Ճարտարապետներն ու դիզայներները մեկ հարթակում՝ «Պրոֆ Ալ» ընկերության նոր կայքում

08/04/2019 schedule16:30

Հայաստանում շինարարության ոլորտում ալյումինե և ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատար «Պրոֆ Ալ» ընկերությունն ապրիլի 5-ին ճարտարապետների և դիզայներների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց իր նոր կայքը, որը գործարկվելու է ապրիլի 20-ից: Profal.am-ն այսուհետ ոլորտի մասնագետների և սպառողների համար կապող օղակ է դառնալու՝ ավելի պրակտիկ և հետաքրքիր լուծումներով, ամբողջական և համալիր բաժիններով:

«Մեր կայքում ստեղծել ենք յուրօրինակ հարթակ, որը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում որևէ նախագիծ սկսելուց առաջ ընտրել իր նախընտրած ճարտարապետին՝ նախապես ծանոթանալով նրա իրականացրած աշխատանքներին: Մենք նաև առանձնացրել ենք Free call կոճակը` նախատեսված քննարկումների և խորհրդատվությունների համար»,- իր խոսքում նշեց «Պրոֆ Ալ» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Էդգար Ավետիսյանը:

Նոր ձևաչափով ստեղծված կայքը հնարավորություն է ընձեռում այցելուներին ծանոթանալ ընկերության ապրանքներին, արտադրանքին, ծառայություններին, նորություններին, ինչպես նաև թույլ է տալիս մեկ հարթակում տեսնել, ուսումնասիրել և գնահատել Հայաստանի ճարտարապետների, դիզայներների՝ «Պրոֆ Ալ» ընկերության հետ համատեղ նախագծերի պորտֆոլիոները:

«Լինելով ոլորտի առաջատար՝ «Պորֆ Ալ»-ն այսօր միավորում է ճարտարապետներին և դիզայներներին: Ընկերության կայքը շինարարական ոլորտին նոր շունչ և զարգացման նոր ուղղություն է հաղորդում, քանի որ նման ձևաչափը կարևոր է ոչ միայն տեղեկատվական, այլև միմյանց ճանաչելու և մասնագիտական դիսկուրս ծավալելու տեսանկյունից»,- իր տպավորություններով կիսվեց շնորհանդեսին ներկա դիզայներ Միքայել Կարսյանը։  

Միքայել Կարսյանի կարծիքով  www.profal.am-ը կոտրում է շինարարական ոլորտի մասին կարծրատիպերը՝ նպաստելով անմիջական մասնագիտական հետագա շփմանը։ Չնայած նրան, որ հանրույթում բոլորը միմայնց լավ են ճանաչում, սակայն ոլորտը միավորող և մասնագիտական բարեհամբյուր մթնոլորտ ստեղծող «մոդերատորի» կարիքը վաղուց էր զգացվում:

«Vermishyan architects» գլխավոր ճարտարապետ Նատալյա Չեռնիկովան ասաց.  «Պրոֆ Ալ»-ի հետ համագործակցում ենք մոտ մեկ տարի և գրեթե բոլոր ուղղություններով՝ ապակեպատում, կահավորում, լանդշաֆտային դիզայն և այլն: «Պրոֆ Ալ»-ի հետ համագործակցության շնորհիվ  շատ դժվարություններից ենք ազատվում, քանի որ նրանց թիմին հանգիստ կարելի է վստահել մի ամբողջ նախագիծ՝ տալ տեխնիկական առաջադրանք և վերադառնալ պատրաստի պրոդուկտի հետևից։ Կայքն իր հերթին հրաշալի հնարավորություն է այս ամենը տեսնելու և գնահատելու համար»:

Միջոցառմանը մասնակիցներից դիզայներ Գագա Ամատունին ողջունեց «Պրոֆ Ալ» ընկերության նոր նախաձեռնությունը՝ կայքում համատեղ նախագծերը ներկայացնելու համար գործընկեր ճարտարապետներին և դիզայներներին առաձին հատուկ էջ տրամադրելը:

Profal.am-ի շնորհանդեսին ներկա էին նաև «Պրոֆ Ալ» ընկերության բացառիկ գործընկերներն էլեկտրամոնտաժային պարագաների աշխարհահռչակ «Gewiss» և «Raychem» ապրանքանիշերի ներկայացուցիչները, ովքեր միջոցառման ընթացքում ճարտարապետներին, դիզայներներին և էլեկտրամոնտաժողներին ներկայացրեցին իրենց ապրանքանիշերի նորույթները, ճարտարապետության և դիզայնի վերջին միտումներն ու հեռանկարները, նորարար և սմարթ նախագծային լուծումները, էլեկտրականության ոլորտում տեխնիկական սպասարկման զարգացումները:

***

«Պրոֆ Ալ» ընկերությունը հայաստանյան շուկայում գործում է 17 տարի` ներկայանալով բնակարանային, գրասենյակային կահույքի արտադրությամբ և ոճավորումով, ալյումինե և մետաղապլաստե կոնստրուկցիաների ներկրմամբ և արտադրությամբ, ինչպես նաև լանդշաֆտային դիզայնով: Ընկերությունն ունի 15-ից ավել արտադրամաս, և արտադրական յուրաքանչյուր ուղղություն հիմնվել ու զարգանում է աշխարհի տարբեր երկրներից շուրջ 50 ընկերությունների հետ գործակցության արդյունքում (Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Ավստրիա, Հունաստան, Հոլանդիա, Շվեդիա, Ֆրանսիա, Բելգիա, Դանիա, Անգլիա, Լեհաստան և այլն): «Պրոֆ Ալ»-ը միակն է ոլորտում, որն արտահանում է իր արտադրանքը սկսած 2013 թվականից և որի շնորհիվ «Made in Armenia»-ն համարվում է եվրոպականին համարժեք որակ GULF երկրներում:

Տպել
2818 դիտում

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ