Ինձ վրա հույս չդնեք. Րաֆֆին էլ ասաց, որ ասելու բան չունի

04/04/2019 schedule10:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 4-ի համարում

Այն, որ հայաստանյան ընդդիմությունը ոչ միայն այժմ ոչինչ չի անում, այլեւ չգիտի, թե ի՞նչ է անելու առաջիկայում, երեկ հրավիրած իր ասուլիսում հաստատեց այն լիդերներից մեկը, որի շուրջ կամ որի մասնակցությամբ 2005-ին հնարավոր էր ձեւավորվեր ընդդիմադիր նոր ֆորմատ։ 2005-ի աշնանը քաղաքացիական անհնազանդության կոչով ժողովրդին դիմած եւ Ռոբերտ Քոչարյանին 21 բազմանշանակ հարց ուղղած «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ  ոչինչ չուներ ասելու լրագրողներին, բացի ակնարկից, որ իր վրա եւս հույս չդնեն։ Իսկ այն, ինչ ներկայացվեց որպես ներքաղաքական ընթացիկ իրողության գնահատական, առանձնապես նորություն չէր։

Կրկին անգամ ասվեց, որ Հայաստանը շատ հեռու է ժողովրդավարական երկիր լինելուց, որ Հայաստանում կա ոչ թե ազգային անվտանգություն, այլ ռեժիմի անվտանգություն, որ մեր սերնդի ամոթը պետք է լինի ապրելով մեր երկրում՝ այդպես էլ չկարողանալ անցկացնել գոնե մեկ ազատ եւ արդար ընտրություն, որ ընդդիմությունը տեւական ժամանակ է գտնվում է անգործության կրավորական վիճակում, եւ որ ընդդիմադիր կուսակցություններից յուրաքանչյուրն ինքը պետք է որոշի, թե ի՞նչ կերպ է դուրս գալու համատարած անտարբերության այս մթնոլորտից։ Կոնկրետ իր գլխավորած կուսակցության մասով Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին դեղատոմսեր առաջարկել չի կարող, սակայն երկու բան արդեն հաստատ գիտի՝ դրսից Հայաստան չի կարելի ներմուծել հեղափոխություններ կամ հեղաշրջումներ, բայց եւ ժողովրդավարական երկրներին հարիր էվոլյուցիա նույնպես մեր երկրում հնարավոր չէ։

Այսպիսով, տեւական լռությունից հետո ընդդիմության առաջնորդներից մեկը երեկ արեց բավականին ուշագրավ մի դիտարկում՝ Հայաստանում հեղափոխություն չի կարելի անել, Հայաստանում հնարավոր չէ նաեւ ժողովրդավարական երկրներին բնորոշ էվոլյուցիա։ Մերժելով ռեւոլյուցիան ու էվոլյուցիան` Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին չգիտի ինչ անել, սակայն վստահեցնում է, որ առաջիկայում ասելու բան ունենալու է։ Նա շուտով հայ ժողովրդին կներկայացնի Հայաստանի ապագա ղեկավարման ցանկալի մանրակերտը։ Մանրակերտի առանձնահատկությունն այն է լինելու, որ տալով տղամարդ եւ կին գործիչների անուններ, որոնք պետք է առաջնորդեն եւ ղեկավարեն Հայաստանը, ղեկավար այդ մանրակերտում Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն չի տեսնում։

Իսկ թե ովքե՞ր են տղամարդ եւ կին այն քաղաքական գործիչները, որոնք կգլխավորեն Հայաստանը, չնայած մեր համառ պնդումներին, «Ժառանգություն» կուսակցության նախագահն այս պահին այդ անունները չի տալիս։ Չի բացառվում, որ այդ անունները հնչեն մայիսին հրավիրվելիք կուսակցության համագումարում, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանը կփորձի ներկայացնել նաեւ ողջ քաղաքական դաշտը կոնսոլիդացնելու իր ծրագիրը։ Իսկ առայժմ, ինչպես եւ հայաստանյան մնացած կարկառուն ընդդիմադիրները, Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունը» ոչինչ չի անի։ Եւ չնայած ապրիլի 1-ին Ազատության հրապարակում ոստիկանները Րաֆֆի Հովհաննիսյանին տեսել ու նրանից քաղաքացիական նոր անհնազանդության ակցիա են ուզել, վերջինս ոստիկաններին պատասխանել է. «Շատ բան նաեւ ձեզանից է կախված»։

Այսպիսով, եթե փորձենք հասկանալ, թե ի՞նչ էր ուզում ասել Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա պատկերը մոտավորապես հետեւյալն է. Հայաստանին պետք չէ ռեւոլյուցիա, Հայաստանում հնարավոր չէ էվոլյուցիոն ընտրական ճանապարհով իշխանափոխություն, Հայաստանի իշխանություններն իրենց մենթալիտետով սիրունիկ տղաների եւ աղջիկների թիկունքում թաքնվող եւ այնտեղից հրահանգներ տվողներ են, համատարած ապատիայի մեջ գտնվող հասարակության համար շատ դժվար է պատկերացնել ազգային շահ, ժողովրդավարություն ու մարդու իրավունքներ, ընդդիմության դաշտում գտնվող յուրաքանչյուր կուսակցություն իրեն է պատկերացնում այն առանցքը, որի շուրջ պետք է համախմբվեն մնացած կուսակցությունները, եւ դրա համար էլ Հայաստանում ոչինչ չի փոխվում։

Ուրեմն, ի՞նչ անել։ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը դեռ չգիտի, դրա համար էլ առաջիկայում կտա այն մարդկանց անունները, որոնք, իր պատկերացմամբ, կարող է իմանան` ի՞նչ անել, ինչպե՞ս անել եւ ումո՞վ անել։ Եւ քանի որ ընդդիմադիր դաշտի որոշ առանցքային գործիչներ, ինչպես, օրինակ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ու ՀԱԱԿ նախագահ Հովհ. Հովհաննիսյանը, արդեն ասել են, որ եթե մինչեւ 2007-ի ապրիլը ներքաղաքական զարգացումների ընթացքը չփոխվի, ապա իրենք չեն մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, հնարավո՞ր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը եւս, որը Հայաստանի ղեկավարման իր առաջարկած ապագա մոդելում արդեն իրեն չի տեսնում, նույնպես չմասնակցի այդ ընտրություններին:

«Եթե երկրում որակական փոփոխություններ չեղան, ապա ոչինչ, այո, չի ստացվի»,- պատասխանեց «Ժառանգության» նախագահը։ Իսկ առայժմ, ի տարբերություն ընդդիմադիր այլ գործիչների, որոնք սիրում են հայտարարել, թե  2007-ին իշխանության վերարտադրություն հնարավոր չէ, իսկ թե ինչո՞ւ՝ ոչ մի կերպ չեն կարողանում հիմնավորել, Րաֆֆի Հովհաննիսյանը գտնում է, որ ցանկացած ռացիոնալ վերլուծություն այս պահին բերում է նրան, որ Հայաստանի գործող իշխանությունները վերարտադրվելու են։      

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1285 դիտում

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը