ԱՄՆ տնտեսությունը կքայքայվի. Սաուդյան Արաբիան սպառնում է հրաժարվել դոլարից

05/04/2019 schedule17:50

Սաուդյան Արաբիան սպառնում է հրաժարվել դոլարից նավթ վաճառելիս, եթե Վաշինգտոնն ընդունի NOPEC օրինագիծը: Այն թույլ կտա հակամենաշնորհային հայցեր ներկայացնել ԱՄՆ դատարաններ ՕՊԵԿ անդամների դեմ։

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, հղում կատարելով Սաուդյան Արաբիայի էներգետիկ քաղաքականությանը ծանոթ երեք աղբյուրներին, այս տարբերակը քննարկվել է սաուդցի բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ ՕՊԵԿ անդամների հետ վերջին ամիսներին: Բացի այդ, Էր Ռիադը սպառնալիքի մասին տեղեկացրել է նաեւ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին։ 

Օրինագծի, որը հայտնի է որպես NOPEC, ընդունման շանսերը մեծ չեն, բայց փաստը, որ Էր Ռիադը դիտարկում է նման վճռական քայլը, թագավորության դժգոհության արտահայտությունն է ՕՊԵԿ-ի դեմ ԱՄՆ պոտենցիալ իրավական մարտահրավերների առումով։

Պակաս հավանական սցենարի պարագայում, եթե Էր Ռիադը հրաժարվի դոլարից, դա կսասանի համաշխարհային պահուստային հիմնական արժույթի նրա կարգավիճակը, կնվազեցնի Վաշինգտոնի ազդեցությունը համաշխարհային առեւտրի վրա եւ կթուլացնի ազգային պետությունների դեմ նրա պատժամիջոցների կիրառման կարողությունը։

«Սաուդցիներն ասում են. թող ամերիկացիներն ընդունեն NOPEC-ը, եւ ԱՄՆ տնտեսությունը կքայքայվի»,- նշում է աղբյուրը։

ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը չի պատասխանել մեկնաբանությունների մասին հարցապնդմանը։ Էներգետիկայի նախարար Ռիք Փերին ասել է, որ NOPEC-ը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների։

Սաուդյան Արաբիան վերահսկում է նավթի համաշխարհային արդյունահանման տասներորդ մասը, մոտավորապես հավասար նրա հիմնական մրցակիցներին՝ ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին։ Saudi Aramco ընկերությունն աշխարհում նավթի խոշորագույն արտահանողն է, որի վաճառքի ծավալներն անցած տարի կազմել են 356 մլրդ դոլար։

Տպել
1192 դիտում

Մանկավարժները կարևոր պատասխանատվություն են կրում այսօրվա և գալիք սերունդների համար. Գարեգին Բ

Յուրաքանչյուր սպայի հեղինակությունը պետք է շատ ավելի մեծ լինի, քան նրա ուսադիրների զինվորական նշանակությունը. Փաշինյան

Նինոծմինդայի Մանկապարտեզների միավորման տնօրենը Հենզել Մկոյանին մեղադրում է սեռական ոտնձգության մեջ

Բակո Սահակյանը նոր նշանակումներ է կատարել․ հրամանագրեր

ԱԱԾ-ում քննվող քրգործերով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 22.6 մլրդ դրամը․ վնասի չափը 46․6 մլրդ է

Օգոստոսից 5 զորամասում զինծառայողներին սնունդը կտրամադրվի նոր կարգով. Դավիթ Տոնոյան

Դատախազությունն առաջարկում է խստացնել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների համար պատիժը

Ունենք որոշ թերություններ, որոնք թույլ չեն տվել նախօրոք բացահայտել մեր զինծառայողի այդ հոգեվիճակը. Տոնոյան

Հեռու չէ այն օրը, երբ կհնչի «Տիկնայք եւ պարոնայք գեներալներ» արտահայտությունը․ Փաշինյանը՝ ԶՈւ-երում կանանց դերի մասին

Կարելի է անտառը չհատել, գալ հայրենիքին ծառայել. նախարարը՝ ՊՆ-ում առկա հաստիքների մասին

Ադրբեջանի կողմից Նախիջեւանի հատվածում արձակած կրակոցները թիրախավորված չեն եղել. Տոնոյան

Տիգրան Ավինյանը կոչ է արել սփյուռքին մասնակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը

Մենք պետք է երեխաներին սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ. Արման Թաթոյան (տեսանյութ)

Մենք հավատացած ենք, որ ղարաբաղյան հակամարտությանը ռազմական լուծում չկա. Սվիտալսկի

Ռազմական անակնկալներ են լինելու. Տոնոյանը՝ նոր սպառազինություններ ձեռք բերելու մասին

Կրակոցներ Գյումրիում. դեպքով նախապատրաստվում են նյութեր

Որոշ մարդիկ կարծել են, որ օրենքից վեր են. ՀՀ-ում ԵՄ դեսպան

Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը մտնում է իրականացման փուլ. ԵՄ դեսպան

Գերդիմակայություն ՀՀ-ում ընթացող Եվրո 2019-ում՝ Ֆրանսիա-Իսպանիա

ԵՄ-ն պատրաստ է չափելի ֆինանսական աջակցություն տրամադրել դատաիրավական բարեփոխումների գործընթացի համար. Սվիտալսկի