Կիպրոսի խորհրդարանի ղեկավարն Արարատ Միրզոյանին վստահեցրել է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կվավերացվի սեղմ ժամկետներում

Միջխորհրդարանական միության 140-րդ նստաշրջանի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 7-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ։ Այս մասին հայտնում են ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ազգային ժողովի նախագահն ընդգծել է երկու բարեկամ ժողովուրդների միջեւ ստեղծված ամուր կապերը, որոնք պայմանավորված են պատմամշակութային, հոգեւոր եւ արժեհամակարգային ընդհանրություններով։ Արարատ Միրզոյանը նշել է, որ Կիպրոսն առաջին երկիրն էր Եվրոպայում եւ երկրորդն աշխարհում, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ դատապարտել այս ոճրագործությունը։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն էլ իր հերթին միաձայն ընդունել է Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն։ Հայաստանի խորհրդարանի ղեկավարն իր խոսքում կարեւորել է եղբայրական Կիպրոսի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ սեղմ ժամկետներում վավերացման խնդիրը։

Կիպրոսի խորհրդարանի ղեկավարը, ողջունելով իր պաշտոնակցին, նշել է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նախորդ շաբաթ արդեն իսկ ուղարկվել է օրենսդիր մարմին եւ հավաստիացրել, որ այն կվավերացվի սեղմ ժամկետներում։ Դեմետրիս Սիլուրիսը հրավիրել է Արարատ Միրզոյանին պաշտոնական այցով հյուրընկալվել Կիպրոսում. Ազգային ժողովի նախագահը սիրով ընդունել է հրավերը։

Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են նաեւ Կիպրոս-ՀայաստանՀունաստան խորհրդարանական համագործակցության եռակողմ ձեւաչափ ստեղծելու առաջարկը եւ պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրելու նախաձեռնության կյանքի կոչման ուղղությամբ։

Տպել
835 դիտում

Թումո կենտրոնը դարձել է Եվրոպական ժառանգության մրցանակաբաշխություն 2019-ի հաղթող

Էր-Ռիյադը սաուդցիներին կոչ է արել հեռու մնալ Թուրքիայից

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզերում

Հիվանդանոցում մահացել է սրտի շրջանում նախկին ամուսնու կողմից դանակի հարվածներ ստացած կինը

Սա 1 մարդու միտքը սահմանադրական ինստիտուտի անունից հրամցնելու մանիպուլյացիոն փորձ է. Ս. Սաֆարյան

«Ազգ-բանակ» հայեցակարգը վերափոխել «Ազգ-տնտեսություն-անվտանգություն» հայեցակարգի. գիտնականների առաջարկները կառավարությանը

Անկարայում գյուլենականների հետ կապի մեղադրանքով 140 զինվորականի ձերբակալման որոշում է կայացվել

Երեւանի դպրոցներում ուղղորդված ընդունելություն չի կարող լինել. հանդիպում տնօրենների հետ

Վանաձորում բախվել են երթուղային «Газель»-ն ու Mersedes-ը. կան վիրավորներ (լուսանկարներ)

ՀՀ դեսպանի հանդիպումը Հունաստանի խորհրդարանի՝ Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահի հետ

Էս երեխեն ինչեր կանի, եթե առարկան սիրի. ԿԳ նախարարը շոկային պատասխան է ստացել աշակերտից

Բերման են ենթարկվել «Ադեկվադ» ՀԿ-ի 4 անդամները

ՄԻՊ-ի ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այցելել են հացադուլ հայտարարած անձանց

Բացահայտում. ՊՆ-ն մոտ 558 մլն դրամի բժշկական ապրանք է գնել, որոնք երբեւէ օգտագործել հնարավոր չէ

Լայն մայթերից գյումրեցիների ախորժակն էլ է լայն բացվում (լուսանկարներ)

Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր

Այդ բարեփոխումների իրականացման ճանապարհին ՀՀ կառավարությունը կարող է մեզ վրա հույս դնել. Սվիտալսկի

Մոսկվա է մեկնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի աշխատանքային խումբը

Լոռու մարզպետը դատի է տվել նախկին լրագրողին՝ ֆեյսբուքում իրեն վիրավորելու համար

Հերքում եմ, որ խմբակցության հանդիպման ընթացքում ԲԴԽ կամ ՍԴ կառույցները ցրելու մասին խոսակցություն է գնացել. Մակունց