Հայտարարվել է մրցույթ թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը մրցույթ է հայտարարել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Հավակնորդները պետք է ունենան.

ա) գիտամանկավարժական աշխատանքի փորձ
բ) գիտությունների դոկտորի աստիճան եւ (կամ) պրոֆեսորի գիտական կոչում, կամ գիտությունների թեկնածուի աստիճան եւ (կամ) դոցենտի կոչում
գ) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա կամ առնվազն  հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ
դ) ռեկտորի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, կրթության եւ գիտության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն եւ այլ իրավական ակտեր) 

Կարեւոր է նաեւ, որ հավակնորդն ունենա Հայաստանի ժողովրդական կամ վաստակավոր արտիստի  պատվավոր կոչում, կամ էլ՝  մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

Հավակնորդը պարտավոր է ներկայացնել ուսումնական հաստատության զարգացման եւ բարեփոխման հայեցակարգի հիմնադրույթները:

Թափուր պաշտոնի մրցույթը տեղի կունենա 2019 թվականի մայիսի 22-ին՝ թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում:

Հիշեցնենք, որ այս բուհի ռեկտորի պաշտոնը թափուր է նախորդ տարվա նոյեմբերից: Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Լիլիթ Արզումանյանը: Նա հաստատել է, որ մտադիր է մասնակցել թափուր պաշտոնի մրցույթին: 

Տպել
726 դիտում

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

Ամուսինը հրացանը մաքրելիս անզգուշաբար կրակել է կնոջ վրա. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Սարդարապատ և Նոր Արմավիր համայնքները կապող ճանապարհահատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքներ

ՀՀ բռնցքամարտի հավաքականը չի մասնակցի Երիտասարդների ԵԱ-ին՝ ԿԳՄՍՆ-ի անգործության կամ կոնկրետ հրահանգի պատճառով. Գեւորգյան

ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը. նախարար

Դավադրությունների մասին խոսակցություններն անհիմն են. Քանանյան

Գերանդիով մարմնական վնասվածքներ է պատճառել 35-ամյա համագյուղացին. վեջինս մահացել է

Հեղափոխությունից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունները նշանակալի օրակարգ ունեն. Նիկոլ Փաշինյան

Փաշինյան Նիկոլ, գալի՞ս ես անարդարությունը վերացնելու, եթե ոչ, ուրեմն շարունակում ես Սերժի մեղադրանքը․ Արմեն Բիլյան

Վանաձորի մի շարք թաղամասեր առավոտից հոսանքազրկված են. էլցանցից կոնկրետ պատճառ չեն նշում

Ucom-ի առաջին կորպորատիվ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX ֆոնդային բորսայում

Երգչուհի Գայա Արզումանյանը գրանցված աշխատող է եւ հարկեր է վճարում. պրոդյուսեր

Սամվել Կարապետյանի եղբորորդու հետ կոնֆլիկտ ունեցած գործարարը դատի է տվել մի շարք լրատվամիջոցների

Oպերայի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է

Դավիթ Սանասարյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել. մեղադրանքի ձեւակերպումների մեջ փոփոխություններ են եղել

ՀՀ քաղաքացին դիմել է Դավիթ Անանյանին եւ իր մասնաբաժինը խնդրել զբոսաշրջիկների ծախսած գումարից. Փաշինյան

Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան տարեդարձի առիթով

Զարգացման շոկային տեմպեր. ՀՀ և Չինաստանի վարչապետերը մեծամասշտաբ համագործակցության պայմանավորվածությունների են հասել

Արտերկրում ելույթ ունեցող 13 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

Ամուլսարի նախագիծը պե՞տք է անցնի նոր ՇՄԱԳ. վարչապետն ասում է՝ ինչու է «Էլարդի» եզրակացությունն ուղարկել ուսումնասիրելու