Ինչպիսի՞ն է աշխատանքային միջավայրը կանանց համար Հայաստանում ըստ The Economis-ի․ Modex   

05/04/2019 schedule12:57

«Ապակյա առաստաղը» (անգլ․՝ glass-ceiling) այլաբանություն է, որն օգտագործվում է բնութագրելու անտեսանելի խոչընդոտները, որոնց բախվում է այս կամ այն ժողովրդագրական խումբը՝ դժվարանալով զարգանալ (աճել) հասարակական հարաբերությունների որևէ ոլորտում։ Այս մասին հայտնում են «Մոդեքսը» խորհրդատվական ընկերությունից:

Վերջին տարիներին հեղինակավոր The Economist պարբերականը ՏՀԶԿ երկրների համար պարբերաբար հրապարակում է The Glass-ceiling Index-ը, որը ցույց է տալիս, թե որ երկրում է աշխատանքային միջավայրն առավել բարենպաստ կանանց համար։ Տվյալ ինդեքսի հաշվարկման համար հիմք են ընդունվում 10 ցուցանիշներ, ինչպիսիք են, օրինակ, սեռային խզվածքը բարձրագույն կրթության, աշխատուժի մասնակցության, աշխատանքի վարձատրության ոլորտներում, կանանց մասնաբաժինը ղեկավար պաշտոններում, խորհրդարանում, GMAT քննություն հանձնածների կառուցվածքում և այլն։   Այս տարի, մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ՝ «Մոդեքս» խորհրդատվական ընկերությունը, համագործակցելով The Economist պարբերականի հետ, հաշվարկել է Հայաստանի The Glass-ceiling index-ը։ Ստորև ներկայացնում ենք հիմնական արդյունքները և մի քանի ուշագրավ տվյալներ միջազգային համեմատությունների տեսքով։

Հայաստանում աշխատանքային միջավայրն ավելի բարենպաստ է կանանց համար, քան Թուրքիայում, Ճապոնիայում և Հարավային Կորեայում

Նկար 1.

Վերջին հրապարակման համաձայն The Glass-ceiling index-ի առաջատարը Շվեդիան է 100 հնարավորից 83.3 միավորով, որին հաջորդում են Նորվեգիան և Իսլանդիան, համապատասխանաբար՝ 79.6 և 77.2 միավորով։ 2018թ-ի արդյունքներով ՏՀԶԿ երկրների միջինը կազմել է 59.6, ընդ որում՝ այնպիսի երկրներ ինչպիսիք են ԱՄՆ-ն և Գերմանիան ոչ միայն էականորեն հետ են մնում առաջատարից, այլև ավելի ցածր միավոր ունեն քան ՏՀԶԿ երկրների միջինն է (համապատասխանաբար՝ 57.2 և 55.8): Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրը թեև զգալիորեն զիջում է և՛ առաջատարին, և՛ ՏՀԶԿ երկրների միջինին, սակայն 39.6 միավորով ավելի բարենպաստ դիրքում է գտնվում, քան Թուրքիան (35.9), Ճապոնիան (27.7) և Հարավային Կորեան (25.6)։

Հայաստանում ղեկավար պաշտոնների 28.7%-ը զբաղեցնում են կանայք

Նկար 2.

Համաձայն Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալների (2017թ)՝ Հայաստանում ղեկավար պաշտոնների 28.7%-ը զբաղեցնում են կանայք, համեմատության համար այդ ցուցանիշը Լեհաստանում 41.3% է, իսկ ՏՀԶԿ երկրներում միջինը՝ 31.9%: Այդուհանդերձ, այս ցուցանիշի գծով Հայաստանը  գերազանցում է այնպիսի երկրների, ինչպիսիք են՝ Իտալիան (27.5%), Դանիան (27.5%), Նիդեռլանդները (26.6%) և այլն։

Հայաստանում GMAT հանձնածների 32.1%-ը կանայք են

Նկար 3.

GMAC-ի տվյալներով 2018 հարկային տարում (2017 հուլիսի 1-ից 2018թ հունիսի 30), GMAT քննություն հանձնած ՀՀ քաղաքացիների 32.1%-ը եղել են կանայք, համեմատության համար Մեծ Բրիտանիայում այդ ցուցանիշը կազմել է 28.8%, Նորվեգիայում 28.2%: Ընդ որում պետք է նշել, որ նախորդ տարվա համեմատ Հայաստանը դեռ անկում է գրանցել (2017թ, 39.1%):

 

Տպել
337 դիտում

Սահակաշվիլիի կինը Վրաստանում պարտություն է կրել քաղաքապետի ընտրություններում

Բռնցքամարտի ֆեդերացիային սպառնու՞մ են. ահազանգում են եւ հորդորում պաշտոնյաներին հեռու մնալ իրենցից

Բացահայտվել է Երեւանում տերմինալների գողության երկու դեպք

Դատական համակարգի հանդեպ եղած հանրային անվստահությունն այն աստիճանի է, որ vetting-ի կիրառումը դարձել է հրամայական

Խ. Աբովյանի տուն-թանգարանը նոր տնօրեն ունի. 60 տարի առաջ գրված համանուն օպերան կրկին կբեմադրվի

Բուժվող հիվանդն իրեն ցած է նետել Արտաշատի հիվանդանոցի 2-րդ հարկից ու ժամեր անց մահացել է

Նրանք պատրաստ են ամեն ինչ անել, միայն թե իրենք հետ գան եւ շարունակեն իրենց թալանը. Բադասյան

ԵԹԿՊԻ ուսանողները բողոք ունեն. վաղը նրանց կհանդիպեն ռեկտորի պաշտոնակատարն ու բուհի խորհրդի նախագահը

ՀՀ դատախազությունը եւս չի ստացել Քոչարյանի եւ մյուսների գործը կասեցնելու մասին որոշումը

Ս. Հովհաննիսյանը նշանակվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու

«Ազգային վերածնունդ» կուսակցությունն անվերապահ աջակցում է ՀՀ վարչապետին. հայտարարություն

Ավարտվեց Բակո Սահակյանի ու «Իմ քայլի» պատգամավորների հանդիպումը. ինչ է քննարկվել՝ պարզաբանում է նախագահը

ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների տրամադրումը

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփեց MasterCard ընկերության հետ անցկացրած համատեղ ակցիան

Վահե Գրիգորյանը բողոքարկելու է Քոչարյանի եւ մյուսների գործի վարույթը կասեցնելու որոշումը

Շոգեքարշի 4 վագոնները դուրս են եկել հոսքագծից եւ կողաշրջվել՝ վնասելով մոտակա ՍՊ ընկերության պարիսպը

Հունաստան-Հայաստան հանդիպման տոմսերի արժեքն է 20 եվրո. ՀՖՖ-ն հայտնում է՝ ինչպես ձեռք բերել

Թրամփն իր համար նախագահության եւս 6 տարի է կանխատեսել

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ հրապարակված ցանկերը հանրության մոտ որոշակի հարցեր են առաջացրել. ՊԵԿ

Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են 3 մեքենաներ