Ընտրություններ Իսրայելում. Նեթանյահուն, ամենայն հավանականությամբ, 5-րդ անգամ կդառնա վարչապետ

10/04/2019 schedule17:05

Իսրայելում նախօրեին տեղի ունեցած ընտրությունները հետաքրքիր զարգացում են գրանցում: Ընտրություններին գլխավոր մրացակիցներ՝ Նեթանյահուի «Լիքուդ» կուսակցությունը եւ Բենի Գանցի «Կապույտ և սպիտակ» կուսակցությունը քվեաթերթիկների 97%-ի հաշվարկի արդյունքում ստացել են 35-ական տեղ Քնեսեթում՝ խորհրդարանում, հայտնում է The Jerusalem Post-ը:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ հաղթել է ընտրություններում, նմանատիպ հայտարարություն է արել նաեւ Բենի Գանցին: Սա թերեւս նրանց հայտարարությունն է, սակայն փորձագետների կարծիքով՝ Նեթանյահուն կարող է հինգերորդ անգամ զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը՝ Քնեսեթում այլ ուժերի հետ լայն կոալիցիա ձեւավորելու արդյունքում:

Ընտրություններին մասնակցել էին 46 կուսակցություններ, որոնք մանդատ կստանան, եթե հաղթահարեն 3,25 տոկոսի շեմը: Մասնակցությունը կազմել է 61,3%, որը զիջում է 2015 թ-ի ցուցանիշներին: Իսրայելի տարբեր հեռուստաալիքներ իրենց էքզիթ փոլերի արդյունքներն են հրապարակում, հայտնում է Ազատությունը:

Չնայած արդյունքները նախնական էին և ոչ պաշտոնական, հիմնական պայքարը գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած «Լիքուդ» և նորաստեղծ ձախ կենտրոնամետ, զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Բենի Գանցի գլխավորած «Կախոլ լավան» (թարգմանաբար՝ «կապույտ-սպիտակ»՝ ի պատիվ Իսրայելի դրոշի գույների) կուսակցությունների միջև էր:

Նախապես որոշ աղբյուրներ նշում էին, որ 37 մանդատ ստացել է Գանցի կուսակցությունը, իսկ 35՝ «Լիքուդ»-ը: Մեկ այլ էքզիթ փոլի արդյունքներով՝ 36 մանդատ բաժին է հասել «Լիքուդ»-ին, 33՝ «Կախոլ լավան»-ին: Թվերն անընդհատ փոփոխվում էին: Իսրայելի պատմության մեջ որեւէ քաղաքական ուժ չի ստացել Քնեսեթում բացարձակ մեծամասնություն, հայտնում է BBC-ին:

«Շնորհակալ եմ Իսրայելի քաղաքացիներին՝ իրենց վստահության համար: Այս պահից սկսած աջակողմյան ուժերի կառավարություն կձևավորեմ մեր գործընկերների հետ»,- կեսգիշերին հայտարարել է Նեթանյահուն: Մի քանի կուսակցություն արդեն հայտնել է Նեթանյահուին միանալու որոշման մասին:

Նախքան Նեթանյահուի հայտարարությունը Գանցն ասել էր, որ հաղթել է իր կուսակցությունը: «Այս ընտրություններն ունեն հստակ հաղթող և պարտվող: Նեթանյահուն 40 տեղ էր խոստացել ու պարտվեց: Նախագահը կարող է տեսնել ստեղծված պատկերն ու պետք է հաղթողին ասի կառավարություն ձևավորել: Այլընտրանք չկա»,-ասել էր Գանցը: Իսրայելի խորհրդարան կանցնի ԼԳԲՏ համայնքի 5 ներկայացուցիչ:

Ինչպես նշում են միջազգային ԶԼՄ-ները, ընտրություններում հաղթանակը շատ կարեւոր է Նեթանյահուհի համար, որին գլխավոր դատախազ Ավիչայ Մանդելբլիթը փետրվարին հարցաքննել էր կաշառք ստանալու գործի շրջանակում: Այժմ հաղթանակը վարչապետին հնարավորություն կտա նոր ուժով դիմակայելու մեղադրանքին:

Նեթանյահուն ընտրողների աջակցությունը ստանալու համար սկսել է համագործակցել ռադիկալ հայացքներով կուսակցության հետ, որի ղեկավարն է եղել այժմ հանգուցյալ ռավին Մեյրա Կահանեն: Այս քայլն անհանգստության պատճառ է դարձել շատ իսրայելցիների շրջանում: Այն բողոք է առաջացրել նաեւ ԱՄՆ-ի հրեաների շրջանում:

Տպել
3371 դիտում

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել