Հայաստանը տարածաշրջանում առաջինն է գործարկում շտապ բուժօգնության ուղղաթիռ

Տարածաշրջանի երկրներից առաջինը Հայաստանում կգործի ուղղաթիռ, որը պետպատվերի շրջանակներում առողջապահական ծառայություններ է մատուցելու:

 

Արմենպրեսի հաղորդմամբ՝ Armenian Helicopters ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Աբովյանը նշեց, որ այն տարածաշրջանում առաջին ընկերությունն է, որը ձեռք է բերել ուղղաթիռ ու այն շահագործման է հանձնում ՀՀ առողջապահության նախարարությանը:

«Հայաստանում շատ են դժվարանցանելի ճանապարհները, քանի որ լեռնային երկիր է, այդ իսկ պատճառով ուղղաթիռը միակ հարմար տրանսպորտն է մարդուն շատ կարճ ժամանակահատվածում տարբեր մարզերից Երեւան տեղափոխելու համար: Առողջապահության նախարարության կողմից կա ֆիքսված հիվանդությունների ցանկ, որոնց դեպքում ուղղաթիռը պետք է հիվանդին բժշկական հաստատություն հասցնի: Հիվանդներին տեղափոխելու դեպքում գործելու է պետպատվեր, այսինքն՝ պետությունն է հոգալու ծախսերը»,- նշեց Աբովյանը:

Նրա խոսքով տարածաշրջանում Հայաստանն առաջին երկիրն է, որ նմանատիպ ծառայություններ է մատուցելու: Պետության համար արժեքը կկազմի ընկերության սահմանած առեւտրային գներից բավականին ցածր գին՝ գրեթե զրոյական եկամտով:

Armenian Helicopters ընկերության տնօրեն Արսեն Մանուկյանը նշեց, որ ուղղաթիռն ամբողջությամբ հագեցված է բոլոր սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են հիվանդին մարզերից Երեւան տեղափոխելու համար:

«Ուղղաթիռի մեջ կա այն ամենն, ինչ կա շտապ օգնության մեքենաներում՝ պատվերի ժամանակ բուժհաստատությունից բժիշկները կվերցնեն այն ամենն, ինչ իրենց անհրաժեշտ է ու կմեկնեն տվյալ վայր»,- ընդգծեց Մանուկյանը:

Անդրադառնալով ուղղաթիռով թռչելու դեպքում տեւողության կրճատմանը, ընկերության տնօրենը շեշտեց, որ, օրինակ՝ Երեւան-Կապան-Երեւան թռիչքը կտեւի գրեթե 2 ժամ 20 րոպե, ինչը մեքենայով գնալու դեպքում 10-11 ժամ կտեւի:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ սանիտարական ավիացիան աշխարհում ընդունված մի տեղափոխման միջոց է, որը թույլ է տալիս հիվանդներին ավելի արագ հասցնել բժշկական կենտրոններ:

«Հիվանդանոցներում հնարավոր է մատուցվեն այնպիսի ծառայություններ, որոնք տվյալ մարզում չեն գործում, օրինակ՝ նեյրովիրաբուժությունը, ծանր տրավմաների կամ լուրջ այրվածքների դեպքում վիրահատությունները եւ այլն: Ընդհանուր առմամբ, հիվանդությունները 6-ն են»,- ընդգծեց Թորոսյանը:

Նրա խոսքով՝ ծառայությունն իրականացվելու է «Էրեբունի» բժշկական կենտրոնի միջոցով, որը վարձելու է ուղղաթիռը Armenian Helicopters ընկերությունից:

«Գործելու է 1 ուղղաթիռ, որը կարող է տեղափոխել մեկ հիվանդի: Այն հիվանդները, ովքեր կցանկանան ուղղաթիռով, ավելի հարմարավետ պայմաններով տեղափոխվել Երեւան, կտեղափոխվեն վճարովի հիմունքներով: Մեկ ժամի արժեքը պետության կողմից մատուցվող ծառայությունների դեպքում կկազմի 720 հազար դրամ»,- ասաց Թորոսյանը:

Ուղղաթիռով ծառայություն իրականացնող բժիշկներն արդեն իսկ անցել են համապատասխան վերապատրաստումները, տեղյակ են ավտանգության բոլոր կանոններին, օդաչուները նույնպես տիրապետում են բոլոր մանրամասներին:

Տպել
3709 դիտում

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

ՀՀ կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին. Տիգրան Ավինյան

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Իջեւանում՝ մարզպետարանին հարող կամրջից մինչև հիվանդանոցին հարող կամուրջ կտեղադրվեն լեդ լուսատուներ

Գյումրու դրամատիկականը «Թռիչք»-ով բացեց 154-րդ թատերաշրջանը

Աննա Հակոբյանը տեսակցել է շենքի 6-րդ հարկից ընկած 2․5 տարեկան Արվին Վիքսոմին (լուսանկարներ)

Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրվել է բարեկամության հռչակագիր. Արցախի ԱԳՆ

Միքայել Մինասյանի ընկերությունը «Առաջին ալիքին» վճարում է մի սերիալի չափ գումար. կոռուպցիոն սխեմայի վտանգ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ

Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Առաջին ազատումը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականից հետո. 7-րդ վարչության պետն ազատվել է աշխատանքից

Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ ենք համարում. ԿԳՄՍՆ

Ամուլսարի պաշտպանության համար Երեւանում մեկնարկել է հանրահավաք

Նիկոլ Փաշինյանն ու Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտի փոխգործակցության հարցեր

Ադրբեջանցիները թող պատրաստվեն ջախջախվելու՝ սա իսկական առիթ է. Լեւոն Շիրինյան

Ես ոչ մի ծանր բան չեմ արել, զինվորական եմ եղել, նշված հրամաններն էլ ես չեմ գրել․ Սեյրան Օհանյան