«Փյունիկն» էլ. հավաքականը փրկվեց Վիսմանից

07/04/2019 schedule14:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 7-ի համարում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» հոլանդացի գլխավոր մարզիչ Հենկ Վիսմանը ազատվել է աշխատանքից: Նրա եւ ՀՖՖ-ի միջեւ 2005 թվականի հունիսին կնքվել էր 7 ամիս գումարած երկու տարի սխեմայով պայմանագիր: Այսինքն՝ յոթ ամիս աշխատելուց հետո ՀՖՖ-ն պետք է որոշում կայացներ՝ Վիսմանը շարունակելո՞ւ է աշխատել եւս երկու տարի, թե՞ ոչ: Այդ յոթ ամիսը լրացել էր այս տարվա հունվարին: 2005 թվականի վերջին ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ Վիսմանի հետ երկարաձգվելու է պայմանագիրը, քանի որ նրա աշխատանքից ՀՖՖ-ն դժգոհ չէ: Մոտ մեկ ամիս առաջ ՀՖՖ-ն Վիսմանին պաշտոնապես վերահաստատել էր, որպես ՀՀ ազգային հավաքականի մարզիչ, սակայն նրա հետ նոր պայմանագիր չէր կնքվել:

Մի քանի օր առաջ Վիսմանը հայկական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ինքը ՀՖՖ-ի հետ համաձայնության է եկել պայմանագիրը երկարաձգել մինչեւ այս տարվա հուլիսը՝ հավաստիացնելով, որ նման կարճ ժամկետով երկարացնելը իր որոշումն է: Վիսմանն ասել էր նաեւ, որ արդեն բոլոր փաստաթղթերը պատրաստ են պայմանագիրը կնքելու համար, եւ մնում է միայն, որ ինքը այն ստորագրի: ՀՖՖ-ն Վիսմանին պաշտոնանկ անելը բացատրում է նրանով, որ հոլանդացի մասնագետի հետ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ նոր պայմանագրի կնքման հարցում: Երեկ Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած ֆուտբոլի Հայաստանի անկախության գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի «Փյունիկ»-«Արարատ» հանդիպմանը Վիսմանը հետեւում էր տրիբունայից՝ ՀՖՖ-ի ղեկավարների աչքից հեռու:

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ինքը պայմանագիր է կնքել ՀՖՖ-ի հետ եւ շատ էր ցանկանում շարունակել աշխատանքը: Վիսմանը նկատի ուներ, որ իրեն աշխատանքից ազատել են ապօրինի: Այսուհանդերձ, ՀՖՖ-ն եւս մեկ անգամ հաստատեց, որ Վիսմանի հետ նոր պայմանագիր չի կնքվել: Ստացվում է, որ ՀՖՖ-ի հետ պայմանագիր կնքելը Վիսմանի երեւակայության արդյունք է: Երեւի Վիսմանին շատ է դուր եկել Հայաստանում աշխատելը եւ ապրելը: Ի դեպ, լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ինքը առայժմ մնալու է Երեւանում, սակայն դեռեւս չի որոշել, թե ինչով պետք է զբաղվի: Մեր տեղեկությունների համաձայն, Վիսմանը ՀՀ ազգային հավաքականում աշխատելու համար ամսական ստացել է 10 հազար դոլար աշխատավարձ:

Տեղեկացնենք, որ վերջին չորս տարվա մեջ Հենկ Վիսմանը Հայաստանի ազգային հավաքականի չորրորդ արտասահմանցի մարզիչն էր: Մինչեւ Վիսմանը ՀՀ հավաքականում աշխատել են արգենտինացի Օսկար Լոպեսը, ռումինացի Միխայ Ստոյկիցան եւ ֆրանսիացի Բեռնար Կազոնին: Նշված մասնագետների օրոք մեր հավաքականը ցույց չէր տվել այն աստիճան ցածր մակարդակի ֆուտբոլ, ինչպես Վիսմանի գլխավորությամբ: 2005 թվականի հունիսից մինչ օրս ՀՀ ազգային հավաքականն անց է կացրել է 9 հանդիպում, որոնցից 7-ում պարտություն է կրել: Միակ ոչ-ոքին գրանցվել էր Հորդանանի հավաքականի հետ ընկերական, իսկ միակ հաղթանակը՝ Անդորրայի հավաքականի հետ պաշտոնական խաղում:

Վիսմանի գլխավորությամբ ՀՀ չեմպիոնը «Փյունիկը» անցյալ տարի անհաջողության էր մատնվել Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում՝ երկու հանդիպումների արդյունքում 3-2 հաշվով զիջելով ֆիննական «Հակային»: Երեկ «Արարատի» հետ խաղում, որն ավարտվեց 1-1 հաշվով, «Փյունիկը» անհաջող խաղաց, ինչը ընդունեց նաեւ թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Ֆուտբոլիստները դաշտում չգիտեին ինչ անել: Նրանք չէին կարողանում իրար ետեւից երեք-չորս ճիշտ փոխանցում կատարել: Անճանաչելի են դարձել «Փյունիկի» առաջատարներ Աղվան Մկրտչյանը, Ալեքսանդր Թադեւոսյանը, որոնք ժամանակին հաջող էին հանդես գալիս նաեւ մեր ազգային հավաքականում:

Իրավիճակը շտկելու համար, կարծում ենք, Պետրոսյանից երկար ժամանակ կպահանջվի: Նման անմխիթար վիճակ է տիրում նաեւ ՀՀ ազգային հավաքականում, որի «կորիզը» կազմում են հենց «Փյունիկի» ֆուտբոլիստները: Այժմ ՀՖՖ-ից պահանջվում է հնարավորին չափ շուտ նշանակել նոր գլխավոր մարզիչ, որպեսզի նա մինչեւ այս տարվա սեպտեմբերը՝ Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական փուլի մեկնարկը, հասցնի ծանոթանալ ֆուտբոլիստներին: Հայտնի է, որ ՀՀ հավաքականի նոր գլխավոր մարզիչը կրկին արտասահմանցի է լինելու: ՀՖՖ-ն այժմ բանակցություններ է վարում 10 մասնագետների հետ:

Դավիթ Ջալալյան

Տպել
1006 դիտում

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան