Դրսում էլ գիտեն. ամբողջությամբ վերահսկվող Հայաստան

09/04/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 8-ի համարում

Հայաստանի կառավարության եւ ռուսական «Գազպրոմ» ընկերության միջեւ նախօրեին կնքված գործարքը մեծ արձագանք է գտել աշխարհում: Այդ մասին երեկ գրել են մի շարք հեղինակավոր թերթեր եւ ամսագրեր, ինչպես «New York Times»-ը, «Forbs»-ը, «International Herald Tribune»-ը: Հիմք ընդունելով գործարքի մասին «Գազպրոմի» տարածած հայտարարությունը` «New York Times»-ը երեկվա համարում գրում է. «Հետխորհրդային տարածքում բնական գազի գնի շուրջ վերջերս առաջացած վիճաբանությունը վճռվեց այսօր, երբ Հայաստանը Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքում մինչեւ 2009 թվականը եվրոպական չափանիշներից բավական ցածր գնով գազ ստանալու մասին համաձայնագիր կնքեց: Փոխարենը Ռուսաստանին է հանձնվելու հայ-իրանական գազամուղի փոքր, սակայն կարեւորագույն հատվածը:

Հայաստանը 1000 խորանարդ մետր գազի դիմաց վճարելու է 110 դոլար: Իսկ «Գազպրոմը» դրա փոխարեն գնելու է էներգետիկ առումով աղքատ եւ թույլ երկրի` Հայաստանի համար ռուսական էներգիայի մատակարարման միակ այլընտրանք հանդիսացող Իրան-Հայաստան գազամուղի 24 կիլոմետրանոց հատվածը: Բացի այդ, համաձայնագրով «Գազպրոմին» իրավունք է տրվում Իրան-Հայաստան  գազամուղի ճանապարհով կառուցել երկրորդ` ավելի մեծ տրամագծով գազամուղ»: Ըստ թերթի, այս համաձայնագիրը թեեւ «Գազպրոմի» չափանիշներով փոքր է համարվում, սակայն ռազմավարական կարեւորության հեռանկար ունի Եվրասիայի բնական գազի առեւտրում, որտեղ այս ընկերությունը ցանկանում է առաջատար լինել:

«Իրանից Հայաստան գնացող գազամուղը, որն այժմ, 24 կիլոմետրանոց հատվածը գնելով, վերահսկում է «Գազպրոմը», վերլուծաբանների կարծիքով, կարող էր երբեւէ իրանական գազը Եվրոպա արտահանելու միջանցք լինել»,- գրում է «New York Times» թերթը եւ, հղում անելով նավթի եւ գազի գծով փորձագետ Ռոման Էլագինին, ավելացնում, որ Հայաստանը մեծ հաջողությամբ ոչնչացրեց ապագայում իր էներգետիկ աղբյուրները դիվերսիֆիկացնելու բոլոր հնարավորությունները այս պահին էժան գազ ստանալու դիմաց: ««Գազպրոմը» Հայաստանի միակ գազամատակարարն է: Մինչ այժմ Հայաստանը կարող էր փորձել դիվերսիֆիկացնել իր գազամատակարարումը, սակայն վերահսկելով Իրան-Հայաստան գազամուղը՝ «Գազպրոմը» այժմ վերահսկելու է նաեւ իր մրցակիցներին»,- ավելացնում է վերլուծաբանը:

«New York Times»-ը գրում է նաեւ, որ Մոսկվայում Հայաստանի դեսպանատան  խոսնակը հրաժարվել է հարցի կապակցությամբ մեկնաբանություններ անել: Իսկ «Գազպրոմի» խոսնակը հրաժարվել է բացատրություններ տալ, թե ինչու է ընկերությունը բանակցել իրանյան գազամուղի մի հատվածը ձեռքբերելու համար: «Գազպրոմի» խոսնակը նաեւ նշել է, որ ընկերությունը միտք չունի փակել Իրանի գազի արտահանումը: «Ինչո՞ւ պետք է մենք գազամուղ առնենք եւ այն փակենք»,- ասել է նա՝ ցանկանալով, որ իր անունը չհրապարակվի: Իսկ ահա «International Herald Tribune»-ը գրում է, որ մինչ այս գործարքը Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը արդեն իսկ մտահոգված էին, որ Ռուսաստանը վերահսկում է ՀՀ-ի նման փոքր երկրի էներգետիկ բոլոր ենթակառուցվածքները, մի բան, որ էլ ավելի ցայտուն է դառնում այս գործարքից հետո:

«Հայաստանը ռազմավարական նշանակություն ունեցող Կովկասյան այդ տարածաշրջանում Ռուսաստանի հիմնական դաշնակիցն է, մասամբ այն պատճառով, որ «հյուրընկալում» է ռուսական ռազմաբազաները: Մոսկվան արդեն վերահսկում էր երկրի հիմնական էլեկտրաէներգիա արտադրող Հրազդանի ՋԷԿ-ը, որ 2003 թվականին ստացել է պարտքի դիմաց, եւ այժմ Հայաստանը ամբողջությամբ կախված է Ռուսաստանից նաեւ բնական գազի մատակարարման հարցում»,- գրում է թերթը: 

Աննա Հակոբյան

Տպել
1163 դիտում

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով