Արարատ Միրզոյանը Բելգիայի խորհրդարանի նախագահի հետ խոսել է 2 երկրների ինստիտուցիոնալ կապերի ամրապնդման մասին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովի աշխատանքների շրջանակում ապրիլի 8-ին հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Զիգֆրիդ Բրակեի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները: Ազգային ժողովի նախագահն իր գործընկերոջն է ներկայացրել հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած զարգացումները, որոնք ուղղված են ամրապնդելու ժողովրդավարությունը, պաշտպանելու մարդու իրավունքներն ու երաշխավորելու օրենքի գերակայությունը: Արարատ Միրզոյանը նշել է, որ 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններն արժանացել են միջազգային դիտորդական առաքելությունների ամենաբարձր գնահատականին:

Զրուցակիցներն անդարդարձել են նաեւ Հայաստանում նախատեսվող անցումային արդարադատության օրակարգին:

Զիգֆրիդ Բրակեն, ողջունելով Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները, հայտնել է Բելգիայի խորհրդարանականների աջակցությունը:

Երկու երկրների միջեւ ինստիտուցիոնալ կապերի ամրապնդման եւ փորձի փոխանակման համար կողմերը պայմանավորվել են առաջիկայում կազմակերպել աշխատակազմերի համար փորձի փոխանակման ծրագրեր:

Արարատ Միրզոյանը մեծապես կարեւորել է Բելգիայի օրենսդրի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը: Ներկայացուցիչների պալատի նախագահը պատրաստակամություն է հայտնել նպաստելու համաձայնագրի՝ կարճ ժամկետներում վավերացմանը:

Տպել
656 դիտում

Սիրիայում թուրքական զինուժը կրակ է բացել քուրդ զինյալների դեմ

Թոշակառուն գերեզմանատան տարածքից 4 սոճի է հատել. վնասի չափը պարզվում է

Մարտական հերթափոխի նախապատրաստում զորամասերից մեկում

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներից ծուխ է նկատվել (տեսանյութ)

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ. ՄԻՊ

Վարչապետի աշխատակազմը ներկայացրել է այսօր կառավարությունում Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցության սղագրությունը

Ամուլսարի հանքի շահագործումը ոչ Սեւանին, ոչ Ջերմուկի ջրերին ոչ մի վնաս չի հասցնելու. վարչապետ

Ո՞ւմ է պետք Սերժ Սարգսյանի ձերբակալությունը. ՀՀԿ-ի՞ն, թե՞ ինշխանությանը

Ստեփանավանի անտառներում 3 տարում ապօրինի հատվել է 1462 ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի

Նովոսիբիրսկ քաղաքում վթարի հետեւանքով ՀՀ քաղաքացի է զոհվել, 9 մարդ՝ վնասվածքներ ստացել

Քրեակատարողական հիմնարկներում նշեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

«Լիդիանը» կառավարություն է ներկայացրել ոչ հավաստի, ոչ լիարժեք տվյալներ. ՀԲՃ-ն հաղորդում է տվել հանցագործության մասին

Ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ Ամուլսարի հարցով. Նազարյանը մանրամասներ է հայտնում

Վարչապետի որոշմամբ էկոնոմիկայի նախարարի նոր տեղակալ է նշանակվել

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին

«Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ» խաղի տոմսերի վաճառքն արդեն սկսված է

Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ

Թիվ 17 հատուկ դպրոցի նախկին տնօրենը յուրացրել է սնունդ և մոտ 10 մլն դրամ գումար

Դավիթ Տոնոյանը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողությանը

ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի, ստուգել պահեստավորված զինամթերքը