Հարգելի վարչապետ, ներքեւում բոլորը նույնն են, հին սրիկաներից շատերը դեռ մնացել են. բաց նամակ վարչապետին

Բաց նամակ

ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ Երեւանի քաղաքի բնակիչ Նորիկ Եփրեմյանից

Հարգելի վարչապետ,

Վերջերս ինձ հանդիպեց մի քաղաքացի, ով ինձ ճանաչում էր տեսանյութերից եւ թերթերից, Սերժ Սարգսյանի հետ մի քանի տարի առաջ տեղի ունեցած ընդհարումից, որտեղ ես ասել էի. «Դուք ձեզ փոխեք՝ ոչ թե Սահմանադրությունը»: Քաղաքացին հարցնում էր՝ ի՞նչ արեց քո պայքարած նոր կառավարությունը, օրենքը գո՞րծում է, ես լռեցի, որովհետեւ ամաչեցի, այո, ամաչեցի:

Ես շնորհակալ եմ «Հայկական ժամանակ»-ի խմբագրությունից, Աննա Հակոբյանից, ԱԺ պատգամավոր Հայկ Գեւորգյանից, որոնք նախկինում, երբ աշխատում էին խմբագրությունում, շատ են անդրադարձել իմ խնդրին: Հարգելի Փաշինյան, դուք ինձ լավ եք ճանաչում, մասնակցել եմ տարբեր տարիների ձեր պայքարին: 2015 թվականին, երբ հանդիպեցինք Ազգային ժողովի մոտ, սփոփեցիք՝ ասելով՝ համբերի, մինչեւ իշխանությունը չփոխվի, ոչինչ չես կարող անել:

Այժմ քո գլխավորությամբ փոխեցինք, բայց ոչինչ չստացվեց, որովհետեւ ներքեւում բոլորը նույնն են, հին սրիկաներից շատերը դեռ մնացել են: Ներկայացնեմ օրինակներ՝ 11. 07. 2018 թվականի՝ վարչապետին ուղղված դիմում նամակս՝ ընդեմ ՍԱՍ-ի Արտակի եւ քաղաքապետարանի պատասխանել է նույն շուլլեր, քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զ. Առաքելյանը: 27.08. 2018 թվականի վարչապետին ուղղված նամակս ուղարկվել է դատախազություն, այնտեղից ՀՔԾ, ապա ԿՔ, այնտեղից էլ՝ ոստիկանություն: 5. 02. 2019 թվականի՝ վարչապետին ուղղված նամակս պետական վերահոսկողական ծառայություն, այնտեղից քաղաքապետարան եւ այդպես շարունակ: Ամեն անգամ ինձ տալիս են գործին չվերաբերող նույն պատասխանները:

Պարոն վարչապետ, խնդրում եմ՝ պահանջեք դատախազությունից, թող վերանայեն ԵԿԴ 1994/02/ 2013 թվականի, 05.02 2014թ. Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի գործերը՝ Գ. Կարախանյանի նախագահությամբ:

Հարգանքով՝ Նորիկ Եփրեմյան

Հասցե՝ Պռոշյան փողոց, առաջին նրբանցք, տուն 3, կոտորակ 10

Տպել
1768 դիտում

Վարժարանի ուսուցիչը կասկածվում է 15-ամյա աշակերտուհու նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ

Մենք ձեւավորում ենք գաղափարական նոր հարթություն՝ 4 սյուների վրա հիմնված. վարչապետը՝ ՔՊ համաժողովին (տեսանյութ)

Կիեւյան փողոցի շենքի մոտ ծուխ է նկատվել. փրկարարները տարհանել են բնակիչներին

Այս անգամ Ծառուկյանն էլ չի փրկի ձեզ, եթե պատերազմ եք ուզում՝ կստանաք. Տիգրան Ուրիխանյան

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովն է. ընտրվելու է վարչության նոր կազմ. ուղիղ

Արտակարգ դեպք Նուբարաշեն ՔՀԿ-ում. 57-ամյա իրանցու դին հայտնաբերվել է ճաղավանդակից կախված. Shamshyan.com

Մահացել է իտալացի ռեժիսոր Ֆրանկո Ջեֆիրելլին

Չինաստանի նախագահն Էրդողանին առաջարկել է ընդլայնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում

Ոստիկանները կրկին մեկնեցին սահման. Օսիպյանը պարգեւատրել է նրանցից մի քանիսին

Արաբկիրի ոստիկանները պարզել են քաղաքացուն դանակահարած անձի ինքնությունը

Ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու դրամապանակը գողացած անձին

Սարի թաղում՝ հեռուստաաշտարակի մոտ այրվում է խոտածածկ տարածք

ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն

Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ ԶՈւ-երի մարտական հենակետերից մեկը

Տարբեր երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ հյուրընկալվել են ՀՀ ԱԺ-ում

Համազգային թատրոնի փոխտնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Ոստիկանները բերման են ենթարկել ավտոմեքենայի պատուհանից ինքնաշեն սարքով կրակած անձին

Ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու դեպքեր են բացահայտել

Դավիթ Տոնոյանը մասնակցել է հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արտյոմ Խաչատրյանի հուղարկավորությանը

Հակառակորդը մեկ շաբաթվա ընթացքում շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ