Սիրիա, C-400 հրթիռային համակարգեր եւ առեւտուր. Կրեմլում կկայանան ռուս-թուրքական բանակցությունները

Այսօր Կրեմլում կկայանան ռուս-թուրքական բանակցությունները: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Մոսկվա է ժամանում՝ մասնակցելու Ռուս-թուրքական բարձր մակարդակի խորհրդի հերթական՝ 8-րդ նիստին: Նախատեսված են նաև Վլադիմիր Պուտին-Ռեջեփ Էրդողան բանակցությունները ամենազգայուն հարցերի շուրջ, երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Բանակցությունների օրակարգում, Ուշակովի խոսքով, սիրիական ճգնաժամն է, մասնավորապես՝ իրավիճակը Իդլիբում, S-400 (C-400) հրթիռային համակարգերի շուրջ ռուս-թուրքական գործարքը, որի դեմ կոշտ է արտահայտվում պաշտոնական Վաշինգտոնը, իսկ Անկարան պարբերաբար հայտարարում է, թե չի պատրաստվում հրաժարվել դրանից, առևտրատնտեսական համագործակցությունը, մասնավորապես՝ համագործակցությունը էներգետիկ ոլորտում, հայտնում է Ազատությունը:

Պուտինն ու Էրդողանն այսօր քննարկելու են առևտրատնտեսական համագործակցությունը, մասնավորապես՝ համագործակցությունը էներգետիկ ոլորտում: Խոսքը, նախ և առաջ, «Թուրքական հոսք» գազատարի մասին է, որի շահագործումը նախատեսված է արդեն այս տարի: Երկու երկրների համար պակաս կարևոր չէ համագործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտում, այսպես՝ ընթանում են Ակկույու ատոմակայանի շուրջ աշխատանքները:

Ակկույու ատոմակայանը Թուրքիայի համար կառուցում են ռուսաստանցի մասնագետները, և Ռուսաստանը այս նախագծի համար լուրջ ներդրումներ է կատարել: Ատոմակայանը պետք է շահագործման հանձնվի 2023 թվականին, ընդ որում՝ ատոմակայանի բացման արարողությունը Անկարան մտադիր է անցկացնել թուրքական հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում:

Տպել
425 դիտում

ՄԻՊ-ը գործարկել է «Ազատազրկվածի իրավախորհրդատու» վիրտուալ զրուցարան Messenger հավելվածում (տեսանյութ)

ՀՀ ՊՆ վարչական համալիրում քննարկվել են թիկունքային ապահովման խնդիրներ

ՌԴ-ում ավտովթարից հայ ընտանիք է զոհվել. նրանք Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքից էին

«ԼԱՅԹ» վարկատեսակ Հայբիզնեսբանկում ձեր բիզնեսի զարգացման համար

Հայաստանը Ռուսաստանի առանցքային գործընկերն է Անդրկովկասում. Լավրով

Յունիբանկը` VLV Electronics-ի լավագույն գործընկեր

Ռուդոլֆ Ղեւոնդյանին կհուղարկավորեն Բելգիայում. հոգեհանգիստը կլինի տեղի հայկական եկեղեցում

ԱԺ նախագահը քննարկել է Հայաստանին տրամադրվող ԱՄՆ ֆինանսական աջակցության մեծացման հնարավորությունները

ՀՀ-ում մարզչի կողմից ֆուտբոլիստին ծեծելու դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է

ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը հրաժարական է տվել

Սյունիքում կոռուպցիոն քրգործերով 83%-ով ավելացել են դատի տրված, 30%-ով՝ դատավճռով մեղավոր ճանաչված անձինք

«Women’s Club»-ում Անահիտ Կիրակոսյանին փոխարինող չի լինի

Կառավարությունը ցանկանում է բարձրացնել հանրության ու գործարար համայնքի հետ հաղորդակցման արդյունավետությունը

Վարչապետի որոշմամբ Սրբուհի Գալյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ

Հայաստանը Ռուսաստանի հետ բանակցում է նոր ատոմակայան կառուցելու ուղղությամբ. Ավինյան

Փաշինյանը բարձր է գնահատում է Գերմանիայի դերը ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումներին աջակցության տեսանկյունից

ԱԱԾ-ն գործարկում է Facebook-յան իր պաշտոնական էջը

Բակո Սահակյանը Արմեն Գրիգորյանի հետ քննարկել է անվտանգության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր

Համոզված եմ, որ հացահատիկը 10-20 տոկոս կթանկանա. գյուղատնտես

Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հայերը բանկային և ֆինանսական ոլորտներում» ցանցի անդամներին