Սպիտակ-Երեւան ճանապարհի փոսերը վտանգավոր են. մարզպետարանում տեղյակ են (լուսանկարներ)

Սպիտակ-Երեւան ավտոճանապարհին առաջացած փոսերը գնալով ավելի են խորանում ու շատանում: Հատկապես Արագածոտնի մարզով անցնող Ծիլքար-Ապարան հատվածում տեղ-տեղ փոսերն այնքան շատ ու խորն են, որ վարորդները մեքենան չվնասելու համար շատ հաճախ կամ վարում են հանդիպակաց երթեւեկելի գոտով, կամ էլ դաշտի միջով, փորձելով հնարավորինս քիչ ջարդել ու վնասել մեքենան:

Քիչ չեն դեպքերը, երբ փոսից փախցնելու պատճառով ոչ միայն կոտրվել են մեքենաների անվահեծանները, այլ նաեւ բախում է տեղի ունեցել, վատագույն դեպքում մեքենաները պարզապես հայտնվել են կամ դաշտում կամ էլ շրջվել:

Եթե չոր եղանակին վարորդները կարողանում են շուտ նկատել ու անմիջապես շրջանցել առաջացած փոսերը, ապա անձրեւային եղանակին, երբ փոսերը լցված են ջրով, վարորդների համար իսկական պատուհասը պատրաստ է:

Վիճակն առավել, քան լուրջ է Ապարան քաղաքում: Գլխավոր փողոցը, որով անցնում է նաեւ Երեւան տանող ճանապարհը, օրական հազարավոր վարորդներ են անցնում, փոսերը փակվելու փոխարեն ավելի են մեծանում:

ՀԺ-ի հետ զրույցում Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Դավայանը հայտնեց, որ տիրող իրավիճակին ոչ միայն տեղյակ են, այլ նաեւ դրանք վերացնելու փոխարեն արդեն իսկ որոշակի հանձնարարականներ են տրվել. «Տվյալ ճանապարհը սպասարկում է տրանսպորտի նախարարությունը: Վիճակը մեզ էլ է շատ անհանգստացնում, քանի որ եղանակը անձրեւային էր, ճանշինին հանձնարարվեց ժամանակավոր շեբինով փոսալցում կատարել, մինչեւ եղանակները լավանան ու սկսեն փոսալցումները ասֆալտով կատարեն»,-ասաց վարչության պետը՝ նշելով, որ նմանատիպ վիճակ է ստեղծվել նաեւ Գյումրի-Երեւան ճանապարհահատվածում. «Հանձնարարված է արդեն շինարարներին, իսկապես անմխիթար վիճակ է, հատկապես Թալին-Մաստարա հատվածը: Ապարանից մինչեւ Լեռնապար հատվածում աշխատանքները արդեն սկսված են»:

Վարչության պետը թերեւս սխալ չի ասում, թե որոշակի աշխատանքներ տարվել են Ապարան-Ծիլքար հատվածում, մինչդեռ պետք է նկատել, որ «շեբինի» փոխարեն պարզապես սեւահող ու կավահող է լցվել, որը տարածվել է ամբողջ ճանապարհով:

Վարորդները, տեսնելով, որ լուսանկարում են ճանապարհին առկա փոսերը, դժգոհեցին, որ մինչեւ նախարարությունն ու ճանշինի համապատասխան կառույցները կսկսեն քայլեր ձեռնարկել, անձրեւները կշատանան, ու իրենք կշարունակեն մեքենաները հիմա էլ վարել կտրատած, բայց չլցված փոսերով:

Տպել
610 դիտում

Դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ

Արմավիրի մարզադաշտը կարող է վերանվանվել Նիկիտա Սիմոնյանի անունով

Բակո Սահակյանն ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Վորլդ Վիժոն»-ի ներկայացուցիչներին

Չինացի ներդրողները դեռ պետք է որոշեն`գալիս են Հայաստան, թե ոչ․ վարչապետը՝ Ալավերդու պղնձաձուլարանը վերագործարկելու մասին

«ARMENIAN HELICOPTERS» ընկերության 4 ուղղաթիռները կարող են ծառայել ԱԻՆ-ին՝ հրդեհաշիջման կամ այլ աշխատանքների ժամանակ

20-ամյա տղային անազատության մեջ են պահել եւ գումար պահանջել ազատ արձակելու համար

Պանամայի քաղաքացի ներկայացած անձինք կեղծ թղթադրամների համար պահանջել են 1 միլիոն դոլար (տեսանյութ)

«Արարատ»-ի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Էլեկտրական գեներատորով բեռնված մեքենան թեքվել էր, առկա էր գեներատորի ընկնելու վտանգ

Աշխարհի 17 երկրներից նկարիչներ կգան Հայաստան, նրանք 10 օր կապրեն ու կստեղծագործեն Տավուշում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Վիլնյուսում

Երեխային կարող է խփել միայն իսկական մանկավարժը. Արմինե Դավթյանի հայտարարությունը մտահոգել է ոլորտի պատասխանատուներին

ՔՊ նիստին որոշվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել

Եթե Ադրբեջանը Ղարաբաղի հարցում կատեգորիկ եւ կոմպրոմիս չճանաչող է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստան է եւ վերջ. Փաշինյան

Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը

Երեւանի բնակարաններից մեկի նկուղում հայտնաբերվել է 69-ամյա քաղաքացու դի

Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՄԹ դեսպանին

100 փաստ Նոր Հայաստանի մասին-2. (ամբողջական)

Քաղաքապետը որոշեց քանդել շենքը, դատարանը որոշումն անվավեր ճանաչեց, բայց կառուցապատողը, մեկ է, կքանդի

Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ (տեսանյութ)