Թուրքիայի տնտեսությունը գահավիժում է, ՌԴ-ն կայուն է. պետք է դիմակայել լուրջ մարտահրավերների. ՀԲ

2018 թ.-ին տնտեսական աճը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) տարածաշրջանում կրճատվել է մինչև 3.1%, ընդ որում այսօր հրապարակված Համաշխարհային բանկի «ԵԿԱ տնտեսական ամփոփման» համաձայն` համաշխարհային տնտեսության աճի հապաղման և անորոշ հեռանկարների պայմաններում 2019 թ.-ին  կանխատեսվում է մինչև 2.1% հետագա անկում:

Տարածաշրջանի երկրներում աճի տեմպերը տարբեր են: Տարածաշրջանի խոշորագույն տնտեսության՝ Ռուսաստանի ավելի բարձր ՀՆԱ-ի կանխատեսումը, Ալբանիայում, Հունգարիայում, Լեհաստանում և Սերբիայում աճի արագացման հետ մեկտեղ էապես նպաստեցին տարածաշրջանի տնտեսական աճին: Միևնույն ժամանակ, ֆինանսական շուկայի և արժութային ճնշումների հետևանքով Թուրքիայում արձանագրվեց լուրջ տնտեսական անկում, ընդ որում 2019թ.-ին կանխատեսվում է ընդամենը 1% տնտեսական աճ, որը 2017 թ.-ի  7.4% -ի համեմատ աննախադեպ մեծ անկում է:

Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Սիրիլ Մուլերը նշում է.  «Համաշխարհային աճի անորոշությունը խնդիրներ է առաջացնում ԵԿԱ երկրների համար, որոնք ստիպված են դիմակայել մի շարք լուրջ երկարաժամկետ մարտահրավերների, այդ թվում՝ բնակչության ծերացմանը, արտադրողականության նվազեցմանը, ներդրումների թուլացմանը և կլիմայի փոփոխությանը: Լավ նորությունն այն է, որ կան մի շարք քաղաքականության տարբերակներ, որոնք կարող են խթանել աճը և մեղմացնել այդ խնդիրները»:  «Երկրները պետք է լուծեն ներդրումային խնդիրները, բարելավեն կառավարումը, ավելի խորը ներգրավվեն համաշխարհային արժեշղթաներին և ապահովեն ֆինանսական ծառայությունների՝ այդ թվում բանկային հաշիվների և թվային վճարումների, մատչելիությունը ավելի շատ մարդկանց համար»:

2020-21 թթ.-ներին տարածաշրջանում ակնկալվում է չափավոր աճ, քանի որ Թուրքիայում սպասվող տնտեսության աստիճանական վերականգնումը կչեզոքացնի Կենտրոնական Եվրոպայում տնտեսական զարգացման դանդաղեցումը: Այնուամենայնիվ, տարածաշրջանի երկարատև մարտահրավերները դեռևս չափազանց մեծ են:

Տարածաշրջանում աշխատունակ տարիքի բնակչության մասնաբաժինը զգալիորեն նվազել է՝ հիմնականում 1990-ականներին ծնելիության մակարդակի նվազման պատճառով: 2013-2014 թթ․-ի ընթացքում արտադրողականությունը կրճատվեց 0.8%-ով: Ներդրումների աճը կտրուկ նվազել է․ համաշխարհային ֆինանսական ճգնաժամին նախորդող հինգ տարիների ընթացքում 15%-ից բարձր ցուցանիշի համեմատ 2014-18 թթ.-ներին այն միջինում կազմել է 1.6%: Բացի այդ, տարածաշրջանի որոշ շրջաններ, մասնավորապես Կենտրոնական Ասիան և Արևմտյան Բալկանները, խիստ խոցելի են կլիմայի փոփոխության հետևանքների՝ երաշտների, ջրհեղեղների և ավելի հաճախակի դարձած բնական աղետների նկատմամբ:

Զեկույցում նշվում է, որ ֆինանսավորման հասանելիությունը կարող է օգնել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներին դիմակայել այդ մարտահրավերներին, քանի որ ֆինանսական ծառայությունների մատչելիությունը նպաստում է, որ մարդիկ ներդրումներ կատարեն իրենց առողջության, կրթության և բիզնեսի համար՝ նպաստելով զարգացմանը և աղքատության կրճատմանը:

«Ֆինանսավորման հասանելիությունը կարող է նպաստել աճին և կարևոր դերակատարություն ունենալ տարածաշրջանի երկարաժամկետ մարտահրավերների լուծման գործում», - ասում է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գլխավոր տնտեսագետ Ասլի Դեմիրգյուչ-Կունտը: «Բանկային հաշիվ ունենալը գործող ֆինանսական համակարգ մուտք գործելու առաջին քայլն է, որը հեշտացնում է աշխատավարձ, ընկերների և ընտանիքի անդամների փոխանցված գումարներ ստանալը և պետական տուրքերի հավաքագրումը: Այն նաև խրախուսում է ինչպես խնայողությունը, այնպես էլ փոխառությունը: ԵԿԱ զարգացող երկրներում բանկային հաշիվներ ունեցող բնակչության մասնաբաժինը 2011թ.-ին 45% -ից աճել և 2017 թ.-ին հասել է 65%-ի, ինչը խոստումնալից միտում է: Սակայն շատ երկրներ դեռ երկար ճանապարհ պետք է անցնեն»:

2017թ.-ին Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, մասնավորապես Ռուսաստանում, Թուրքիայում, Ուզբեկստանում, Ուկրաինայում և Ռումինիայում, մոտ 116 մլն մեծահասակներ չունեին բանկային հաշիվներ: Բանկային համակարգում չընդգրկվելը հիմնականում պայմանավորված է աշխատուժից դուրս մնալու, կրթության ցածր մակարդակի և բնակչության ամենաաղքատ 40%-ում լինելու հանգամանքով: Ֆինանսական հաստատությունների նկատմամբ վստահության պակասը լուրջ խնդիր է մարդկանց համար, որի հետևանքներն են տարածաշրջանում բանկային խնայողությունների ցածր մակարդակը և ոչ ֆորմալ փոխառությունների լայն տարածումը: Պահպանվում է նաև այդ հարցում գենդերային անհավասարությունը։ Տարածաշրջանում բանկային հաշիվներ չունեցողների 58%-ը կանայք են:

Զեկույցում նշվում է, որ տեղափոխելով բնակչության սովորական վճարումները բանկային համակարգ՝ այդ երկրների կառավարությունները կարող են էապես նպաստել բանկային հաշիվներ ունեցողների թվի կտրուկ ավելացմանը: Նման վճարումների թվում են պետական հատվածի աշխատողների աշխատավարձը, պետական կենսաթոշակները, գյուղատնտեսական վճարները և սոցիալական նպաստները կարիքավոր մարդկանց: Թվային տեխնոլոգիաների զարգացումը և բջջային հեռախոսների ավելի լայն օգտագործումը նույնպես մեծ հնարավորություններ են ընձեռում կառավարությունների համար՝ ընդլայնելով տարածաշրջանի երկրներում ֆինանսավորման հասանելիությունը, գենդերային բացերի վերացումը և տնտեսական աճի խթանումը:

Տպել
1693 դիտում

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին