Ի հեճուկս շուկայականի. էլի հանուն օլիգարխների

04/04/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 4-ի համարում

ՀՀ կառավարությունը հույժ գաղտնի պայմաններում շարունակում է  բանակցությունները ռուսական «Գազպրոմի» հետ Հայաստանի սպառողներին գազը ավելի ցածր գնով վաճառելու հնարավորություններ ստեղծելու շուրջ: Շաբաթ օրը լրացավ այն ժամկետը, որից հետո յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր ռուսական գազի դիմաց ՀՀ-ն պետք է վճարի 110 դոլար, նախկին 56 դոլարի դիմաց: Ինչպես հայտնեցին «Հայռուսգազարդից», անկախ ընթացող բանակցություններից ապրիլի 1-ից իրենց ընկերությունը ստացած գազի դիմաց արդեն իսկ վճարում է 110 դոլար: Ինչ վերաբերում է բանակցությունների ընթացքին, ապա չնայած դրանց գաղտնիությանը, մեր ունեցած տեղեկություններով, այս պահին կողմերը դեռ դուրս չեն եկել նախնական պայմանավորվածությունների այն շրջանակից, որը արդեն նկարագրել ենք.

ՀՀ կառավարությունը «Գազպրոմին» ի սեփականություն է հանձնում Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը եւ Իրան-Հայաստան կառուցվող գազատարի բաժնետոմսերը, իսկ «Գազպրոմը» դրանք ստանալու դիմաց, թողնելով սահմանի վրա գազի գինը 110 դոլար, պատկերավոր ասած` հաշվանցում է սպառողների վճարելիք նոր սակագների մի մասը: Եւ այդ պայմանագիրը  իրականացվելու է այն հաշվարկով, որ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի դիմաց ռուսները կվճարեն 250 մլն դոլար, այսինքն՝ կհաշվանցեն այնքան ժամանակ, մինչեւ այդ 250 միլիոնը սպառվի:  Այստեղ ամենեւին էլ խնդիրն այն չէ, որ մենք ի սեփականություն ենք հանձնում «Գազպրոմին» ՀՀ սեփականությունը հանդիսացող գույք կամ ձեռնարկություն:

Ի վերջո պետական սեփականություն հանդիսացող այդ ձեռնարկությունը ինքնին բիզնես է, իսկ պետությունը, շուկայական տնտեսության կանոններով, չպետք է բիզնեսով զբաղվի, եւ 5-րդ բլոկը վաղ թե ուշ պետք է մասնավորեցվի որեւէ ընկերության, որը կառաջարկի դրա դիմաց առավելագույն գին: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչ պայմաններով է այդ ձեռնարկությունը դառնում մեկ ուրիշի սեփականություն: Եւ եթե նույնիսկ 5-րդ բլոկը փոխանցվեր «Գազպրոմին» ոչ թե 250 մլն դոլարի դիմաց, այլ, ասենք, 2,5 մլրդ դոլարի դիմաց, դա ոչ մի նշանակություն չէր ունենա, քանի որ տվյալ դեպքում «Գազպրոմը» ոչ թե կենդանի փող է վճարելու, այլ հաշվանցելու է գազի սակագնի մի մասը: Իսկ սա արդեն գաղափարախոսական խնդիր է: Ի՞նչ է ստացվում:

Եթե գործողության մեջ դրվի ներկայումս բանակցությունների սեղանին գտնվող տարբերակը, ապա կստացվի, որ ՀՀ կառավարությունը, Հայաստանի սեփականությունը հանդիսացող գույքը օտարելով, սուբսիդավորում է սպառողների սակագների մի մասը: Այսինքն՝ իրականում մեր եւ ձեր տուն մտնող գազի «ինքնարժեքը», ինչպես հաշվարկել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, կազմում է 90 հազ. դրամ: Սակայն մենք այդ գազի դիմաց վճարում ենք, ասենք, 65 հազ. դրամ: Մնացած 25 հազարը դուրս է բերվում Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի գնից: Ստացվեց, որ 5-րդ բլոկը օտարելու հաշվին ՀՀ կառավարությունը սուբսիդավորեց մեզ` սպառողներիս: Ընդ որում, սուբսիդավորեց բոլորիս` նրանց, ովքեր առանձնապես վճարունակ չեն, եւ նաեւ նրանց, ովքեր ավելի քան վճարունակ են: Ինչո՞վ է սա կարեւոր:

Ըստ պաշտոնական ուսումնասիրությունների՝ Հայաստանում բնակչության ամենահարուստ 10 տոկոսը 7-8 անգամ ավելի շատ է օգտագործում էլէներգիա, քան ամենաաղքատ 10%-ը: Գազի պարագայում նման հստակ ուսումնասիրություններ չեն կատարվել, սակայն փորձագիտական դիտարկումներով գազի սպառման դեպքում պատկերը ճիշտ նույնն է: Այսինքն՝ գազաֆիկացված բնակչության ամենահարուստ մասը, որը տոկոսային առումով շատ փոքր է, սպառում է գազի մեծագույն մասը: Եւ, փաստորեն, սուբսիդավորման արդյունքում ստացվում է, որ սուբսիդիայից օգտվում են առավելապես հարուստները: Այսինքն, ՀՀ կառավարությունը 5-րդ բլոկը «Գազպրոմին» է հանձնում, որպեսզի օլիգարխները եւ մերձօլիգարխները հանկարծ ստիպված չլինեն շատ վճարել իրենց սպառած գազի դիմաց:

Իսկ եթե ՀՀ կառավարությունը դասական ձեւով վաճառեր Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, իսկ գազի սակագինը լիներ այնքան, որքան սահմանել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ապա նման խնդիր պարզապես չէր ծագի, այլ կստեղծվեր հետեւյալ պատկերը. վճարունակ քաղաքացին սպառած գազի դիմաց կվճարեր ավելի շատ, որովհետեւ գազը թանկացել է, եւ ընդ որում՝ ոչ ՀՀ կառավարության մեղքով: Իսկ եթե կառավարությունը այնքան է սիրում իր բնակչությանը, որ ուզում է անպայման օգնած լինել նրան, ապա կարող է ամենաաղքատ խավին ամբողջությամբ փոխհատուցել գազի սակագնի բարձրացումը: Ընդ որում՝ դրա համար լրացուցիչ գումարներ պետբյուջեում կհայտնվեն հենց այն պահին, երբ սահմանի վրա գազը թանկանա, որովհետեւ գազի թանկացումը ինքնին ենթադրում է, որ ավելանալու է նաեւ դրա ներկրումից գանձվող ավելացված արժեքի հարկը:

Էլ չենք ասում վաճառված ձեռնարկությունից ստացված գումարը, որով ոչ միայն կարելի կլինի օժանդակել անապահով ու անպաշտպան խավերին, այլ նաեւ ծախսել ենթակառուցվածքների զարգացման, վերը նշված խավերի կրթական խնդիրների եւ, պատկերավոր ասած, ապագային ուղղված նմանատիպ այլ ծախսերը հոգալու համար: Սա է ազատական, շուկայական տնտեսության հրամայականը: Սա այն հստակ գծված ուղին է, որից շուկայական տնտեսահարաբերություններ որդեգրած իշխանությունը կես քայլ անգամ շեղվելու իրավունք չունի: Հակառակ դեպքում, եթե կառավարությունը գնում է որեւէ ապրանքի` տվյալ դեպքում գազի սակագնի բարձրացումը ինչ-որ կերպ սուբսիդավորելու, ապա այն պետք է սուբսիդավորի բոլոր ապրանքների թանկացումները:

Այսինքն, եթե շաքարավազը, կարագը, ձեթը, ատամի մածուկը թանկանում են, ապա կառավարությունը այդ ապրանքները մատակարարողի հետ պետք է պայմանավորվի, նրան նվիրի, ասենք, Մատենադարանի շենքը, Որոտանի կասկադը, կամ Սեւանա լիճը, որպեսզի նա չթանկացնի իր ապրանքը: Գուցե համեմատությունը չափազանցված է, բայց գաղափարախոսական տեսակետից գազի սակագինը չբարձրացնելու դիմաց Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը հանձնելը բացարձակապես նույն սխեման է, պարզապես ներկրվող ապրանքի եւ հանձնվող գույքի անուններն են ուրիշ: Եւ այստեղ գները իսկապես կապ չունեն: Կարեւորը սկզբունքներն են: Սակայն ի՞նչ սկզբունքների մասին է խոսքը, երբ հաջորդ տարի ընտրություններ են: Մեր կառավարությունը հիմա պատրաստ է ամեն ինչի, որ հանկարծ սպառողների համար գազը շատ չթանկանա:

Իսկ գաղափարախոսությունը կարեւոր չէ: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, հենց այս` գաղափարախոսական տեսանկյունից էլ ՀՀ կառավարության առաջ մի քանի հարցեր են դնելու միջազգային ֆինանսական կազմակերպությունները: Եթե, իհարկե, վերջիններս նույնպես չշեղվեն իրենց սկզբունքներից ու «Գազպրոմի» հետ մեր կառավարության կայանալիք համաձայնությունը չդիտարկեն ինչ-որ հեռուն գնացող քաղաքական տեսանկյունից` ասենք «Ինչ ուզում եք արեք, միայն թե մնացեք իշխանության, որ Ղարաբաղի հարցը շուտ լուծեք»-ի ենթատեքստում: 

Հայկ Գեւորգյան

Տպել
1042 դիտում

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում