Օրորոցային. հրեշտակների կոնֆերանսը

07/04/2019 schedule14:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 7-ի համարում

Երեկ առավոտից խորհրդարանում հակակոռուպցիոն մթնոլորտ էր։ Առավոտ շուտ հրավիրած ասուլիսում «Արդարություն» խմբակցության պատգամավոր Թաթուլ Մանասերյանը «ծառատունկ» օպերացիային հիմնավորապես նվիրված գլխավոր դատախազի ուշադրությունը հրավիրեց իր բուն պարտականության՝ հանցագործությունների բացահայտման վրա եւ պաշտոնապես հայտարարեց, որ Մաքսային պետական կոմիտեի ղեկավար Արմեն Ավետիսյանը հանցագործ է։ Ավելի ուշ, ներկայացնելով այլ փաստեր եւս, Մանասերյանը ավելացրեց, որ Արմեն Ավետիսյանը նաեւ բանդիտ է։ Իսկ որո՞նք էին պատգամավորի ներկայացրած փաստերը։

Ըստ Մանասերյանի, միայն մեկ տարվա ընթացքում սուրճի ներկրման ոլորտում Մաքսային կոմիտեի չարաշահումների պատճառով պետական բյուջե մուտք չի գործում 10 միլիոն դոլար, իսկ որոշ անձանց բենզինի ներկրման համար մաքսային արտոնություններ տալու արդյունքում հասարակությունից գողանում են տարեկան 55 միլիոն դոլար։ Թաթուլ Մանասերյանը ներկայացրեց նաեւ ՀԲ-ի տրամադրած տեղեկանքը, համաձայն որի արտահանողների եւ ներմուծողների կողմից մաքսային մարմիններին տրված յուրաքանչյուր 100 դրամից 46-ը ուղղակի կաշառք է։ Ուստի եւ, պատգամավորը գլխավոր դատախազին առաջարկում է ժամանակավորապես թողնել ծառատունկը եւ զբաղվել Մաքսային պետական կոմիտեի ղեկավարով։

Ի դեպ, Մանասերյանն իր ելույթը կրկնեց արդեն օրվա երկրորդ կեսին, երբ ԱԺ նիստերի դահլիճում հարյուրից ավելի հրավիրյալներ ու պատգամավորներ դեսպան Էվանսի, Պրյախինի եւ միջազգային կառույցների այլ պատասխանատուների հետ համատեղ քննարկում էին շատ կարեւոր մի հարց՝ ինչպե՞ս պայքարել կոռուպցիայի դեմ։ Եւ երբ ծանծաղ ու քնեցնող մի քանի ելույթից հետո Թաթուլ Մանասերյանը կոչ արեց Մաքսային պետական կոմիտեի նախագահին բերել-նստեցնել դահլիճում եւ ասել, որ նա կոռումպացված է, այլապես, կոռուպցիայի որեւէ կոնկրետ դեպք չներկայացնելով՝ տպավորություն է ստեղծվում, թե բոլորը հրեշտակներ են, դահլիճը ծափահարեց։

Դահլիճը, որը կոնֆերանսի մեկնարկից մեկ ժամ անց արդեն նոկաուտի մեջ էր եւ ննջում էր իշխանամետ պատգամավորների ու միջազգային կառույցների ներկայացուցիչների կոկիկ ելույթների տակ, մի անգամ էլ ակտիվացավ այն պահին, երբ չդիմացան Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի նյարդերն, ու նա տեղից գոռաց, որ իրենք դասախոսություն լսելու, ժամավաճառության համար չեն եկել: «Չի կարող քաղաքական կոռուպցիայով ձեւավորված խորհրդարանը կոռուպցիայի դեմ պայքարել. ինքը չի կարող իր դեմ պայքարել»,- ասաց Սաքունցը։ Եւ քանի որ վտանգ կար, որ Սաքունցի ելույթը կարող է կոնկրետանալ եւ կարող է զարթնեցնել միջազգային որոշ կառույցների ներկայացուցիչներին, որոնք այդ պահին արդեն խորը քնի մեջ էին, նիստը նախագահողը Սաքունցին շատ քաղաքավարի առաջարկեց իր դիտողությունները ներկայացնել հարց ու պատասխանի ժամանակ։

Սակայն նա եւ ընդդիմադիր մի քանի պատգամավորներ նախընտրեցին հեռանալ շատ կարեւոր այդ կոնֆերանսից՝ խորհրդարանական մեծամասնությանը թողնելով միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, ինչպես ասաց Արշակ Սադոյանը՝ միմյանց ջան ասելու, ջան լսելու եւ հռետորական արվեստի փայլուն նմուշներ ներկայացնելու համար։ Այդուհանդերձ, արդարությունը պահանջում է նշել, որ մոտ 7 ժամ տեւած կոնֆերանսի առաջին սերիայում կոռուպցիայի մեկ դեպքի մասին խոսվեց։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը հիշատակեց ԱՄՆ դեսպանատան այն աշխատակցին, որը վիզաների հետ կապված չարաշահումների արդյունքում այժմ դատապարտված է։ Կոնֆերանսին ներկա հայկական կողմը, անգամ պարիտետը պահելու համար, կոռուպցիայի որեւէ կոնկրետ դեպք, բացի հռետորական գոլորշիներից, միեւնույն է, չներկայացրեց։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1297 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին