Մեր օրենսդրությունում չկա որեւէ սահմանում, թե ինչ ասել է մանիպուլյացիա. քննարկում ֆեյքերի դեմ պայքարը թեմայով

Յուրաքանչյուր ոք ունի անանուն կամ կեղծանունով հանդես գալու իրավունք, հիշենք մեր մեծ գրողներին՝ Չարենցին, Տերյանին, Բակունցին, սակայն վարչապետի բանավոր հանձնարարականը վերաբերում էր ֆեյքերի կողմից մանիպուլյացիոն բնույթի տեղեկատվություն հրապարակելուն: Այս մասին այսօր տեղի ունեցած  «Ֆեյքերի դեմ պայքար եւ փաստաթղթերի արտահոսք. տեղեկատվության ազատության ու պետական անվտանգության սահմանները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր եւ տնօրեն Շուշան Դոյդոյանը:

«Ցավում եմ, բայց մեր օրենսդրությունում չկա որեւէ սահմանում, թե ինչ ասել է մանիպուլյացիա եւ սա մեծ հնարավորություն է տալիս սուբյեկտիվ մեկնաբանման: Հնարավոր է՝ այս հասկացությունը խիստ սուբյեկտիվ մեկնաբանվի ԱԱԾ-ի կողմից»,- ասաց Դոյդոյանը:

«Քանի որ հանձնարարականը լայն բնույթ է կրում, դա մեր մտահոգությունն է առաջացնում: Մանիպուլյացիան շատ սուբյեկտիվ եւ շատ լայն դաշտ ունեցող բան է: Կարող է հասարակ սխալմունքը նույնպես մանիպուլյացիայի տպավորություն ստեղծել»,- այս մասին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:  

«Շատ հնարավոր է, որ արվեն հանցակազմ պարունակող հայտարարություններ, սակայն իրավապահներն առանց որեւէ հանձանարարականի էլ պետք է զբաղվեն իրենց գործով»,- նման տեսակետ հայտնեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր եւ ղեկավար Լեւոն Բարսեղյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, որ պետք է զբաղվել ֆեյքերով, ովքեր մանիպուլյացիաներ են անում:

Բարսեղյանի խոսքով՝ գործող օրենսդրությամբ ատելության խոսքը հստակ սահմանված չէ:

Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը տեսակետ հայտնեց, որ կարելի էր այլ մեթոդներ կիրառել եւ ոչ թե նման կոպիտ ձեւով մտնել այս դաշտ. «Կարծում եմ՝ այս նախաձեռնությունն առաջ չի գնա»,- նշեց Ղազարյանը: Ղազարյանի խոսքով՝ ԱԱԾ-ն չպետք է այդ դաշտ մտնի. «Եթե ԱԱԾ-ն քրեական հետապնդում իրականացնի, հանրային վերահսկողությունը չի աշխատի, քանի որ ԱԱԾ-ն գաղտնի կառույց է»:  

«ԱԱԾ-ն առանց այդ էլ բավականին շատ գործառույթ ունի եւ զբաղված է դրանով: Սրանով պետք է զբաղվի Կառավարությանն առընթեր տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի ՊՈԱԿ-ը: Էլ չեմ ասում, որ մանիպուլյացիաների դեմ ու դրանց հակազդեցությամբ զբաղվելու համար պետական համակարգում բազմաթիվ այլ կառույցներ կան»,- ասաց Աշոտ Մելիքյանը: Մելիքյանի խոսքով՝ վարչապետի հանձնարարականը վերաբերում է միայն օրենքով նախատեսված դեպքերին, երբ ազգային, ռասսայական խտրականություն կամ վիրավորանք է պարունակում հրապարակումը:

Շուշան Դոյդոյանը նշեց, որ երկրներ կան, որոնք ֆեյքերի եւ ապատեղեկատվության դեմ որոշ իրավական ակտեր են ընդունել, սակայն դրանք ընտրությունների ժամանակաշրջանում են կիրառվում: «Օրինակ Կանադան միայն այս տարի 7 մլն դոլար է տրամադրել հասարակության մեդիագրագիտությունը բարձրացնելու վրա: Դա չի վերաբերում միայն վստահելի աղբյուրը անվստահելիից տարբերելուն, դա վերաբերում է նաեւ նրան, որ պետք է մարդուն հասկացնել, սովորեցնել, որ ազատ խոսքի իրավունքը ենթադրում է նաեւ քո պատասխանատվությունը՝ հարգելու դիմացինի պատիվը եւ արժանապատվությունը»,- ասաց Դոյդոյանը:

Աշոտ Մելիքյանը նշեց, որ մանիպուլյացիան մնում է մանիպուլյացիա, անկախ նրանից՝ իշխանության, թե ընդդիմության կողմից է դա լինում:

«Մենք շատ լավ գիտենք, որ յուրաքանաչյուր քաղաքական ուժ ստեղծել է իր ֆեյքերի բրիգադները, ֆինանսավորում է դրանց, դրանք իրենց քաղաքական շահերն են սպասարկում: Ոչ իշխանությունը թող ընդդիմությանը ասի քաչալ, ոչ էլ ընդդիմությունը իշխանությանը՝ թոփալ»,- ասաց Մելիքյանը:

Տպել
1390 դիտում

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին