Երեւանում շահագործման կհանձնվի նոր մանկապարտեզ. բացվում են նաեւ նոր խմբասենյակներ

Երեւանի քաղաքապետարանը նախատեսում է Նուբարաշեն վարչական շրջանում այս տարի շահագործման հանձնել նոր մանկապարտեզ, որը կկոչվի «Արեւամանուկ»:

Նշված վարչական շրջանում առայժմ գործում է նախակրթական միայն մեկ հաստատություն, որտեղ հերթագրվող երեխաների թիվը տարեկան հասնում է 200-300-ի: «Այնտեղ կան հերթագրված բավականին երեխաներ, բայց ընդունելությունը կատարվում է մեկ-երկու խմբում, նայած՝ քանի ավագ խումբ է ավարտում եւ գնում դպրոց: Այսինքն՝ մանկապարտեզը տարեկան կարողանում է ընդունել ամենաշատը 60-70 երեխա: Հինգ խմբանոց, վերանորոգված, ջեռուցվող, գույքով ապահովված, լավ մանապարտեզ է, սակայն դա քիչ է: Եվ եղավ մի ծրագիր՝ Նուբարաշենում կառուցել եւս մեկ մանկապարտեզ, որովհետեւ կա դրա պահանջարկը»,- մեզ հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախնադպրոցական բաժնի պետ Նունե Սարգսյանը:

Նոր մանկապարտեզը կգործի Չնքուշի փողոց, 12/2 հասցեում: Կրթօջախն արդեն պատրաստ է ընդունել սաներին: Մնում է Կրթության եւ գիտության նախարարությունը համապատասխան ընթացակարգով տրամադրի լիցենզիա: Մանկապարտեզը ստեղծվել է արդեն իսկ գոյություն ունեցող շենքում, որը կառավարության որոշմամբ այդ նպատակով տրամադրվել է Երեւան համայնքին:

«Շենքն ունի 664 քմ տարածք եւ սպասարկման համար անհրաժեշտ 1862 քմ: Այն բավականին լավ վիճակում էր, բայց ուներ վերակառուցման կարիք: 2018 թվականին վարչական շրջանում ստեղծվեց «Արեւամանուկ» կոչվող մանկապարտեզը, եւ շենքն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվեց Նուբարաշեն վարչական շրջանի այդ ՀՈԱԿ-ին (համայքնային ոչ առեւտրային կազմակերպություն): Աշխատանքները 2017 թվականից էին սկսվել, բայց միանգամից հնարավոր չէր ավարտել, որովհետեւ դրանք պահանջում են խոշոր ֆինանսական միջոցներ: Շենքը ոչ միայն հիմնանորոգվել է որպես մանկապարտեզ, այլ նաեւ ներկա դրությամբ ապահովված է բոլոր տեսակի անհրաժեշտ գույքով: Աշխատակազմը նույնպես պատրաստ է աշխատելու: Միայն մի քանի տեխնիկական հարցեր կան՝ սպասքի ապահովում եւ այլն, որոնք ընթացքում կլուծվեն, երբ երեխաները սկսեն հաճախել մանկապարտեզ»,- մանրամասնեց նախնադպրոցական բաժնի պետը: «Արեւամանուկ» մանկապարտեզի շենքային պայմանները հնարավորություն են կտան ընդունել շուրջ 130 երեխա:

Մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ ծրագիրը շարունակական կլինի, եթե այլ վարչական շրջաններում նույնպես մանկապարտեզի ձեւափոխելու հնարավորություն ընձեռող շենքեր լինեն: Իսկ մինչ «Արեւամանուկն» իր դռները կբացի առաջին սաների առաջ, մայրաքաղաքի տարբեր հատվածներում գործող մանկապարտեզներում ստեղծվում են նաեւ նոր խմբեր:

«2019 թվականի փետրվարին ավարտվեց նոր բացվող խմբերի առաջին փուլը: 11 խումբ՝ 460 երեխա: Դա բավականին մեծ թիվ է քաղաքի բյուջեի համար: Գիտեք, որ նախադպրոցական կրթությունը Երեւանում անվճար է, այնպես չէ, որ համայնքը միայն աշխատավարձն է հոգում, կոմունալ ծախսերը: Նա հոգում է երեխայի հետ կապված բոլոր տեսակի ծախսերը, այդ թվում սնունդը: 11 խմբերում աշխատելու համար ընդունվել են նոր աշխատակիցներ՝ ընդհանուր առմամբ 22 դաստիարակ եւ դաստիարակի օգնական: Ապրիլին նախատեսել ենք բացել 4 խումբ, մեկը արդեն երեկ բացվել է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում: Ընդունվեց 33 երեխա եւ մեկական դաստիարակ ու դաստիրակի օգնական: Հաջորդ շաբաթ կբացվեն եւս երեք խմբեր Նոր Նորքում, Դավթաշենում եւ Աջափնյակում, որտեղ ունենք հերթագրում եւ ունենք ազատ ու բարեկարգ խմբասենյակներ: Որտեղ կարելի է, Երեւան համայնքը այդ հնարավորությունը չի բաց թողնում իր ձեռքից եւ կազմակերպում է այդ երեխաների կրթությունը»,- նշեց պաշտոնյան:

Երեւանի քաղաքապետարանն ավելի վաղ հայտարարել էր մանկապարտեզներից օտարված եւ տարբեր կազմակերպություններին տրամադրված տարածքները վերադարձնելու եւ այդտեղ նույնպես նոր խմբեր բացելու մտադրության ու վճռականության մասին: Հայտնի է, որ նախակրթարան հաճախելու համար հերթագրված երեխաների թիվը հասնում է մի քանի հազարների: Նունե Սարգսյանն ասաց, որ վերոնշյալ խմբերի ձեւավորումն այդ ծրագրի շրջանակում չի եղել, այլ խմբասենյակներ են դարձվել համապատասխան պայմաններ եւ գույք ունեցող տարածքները: Իսկ կրթական գործունեության հետ կապ չունեցող կազմակերպությունների աշխատանքին հարմարեցված տարածքները նորից խմբասենյակներ դարձնելը ժամանակատար աշխատանք է: Բացի այդ հանրակրթության վարչությունը ղեկավարությանն առաջարկել է նոր խմբասենյակներ ձեւավորել ու կահավորել միայն այն մանկապարտեզներում, որտեղ հերթերը մեծ են, հակառակ դեպքում միջոցներ չծախսել՝ դա հետաձգելով մինչեւ պահանջարկի ձեւավորումը:

Ինչ վերաբերում է մանկապարտեզներում գոյություն ունեցող հերթերին, Նունե Սարգսյանի խոսքով, դրանք տարեկան լինում են 5-6 հազարի սահմաններում եւ սպառվում են հիմնականում մեկ տարվա ընթացքում, ի տարբերություն մի քանի տարի առաջվա պատկերի, երբ պատահում էր՝ ծնողները հաշվարկում էին, որ երեխայի մանկապարտեզ հաճախելու հերթը կարող է հասնել արդեն նրա չափահաս դառնալուց հետո: Քաղաքապետարանը մանկապարտեզ ընդունելիս սկսել է նախապատվությունը տալ 4-6 տարեկան երեխաներին, որպեսզի դպրոց գնալուց առաջ նրանք մեկ-երկու տարի կարողանան մանկապարտեզ հաճախել: Այս տարի առաջին հերթին մանկապարտեզ կընդունվեն 2014-2015 թվականներին ծնվածները: Տեղերը չսպառվելու դեպքում կընդունվեն նաեւ 2016-2017 թվականներին ծնվածները:

Տպել
4795 դիտում

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս