«Ֆեյքահարկի մասին» օրենքի ժամանակը

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրենի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ «եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, սա արդեն ազգային անվտանգության խնդիր է»։ Եվ հույս է հայտնել, որ այդ հարցում ԱԱԾ-ն կկարողանա ապահովել կոնկրետ արդյունքներ։ Այս դիտարկումը հասարակության տարբեր շերտերում տարբեր արձագանքներ է ստացել՝ «վաղուց էր պետք»-ից սկսած մինչեւ «խոսքի ազատության ոտնահարման ցանկացած փորձ անթույլատրելի է» (թեեւ վարչապետը հատուկ ընդգծել է, որ մեր երկրում խոսքի եւ տեղեկատվության ազատությունը երաշխավորված է)։

Փորձենք հասկանալ։ Մի կողմից՝ սոցկայքերի «ֆեյք» օգտատերերի գոյությունը քրեորեն հետապնդելի չէ, լրատվամիջոցների տարածած այս կամ այն լուրի ճիշտ կամ սխալ լինելը պարզելն էլ հատուկ ծառայությունների անելիքը չպիտի լինի՝ դրա համար այլ կառույցներ ու մեխանիզմներ կան։ Բայց ակնհայտ է նաեւ, որ միտումնավոր տարածվող կեղծ լուրերն ու հասարակական կարծիքի մանիպուլյացիաներն իսկապես կարող են ազգային անվտանգության համար սպառնալիք լինել։ Օրինակ՝ եթե համառորեն «հավաստի աղբյուրներից» տեղեկություններ են հաղորդվում, թե «վերջ, ամեն ինչ որոշված է, հինգ աշխատանքային օրվա ընթացքում Ադրբեջանին ենք վերադարձնելու երեք շրջան, ու դրա դիմաց նրանք համաձայնվելու են բանակցել Ղարաբաղի հետ», դա կարող է ուղղակիորեն ազդել բանակի մարտական ոգու եւ հետեւաբար՝ նաեւ մարտունակության վրա։ Կամ եթե լուրեր են տարածվում, թե կառավարությունը որոշել է առաջիկայում հայկական դրամն արժեզրկել, ասենք, 15-20 տոկոսով, դա բացասական ազդեցություն է ունենում ֆինանսական համակարգի կայունության վրա, ինչը նույնպես անվտանգության կարեւոր բաղադրիչ է։ Կարելի է այսպիսի բազմաթիվ օրինակներ բերել, բայց ընդհանուր պատկերը նույնն է՝ կեղծ լուրերի հիմնական նպատակը հասարակական կարծիքն իշխանությունների դեմ տրամադրելն ու դրանից քաղաքական օգուտներ քաղելն է (եթե անգամ տուժում է պետությունը)։

Իսկ այս ամենի դեմ պայքարելու ի՞նչ մեխանիզմներ ունեն իշխանությունները։ Ենթադրենք՝ որեւէ նախկին բարձրաստիճան պաշտոնյա մի 300 հոգու ամսական, ասենք, 150 հազարական դրամ է տալիս, որպեսզի սրանք սոցկայքերում օրը մի քանի անգամ ստատուսներ գրեն «ara es inch urodneri erkir sarqiq» ոճով, հո չե՞ն կարող հարկային մարմինները ստիպել, որ պատվիրատուն, ասենք, այդ «ֆեյքերին» ՀԴՄ կտրոններ տա, կամ նրանք իրենց ստացած 150 հազարից հարկեր վճարեն (այլ կերպ ասած՝ «ֆեյքահարկ» սահմանեն)։ Ոչ էլ ոստիկանությունը կամ ԱԱԾ-ն իրավունք ունեն այդ մարդկանց թեւերը ոլորել ու «ասֆալտին փռել»: Եթե անգամ այդ «ֆեյքերը» հանդես են գալիս որպես հեղափոխության նվիրյալներ ու կոչ անում աջուձախ ավերել ցանկացած «հին» արժեք՝ դրանով իսկ գիտակցաբար բացասական վերաբերմունք ձեւավորելով իշխանությունների նկատմամբ։ Նախկիններից սա առանձնապես մեծ ֆինանսական ծախսեր չի պահանջում․ տարեկան մի քանի միլիոն դոլար։ Չնչին գումար՝ համեմատած այն թվերի հետ, որ նրանք «վաստակել են» պաշտոնավարման տարիներին եւ կարող են կորցնել, եթե չկարողանան այս իշխանություններին «տուն ուղարկել»։

Այո, խոսքի ազատությունը երաշխավորելն ու զուգահեռաբար քարոզչական մանիպուլյացիաների դեմ պայքարելն իսկապես բարդ գործ է, որովհետեւ սահմանը շատ նուրբ է, եւ շահարկումների հնարավորությունները մեծ են (շահարկումներն, ի դեպ, սկսվեցին վարչապետի ելույթից հաշված րոպեներ անց)։ Բայց կա շատ արդյունավետ ձեւ։ Հասարակությանը պետք է պարզապես տեղեկացնել, թե ում կողմից են ֆինանսավորվում եւ ում պատվերներն են կատարում ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցներն ու «ֆեյքերը», եւ վերջ։ Եզրակացություններ անել պետք չէ, հետապնդումների ենթարկել՝ առավել եւս։ Պարզապես տեղեկացնել։ Որովհետեւ մի բան է, երբ իշխանությունների գործունեությունից դժգոհում է որեւէ քաղաքացի, եւ բոլորովին այլ բան, երբ ապացուցվում է, որ այդ քաղաքացին պարզապես նախկինների վարձու աշխատողն է (եւ, ի դեպ, վճարվում է սովորական ուսուցչից երեք անգամ շատ՝ առանց մի լումա հարկ վճարելու)։

Սա, ի դեպ, չի նշանակում, որ եթե այդ լրատվամիջոցները կամ «ֆեյքերը» պատվեր են կատարում, ուրեմն դրանց հրապարակումներին չարժե ուշադրություն դարձնել։ Ոչ իհարկե, որովհետեւ երբեմն պատվեր կատարողներն էլ են ճիշտ բաներ ասում։ Ընդ որում՝ բացահայտում են իշխանությունների ամենախոցելի կամ ոչ միանշանակ քայլերը։ Եվ իշխանությունները պիտի կարողանան օգուտներ քաղել նաեւ դրանից։ Եվ ոչ թե խնդիրը պատվիրակեն հատուկ ծառայություններին ու համարեն, որ թեման փակված է։

Տպել
1956 դիտում

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով