Մեծ Բրիտանիայի խորհրդարանը Մեյին պարտավորեցրել է կրկին երկարաձգել «Բրեքզիթ»-ի ժամկետը

Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը պարտավորեցրել է վարչապետ Թերեզա Մեյին ևս մեկ անգամ երկարաձգել Եվրամիությունից դուրս գալու վերջնաժամկետը․ հակառակ դեպքում Միացյալ Թագավորությունը ստիպված կլինի ապրիլի 12-ին լքել կառույցը՝ առանց ապահարզանի մասին համաձայնագրի ու հստակ պայմանավորվածությունների:

Որոշումն ընդունվել է երեկ՝ ընդամենը մեկ ձայնի առավելությամբ, օրենքի ուժ ստանալու համար այն պետք է հաստատվի նաև խորհրդարանի վերին պալատում, ապա՝ արժանանա Եվրամիության հավանությանը, հայտնում է Ազատությունը:

Օրեր առաջ Թերեզա Մեյը կառավարության՝ շուրջ յոթ ժամ շարունակված նիստից հետո հայտարարեց, որ պատրաստվում է մեկ անգամ ևս դիմել Եվրամիության ղեկավարությանը` «Բրեքզիթի» վերջնաժամկետը երկարաձգելու խնդրանքով: Այս հարցում Մեյը ակնկալում է իր գլխավոր քաղաքական հակառակորդների` լեյբորիստների աջակցությունը:

Նախորդ ուրբաթ օրը Համայնքների պալատը երրորդ անգամ մերժեց Բրյուսելի հետ կնքված համաձայնագիրը, ինչից հետո պարզ դարձավ, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ն լքելու է ապրիլի 12-ին:

Թերեզա Մեյը, սակայն, հույս ունի, որ ընդդիմադիր լեյբորիստները, որոնք կտրականապես դեմ են այսպես կոչված կոշտ, առանց համաձայնագրի «Բրեքզիթին», կաջակցեն իրեն` իրադարձությունների ամենաանցանկալի սցենարը կանխելու նպատակով:

«Ես ուշադրությամբ ունկնդրեցի վարչապետի հայտարարությունը, ընթերցեցի նաև դրա գրավոր տարբերակը և կարող եմ ասել, որ ուրախ կլինեմ հանդիպել նրան: Մենք վարչապետի հետ պետք է քննարկենք ստեղծված կացությունը` հնարավորություն ստեղծելով, որպեսզի խորհրդարանը քվեարկի առաջարկների մի այնպիսի փաթեթի օգտին, որը կկանխի մեր դուրս մղումը ԵՄ-ի կազմից արդեն հաջոդ շաբաթավերջին», - նշել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը:

Թերեզա Մեյի կուսակից պահպանողականների մի ստվար հատվածին, սակայն, կառավարության ղեկավարի այս նախաձեռնությունը բացարձակապես չի ոգևորել: Նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնի համոզմամբ, օրինակ, Թերեզա Մեյի և լեյբորիստների համագործակցության պարագայում «Բրեքզիթի» ողջ գործընթացը կարող է կորցնել իր սկզբնական իմաստը:

«Կարծում եմ, որ շատ հիասթափեցնող է, որ «Բրեքզիթի» գործընթացը մենք վստահում ենք Ջերեմի Քորբինին և նրա ղեկավարած լեյբորիստական կուսակցությանը: Գրեթե կասկած չկա, որ եթե Քորբինը հասնի իր ուզածին, ապա մենք կմնանք Եվրամիության մաքսային միության կազմում, չենք կարողանա վերահսկել մեր առևտրային քաղաքականությունը և օրինաստեղծ գործունեության ահռելի մի հատվածը: Այդ դեպքում «Բրեքզիթը» տապալման աստիճանի մեղմ է լինելու», - հայտարարում էր «Բրեքզիթի» գլխավոր գաղափարախոսներից մեկը համարվող Բորիս Ջոնսոնը:

 
Տպել
277 դիտում

Նախկինները հենց այնպես չեն զիջելու իրենց վերջին փրկօղակը

Հորդորում ենք լինել օբյեկտիվ. ՀՀ ոստիկանությունն անդրադարձել է անփաստարկ քննադատական հայտարարություններին

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած

Տիգրան Ավինյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի նորընտիր նախագահ Զելենսկիի հետ

Դ. Տոնոյանը Վանաձորում 48 բնակարանների բանալիներ է հանձնել սպաների ընտանիքներին (լուսանկարներ)

Մեր տեսլականն է Հայաստանը դարձնել երկիր, ուր տաղանդը զարգացնելու անսահմանափակ հնարավորություններ կան. վարչապետ

ՈՒԵՖԱ-ի կարծիքը Մխիթարյանի վերաբերյալ «Արսենալի» որոշման մասին. ըստ The Sun-ի՝ պաթետիկ պատասխան է

Հ. Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Տալլինում մասնակցում է էլեկտրոնային կառավարման 5-րդ համաժողովին

30 տարվա վագոն-տնակը մինչև տարեվերջ կմնա անցյալում

Վարչապետի կոչը սահմանադրական կարգը տապալելու փորձ համարել չի կարելի. սահմանադրագետ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՑ ոսկու վարկերի գծով ակցիա «ԿՈՒՏԱԿԻՐ ՆՎԵՐՆԵՐ ԱՄՌԱՆԻՑ»

Լոռիում սողանքը գնալով ակտիվանում է. ամեն պահի կարող է փլուզում լինել (լուսանկարներ)

Թուրքերը զինված մտել են Ջավախքի Կարծախ գյուղ, դաժան ծեծի ենթարկել պահակին եւ գողացել 32 անասուն

Մարուքյանը հրապարակել է ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունների կողմից հրավիրված ԱԺ նիստում քննարկվելիք հայտարարության նախագիծը

Աննախադեպ շտապողականություն. Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործն ամեն գնով հասցվել է ՍԴ. Վահե Գրիգորյան

Մտել է կալանավորի խուց ու կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել. սպանության փորձ «Արթիկ» ՔԿՀ-ում

Արարատի ոստիկանները ապօրինի պահվող ինքնաձիգ և դիպուկահար հրացան են հայտնաբերել (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստում որոշել է ստեղծել երկու քննիչ հանձնաժողով եւ մշակել վեթթինգի նախագիծ

Գասպարին Քոչարյանի դատի ժամանակ վիրավորել է ոստիկանների՞ն. քննություն է իրականացվում

Չի բացառվում, որ կլինեն հեռացող դատավորներ. Արտակ Զեյնալյան