թոթովանքը, նրա խաղաղ քունը: Հիմա ես այդ վայելքի մեջ եմ: Ինձ համար նվիրելն էլ է երջանկություն, կիսվելը. երբ մեկի համար մի օգտակար բան եմ անում, աշխարհը իմն է, միամիտ մանկան պես երջանկանում եմ: 

Անձնական երջանկություն.

Մի քիչ արտասովոր բան ասե՞մ: Անձնական կյանքն ինձ համար ընդունվածից տարբեր մի բան է: Այն ինձ համար, երևի, նույնպես շատ վաղուց է սկսվել, երբ միայնության ու ներհայեցողության մեջ ճանաչում ես անձդ, քեզ զգում ես անհատականություն, ուրիշ, տարբեր բոլորից: Էդ ժամանակ վեց-յոթ տարեկան էի, ու ես իմ անձնական երջանկությունն ունեի, որ պայմանավորված էր իմ անձը ճանաչել տալու, շրջապատին նրա հետ հաշվի նստելու հանգամանքից: Այս ներքին երկխոսությունը առանձին-առանձին ծավալվում էր ընտանիքիս անդամներից յուրաքանչյուրի հետ յուրովի, առանձին՝ դպրոցում, առանձին իմ ու մոլբերտի միջև, իմ ու թղթի, իմ ու Աստծո միջև: Երևի առաջին անգամ անձնապես երջանիկ եմ զգացել, երբ ճանաչել եմ մորս լայն ժպիտը, այդ ցնծությունը մինչև հիմա սնում է իմ ստեղծագործությունը: Հորս հետ հոգեկան կապն էլ իմ հասուն տարիքի անձնական կյանքի ներդաշնակ կառուցման կարևոր կամուրջը եղավ: Ասում են, երբ աղջիկ զավակին հայրն անվերապահ ու ինքնամոռաց սիրում է, դստեր հետագա անձնական կյանքում այդ սերն արձագանքվում է ու ծավալվում: Այս ամենից հետո, երբ ներդաշնակ ես ինքդ քեզ հետ ու քեզ ճանաչող աշխարհի հետ, բացվում է անձնական երջանկության մոգական ոլորտը, որը միայն իմն է… Մեկ էլ՝ ազատությունից վեր բան չկա, ամեն րոպե նվաճված ազատությունը երջանկության զգացողություն է տալիս նաև անձնական հարաբերությունների տարբեր հարթություններում ու փուլերում: 

Մասնագիտական երջանկություն.

Արարաման ընթացքում, երբ ինքնամոռաց, վերերկրային ներշնչանքի մեջ ես, երբ գրում ես պատմվածքի կամ պիեսի վերջին տողը, հետո գալիս են երջանկության բաղկացուցիչները` տրոհված, մեկ առ մեկ վայելելու ընթացքը. երբ գիրք է ծնվում, երբ ընթերցողին է հասնում, երբ որևէ գրականագետ կամ քո սիրած գրողը բարձր է գնահատում ստեղծագործությունդ, երբ, անգամ, մրցանակ ես ստանում, երբ բացվում է վարագույրը ու տարբեր դերասաններ քո ստեղծած հերոսներին են ներկայացնում: Դրանք բերում են գոհունակություն, ինքնաբավություն, երբեմն՝ տագնապներ ու վախ հատկապես թատրոնում, հանդիսատեսի կարծիքի առջև: Բայց իրական երջանկության պահը տողի հայտնության պահն է, որ արդեն կայացել է: Հետո անցնում է ժամանակ, թվում է, թե բոլորը մոռացան, մեկ էլ մի ընթերցող որտեղից որտեղ հայտնվում ու ասում է, որ քո այսինչ սեղծագործությունն իր սիրած գործն է, որ ներշնչվել է, իրեն է գտել քո տողերում, ու դու երջանիկ ես: Որպես դասախոս կարող եմ ասել, որ ցանկացած ոգեշունչ, ստացված դասի ավարտը նույնպես երջանկության զգացողություն է բերում. դու կիսվել ես քո էներգիայով ու քեզ ունկնդրողներին առել այդ հողմապտույտի մեջ, հետո իմանում ես, որ քո դասից հետ շնչակտուր փնտրել են քո ներկայացրած հեղինակին ու կարդացել են, կարդալիս էլ լսել են ձայնդ, վերլուծությունդ: 

Հանրային երջանկություն.

Հանրային կյանքում՝ ավելի շուտ բավականության զգացողություն կանվանեի, վերջին անգամ Մնջախաղի և Համազգային թատրոնների խնդիրների թնջուկի լուծման ժամանակ, քանի որ ինչ-որ չափով իմ մասնակցությունն եմ ունեցել, համենայն դեպս՝ որպես արվեստագետ պարբերաբար հրապարակավ հայտնել եմ համոզմունքներս, կարծիքս: Ու երկուսի դեպքում էլ ականատես եմ եղել խնդրի դրական լուծմանը: Վերջերս նորից կարդացի ֆրանսիացի հանրահռչակ դրամատուրգ Ժան Ժիրոդույի մի միտքը, թե թատրոնը ոչ թե միջոց է իշխանությունների դեմ պայքարելու, այլ հանրության այն հատվածի, որն անտարբեր է ապրում՝ թույլ տալով, որ իր փոխարեն որոշեն: Ամեն մարդ պետք է քաղաքացիական նկարագիր և դիրքորոշում ունենա: Արվեստագետն իր բնույթով նաև հակաիշխանական է, և երբ հատկապես իշխանությունների կողմից ապօրինություն է տեսնում, նա չի կարող լռել. պայքարը և արդարամիտ լինելու գիտակցությունը բերում է բավականության զգացում, բայց նաև՝ հաճախ անզորություն և կեղեքում: Իսկ ո՞վ ասաց, որ էդ բոլորի միասնությունից չի ծնվում երջանկությունը: Պարզապես հանրային կյանքի երջանկության զգացողությունները հարատև չեն կարող լինել, պահի թելադրանքով են. կյանքն արագընթաց ու հարահոս է, մեկ էլ գետի հունը փոխվեց, ու մարդը՝ զգայուն ու կասկածամիտ, խոցելի ու անպաշտպան, հիասթափվում է… միանգամից հակառակ իրարամերժ զգացողություններ են ծնվում: 

Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ.

Ցանկացած մասնագիտությամբ քաղաքացի սեփական երկրին պիտանի լինելու զգացողություն պիտի ունենա, ոչ թե մեկն իրեն ստորադասված զգա ընտրած «ոչ հարգի» կամ «ոչ մոդայիկ» մասնագիտության, ցածր վարձրատրվելու, սեփական ոլորտի՝ պետական կամ հանրային գերակայություն չլինելու պատճառով: Մարդը պիտի իրեն գնահատված զգա, և պետք է հեռանկարի զգացողություն ունենա: Այս մեկը երևի ամենակարևորն է. ինչո՞ւ եմ մասնագիտություն ձեռք բերում, ի՞նչ եմ անելու հետո, իսկ ավելի հետո՞: Մեր երկրում դժգոհությունը մեծ է, քանի որ առաջ շարժվելու համար աստիճաններ չկան, եղածն այնքան քիչ է, որ մեկ, երկու երեք ու այնտեղ ես, որտեղից այնկողմ օդ չկա անգամ, ուր մնաց թե՝ առաջախաղացում: Այդ օդի բացակայությունը ճնշում է երևակայությունդ, գործդ ավելի լավ անելու ցանկությունը, կատարելագործվելու մասին խոսք լինել չի կարող: Մի մասը հարմարվում է, մյուսների մոտ քրոնիկ դժգոհության ու դժբախտության զգացում է առաջանում, քանի որ միայն հեռանկարի առկայության դեպքում են ծնվում անսպասելի մտքեր ու մասնագիտական թռիչքներ: Վերջերս հետաքրքիր զրույց ունեցանք Տիկնիկային թատրոնի գեղ. ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ: Մնջախաղի թատրոնին հատկացված շենքից զրկում էին, և պետության ներկայացուցիչը եթերից ասում էր, թե նրանց ինչի՞ն է պետք այդքան մեծ տարածք: Բաբայանն էլ հիշեց, թե երբ շատ տարիներ առաջ իրենց թատրոնին տարածք պիտի հատկացնեին Սայաթ-Նովա փողոցի վրա (ներկայիս տիկնիկային թատրոնի շենքը), որոշ մարդկանց շենքը չափազանց մեծ էր թվում մի թատրոնի համար: Փաստն այն է, որ այսօր այդ թատրոնը ստեղծագործական դարբնոց ու նորի ստեղծման վայր է, այնտեղ կան մեծ ու փոքր բեմեր, թատրոնի նախասրահն ու միջանցքներն անգամ գործածվում են ամենատարբեր ֆորմատներում, կա տիկնիկների թանգարան, երիտասարդական էքսպերիմենտալ տարածք, ամեն քառակուսին արվեստով է ապրում: Ակամա ձևակերպեցի երկրում արվեստի ոլորտը (և ինչու՞ միայն արվեստի, նաև գիտության և այլ…) կառավարելու մոդելը՝ եթե ուզում ես արվեստում առաջընթաց, պետք է ստեղծագործողին տալ ավելին, քան ենթադրում եք, որ հարկավոր է, և կստանաք այնքան շատ, որքան չէիք էլ կարող պատկերացնել, որ հնարավոր է ունենալ... Ահա այսպիսի երկրում մարդը երջանիկ կլինի: 

Զրույցը պատրաստեց Մարինե Բաղդագյուլյանը 

Տպել
3940 դիտում

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին