Պետությունը քցել է Բաղդասարովին եւ պարտքի դիմաց նրան է տվել ավելի «քիչ արժեցող» հողեր

04/04/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 4-ի համարում

Մինչ Հայաստանում բոլորը սպասում են, թե երբ կպարզվի Ռուսաստանից մեր հանրապետություն ներկրվող գազի նոր սակագինը, «Միկա լիմիթեդ» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը ապրիլի 1-ին կայացած ասուլիսում հայտարարեց, որ գազի գինը 100 դոլարը չի գերազանցի: Ըստ Միխայիլ Բաղդասարովի ունեցած տեղեկությունների, ՌԴ սահմանի վրա Հայաստանը ռուսական գազը ձեռք կբերի հազար խորանարդ մետրը 68 դոլար սակագնով: Հայաստան հասնելուց հետո գազի կարժենա մոտ հարյուր դոլար: «Ամեն դեպքում, գազի գինը հարյուր դոլարը չի գերազանցի»,- կանխատեսեց Բաղդասարովը:

Նման կանխատեսումների անհրաժեշտությունն առաջացավ այն բանից հետո, երբ լրագրողները նրանից փորձեցին պարզել, թե գազի գնի թանկացումն ինչպիսի՞ հետեւանքներ կունենա տնտեսության համար: Տվյալ դեպքում առավել հետաքրքիր էր, թե գազի գնի թանկացումից հետո որքանով կբարձրանա Հրազդանի ցեմենտի գործարանի արտադրանքի գինը: Մ. Բաղդասարովը խուսափեց որեւէ կոնկրետ թիվ նշելուց` նկատելով միայն, որ ցեմենտի նոր գինը պետք է լինի այնպիսին, որպեսզի այն տարածաշրջանում լինի մրցունակ: Բաղդասարովը ասում է, որ ՀՀ-ում ցեմենտի գինը պետք է հնարավորություն տա, որ մենք այդ արտադրանքը Վրաստանում վաճառենք 90 դոլարով: Եթե հայկական ցեմենտը ավելին արժենա, ըստ Բաղդասարովի՝ Վրաստանը կնախընտրի այն գնել ուրիշ երկրներից: Ներկայումս Հայաստանում մեկ տոննա ցեմանտը արժե 65-70 դոլար, իսկ Վրաստանի ցեմենտի տարեկան պահանջարկը 300-ից 350 հազար տոննա է: 

Ասուլիսի մյուս թեման Միխայիլ Բաղդասարովի հնարավոր քաղաքական կողմնորոշման հարցն էր: Արդյո՞ք նա պատրաստվում է անդամակցել որեւէ կուսակցության, եթե այո՝ ո՞ր: Միխայիլ Բաղդասարովի խոսքերով, քաղաքականությամբ զբաղվելու համար պարտադիր չէ, որեւէ կուսակցության անդամակցել. կարելի է պարզապես սատարել այն քաղաքական ուժին, որի գաղափարները կիսում ես: Գործարարի կարծիքով, Հայաստանի ներկա կուսակցությունները դեռեւս չեն հստակեցրել, թե ինչ են ուզում եւ որքանով են հավատարիմ իրենց հռչակած սկզբունքներին: «Այն կուսակցությունն է լավը, որը խոստանում եւ անում է»,- ասում է Բաղդասարովը: Այնուամենայնիվ, ո՞ր կուսակցության կամ գաղափարական խմբի կողքին է իրեն տեսնում Միխայիլ Բաղդասարովը: Այս հարցին նա պատասխանեց հետեւյալ կերպ.

«Ով կողմնակից է տնտեսության եւ սպորտի զարգացմանը»: Բնականաբար, միանգամից կարելի է ենթադրել, որ տվյալ դեպքում խոսքը Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին է: Բայց նման հեռանկարն ինքը՝ Միխայիլ Բաղդասարովը, հերքեց` ասելով, թե ինքը Գագիկ Ծառուկյանին չի ժխտում, բայց միայն նա չէ, որ կողմնակից է տնտեսության զարգացմանը եւ միաժամանակ զբաղվում է սպորտի խնդիրներով: Իհարկե, Մ. Բաղդասարովն այդպես էլ որեւէ կոնկրետ անուն չտվեց, բայց այլեւս ակնհայտ է, որ նրա քաղաքական կողմնորոշումը պայմանավորված կլինի Սերժ Սարգսյանի քաղաքական դիրքորոշմամբ: Ի դեպ, վերջինս այն քաղաքական գործիչն է, որ լինելով ՀՀ պաշտպանության նախարար՝ մշտապես մասնակցում է նաեւ տնտեսության ոլորտում ընթացող հատկապես կարեւոր գործընթացներին, բացի այդ, նաեւ զբաղված է սպորտի խնդիրներով:

Սերժ Սարգսյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Միխայիլ Բաղդասարովի ասուլիսի արդյունքում պարզ դարձավ նաեւ, որ «Դալմայի այգիների» մի մասի նոր տերերից մեկը հենց նա է: «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը Միխայիլ Բաղդասարովին վերջերս մեղադրել էր նրանում, որ նա տարիներ առաջ «Զվարթնոց» օդանավակայանի ավիովառելիքի մատակարարումը ընդհատելու պատճառով պետությանը միլիոնավոր դոլարների վնասներ է պատճառել: Միխայիլ Բաղդասարովի պնդմամբ, Ալեքսան Կարապետյանը փաստերը խեղաթյուրել է, քանի որ ոչ թե ինքն է ավիացիային ֆինանսական վնասներ պատճառել, այլ հակառակը: Իսկ սնանկ ճանաչված «Հայկական ավիաուղիների» ավիովառելիքի դիմաց կուտակած մի քանի միլիոն դոլար կազմող պարտքի մեկուկես միլիոնի դիմաց ՀՀ կառավարությունը Միխայիլ Բաղդասարովին տվել է հողեր` «Դալմայի այգիներում»:

Հողերի չափը նա հրաժարվեց հրապարակել: Մ. Բաղդասարովը միայն ասաց, որ դրանք գտնվում են ԱՄՆ ներկայիս դեսպանատան դիմաց: «Այդ հողերը ավելի քիչ արժեն, քան այն գումարը, որի դիմաց դրանք ինձ են տրվել: Ավելին, այդ հողերի հետ կապված խնդիրներ կան, քանի որ դրանց վրա կան այգիներ եւ այնտեղ ապրում են մարդիկ»,- պարզաբանեց Բաղդասարովը: Իսկ ինչ վերաբերում է «ԱՄ» փոխնախագահին, ապա, ըստ Մ. Բաղդասարովի, իրենք առայժմ որոշել են ձեւանալ, թե չեն նկատում նրան, որպեսզի նա շարունակի «խոսել»: Միխայիլ Բաղդասարովը խոստացավ Ալեքսան Կարապետյանին տանել դատարան, որպեսզի նա գիտակցի, որ չի կարելի խոսել մի թեմայի շուրջ, որից տեղյակ չէ:

Վահագն Հովակիմյան

Տպել
1311 դիտում

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն