Սանավիացիայի ուղղաթիռը կտեղափոխի միայն 120 կգ-ից ցածր քաշ ունեցող պացիենտներին

Սանիտարական ավիացիան, որը հիմնելու ուղղությամբ առողջապահության նախարարությունն աշխատում էր նախորդ ամիսներին, արդեն իրողություն է: Ծրագրի մեկնարկը տրվել է ապրիլի 7-ին, իսկ ապրիլի 8-ին ուղղաթիռով Երեւան է տեղափոխվել առաջին պացիենտը:

«Սանիտարական ավիացիան պացիենտների տեղափոխման՝ աշխարհում ընդունված մի միջոց է, որը թույլ է տալիս նրանց ավելի արագ հասցնել ավելի բարձր մակարդակի բժշկական կենտրոններ, որտեղ հնարավոր է մատուցել այնպիսի ծառայություններ, որոնք այդ տարածաշրջանում չեն մատուցվում»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախարար Արսեն Թորոսյանը:

Պացիենտներին տեղափոխող ուղղաթիռը պատկանում է «Արմենիան հելիկոպտերս» (Armenian Helicopters LLC) մասնավոր ընկերությանը, որից պետությունը գնում է ծառայություն: Ծրագիրն իրականացվելու է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի միջոցով: Ուղղաթիռը այս կամ այն մարզից կժամանի «Էրեբունի», որը կա՛մ կընդունի տվյալ պացիենտին, կա՛մ նա կտեղափոխվի մասնագիտացված բուժհաստատություններ, եթե դրա կարիքը լինի: Ծրագիրն իրականացվում է պետական պատվերի շրջանակում: Այսինքն՝ ուղղաթիռով տեղափոխումն անվճար կլինի բոլորի համար՝ անկախ սոցիալական կարգավիճակից: Բայց դա միայն անհետաձգելի բուժօգնություն պահանջող մի շարք հիվանդությունների ու վիճակների դեպքում, որոնց ցանկը հաստատվել է առողջապահության նախարարի համապատասխան հրամանով:

Դրանք են՝ գանգուղեղային եւ ողնաշարի ծանր վնասվածքները՝ տրավմատիկ շոկով, պոլիտրավմաները՝ խոշոր ոսկրերի կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներով, էկզոգեն թունավորումները (կենդանիների խայթոցից, դեղորայքային կամ քիմիկան նյութերով), մարմնի արտաքին ծածկույքի 3-րդ, 4-րդ աստիճանի այրվածքները՝ այրվածքային հիվանդությունով, ինֆեկցիոն տոկսիկ շոկով ուղեկցվող հիվանդությունները եւ վիճակները: Ծրագիրը վերաբերում է նաեւ ծննդկաններին, որոնք գտնվում են ծանր վիճակում եւ կարիք ունեն արագ տեղափոխվելու Երեւանի 3-րդ մակարդակի հաստատություններ՝ ծննդալուծման համար: «Նաեւ, իհարկե, կարող ենք պետական պատվերի շրջանակում տեղափոխել չնախատեսված դեպքերում, որոնք հիմա չենք կարող կանխատեսել»,- ասել է Թորոսյանը:

Առողջապահության գերատեսչության ղեկավարի համապատասխան հրամանից տեղեկանում ենք, որ ծրագրում ընդգրկված են Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի մարզերում գտնվող այն բժշկական կազմակերպությունները, որոնք ունեն ուղղաթիռի վայրէջքների համար հարմար հարթակ կամ դրան փոխարինող տարածք: Մյուս մարզերը ծրագրում չեն ընդգրկվել, թերեւս, Երեւանից ոչ մեծ հեռավորության պատճառով: Այս եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ այսօր մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ առողջապահության նախարարությունից:

Ուղղաթիռով պացիենտին Երեւան տեղափոխելու կանչը «Էրեբունի» բժշկական կենտրոնին տալու են ոչ թե քաղաքացիները, այլ տվյալ տարածքի բժշկական կենտրոնի ղեկավարը: Բայց կարող են իրականացվել նաեւ վճարովի ծառայություններ՝ նշված ցանկից դուրս հիվանդությունների դեպքում: Բայց ի՞նչ է լինելու, եթե տարբեր մարզերից միանգամից ստացվեն մի քանի կանչեր: «Միաժամանակ մեկից ավելի կանչ ստանալու դեպքում, կանչի առաջնահերթ լինելու որոշումը կայացվում է բժիշկ-ռեանիմատոլոգի կողմից՝ ելնելով պացիենտի առողջական վիճակի ծանրությունից եւ նախատեսվող  անհետաձգելի բժշկական միջամտությունների հրատապությունից»,- կարդում ենք առողջապահության նախարարի հրամանում:

«Այն դեպքում, երբ միաժամանակ արձանագրվում է երկու կանչ, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն տեղեկացնում է վճարովի հիմունքներով ուղղաթիռով տեղափոխելու համար կանչ տվողին, որ առաջնահերթությունը տրվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում իրականացվող կանչին, որն ավարտելուց հետո կկազմակերպվի վճարովի հիմունքներով պացիենտի տեղափոխումը»,- նաեւ ասվում է փաստաթղթում:

Թե որքան գումար է պետությունը փոխհատուցելու մեկ կանչի դիմաց, չի նշվում: Հայտնի է, սակայն, որ «Արմենիան հելիկոպտերս»-ի ուղղաթիռներով թռիչքի մեկ ժամի արժեքը մի քանի հարյուր հազար դրամի սահմաններում է, ընդհուպ մոտենալով 1 միլիոնին: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ aravot.am-ին անցյալ տարեվերջին ասել էր. «Փորձելու ենք անել այնպես, որ պացիենտի վրա որեւէ ծախս չընկնի եւ այդ ամենը կատարվի պետության հաշվին, որովհետեւ ստանդարտ թռիչքային ժամը մոտ 2 հազար դոլար է, իսկ, օրինակ, Կապան գնալ-գալը, եթե ամեն ինչ ճիշտ է կազմակերպված, մոտ 1,5 ժամ է տեւելու: Ժամը հաշվարկվում է այն պահից, երբ ուղղաթիռի շարժիչը միացվում է: Ես, որպես առողջապահության նախարար, փորձում եմ իրենց մտցնել պետական գործի մեջ, որպեսզի հետագայում մյուս ծառայություններն էլ օգտագործեն, ասենք արտակարգ իրավիճակների ծառայությունը (թերեւս պետք է լիներ նախարարությունը-խմբ.)՝ սարերում, դժվարամատչելի այլ վայրերում կորած կամ վնասվածք ստացած մարդկանց տարհանելիս, լեռնադահուկային կենտրոնները, ինչու չէ, նաեւ զբոսաշրջային ոլորտները: Բայց գլխավորը պետության կարիքների համար քաղաքացիական բուժավիացիայի օգտագործումն է»:

Ի դեպ, նախարարի հրամանից նաեւ տեղեկանում ենք, որ ծանր քաշային հիվանդները ուղղաթիռով Երեւան տեղափոխվել չեն կարող: Դրանում նշվում է. «Պացիենտի քաշը չպետք է գերազանցի 120 կգ-ը»:

Տպել
4037 դիտում

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի