ԿԳՆ-ն Գյումրու թիվ 37 դպրոցում ժպ է նշանակել. նախկին տնօրեն Աստղիկ Ավետիսյանի հետ կապ հաստատել չի հաջողվում

Այսօր ԿԳՆ-ն Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում ժպ է նշանակել: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը:

«Դիմումը ստանալու առաջին օրը փորձել ենք կապ հաստատել տնօրեն Աստղիկ Ավետիսյանի հետ, սակայն ոչինչ չի հաջողվել: Դասադուլներ էր դպրոցում, մենք 2 օր հետո մանկավարժների հետ ենք հանդիպել, պարզվել է՝ իրենք էլ չեն կարողացել կապ հաստատել իրենց տնօրենի հետ: Մեր զանգերը տնօրենին անարձագանք են մնացել, մենք օրենքով պետք է ընթացք տայինք դիմումին և դա արվել է»,- ասաց ԿՀ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը:

Օրենքով սահմանված կարգով էլ տնօրենի ժ/պ է նշանակվել Գևորգ Գասպարյանը: Նա այլ դպրոցում է աշխատում: Այս քայլից հետո դպրոցի կառավարման խորհուրդը կհայտարարի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ՝ եռամսյա ժամկետում: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն այսօր Գյումրի է այցելել՝ տնօրենի ժպ-ին հանրույթին ներկայացնելու համար:

«Ժպ նշանակելիս կարևոր է, որ այդ պահին վերջինս ղեկավարի լիազորություններ չունենա, իսկ եթե ունի՝ դադարեցնի: Երկրորդ՝ մեզ համար սկզբունքային 2 կետ կա: ԺՊ-ն պետք է լինի մարդ, որն անկախ է, անաչառ է, որևէ կողմի ներկայացուցիչը չէ, այսինքն, էդ գործերում թաթխված չէ: Մարդ, որն ունի մասնագիտական լավ բնութագիր և մարդ, որը կկարողանա դպրոցի մթնոլորտը կարգավորել և շարունակել տնօրենի լիազորությունները կատարել մինչև մրցույթի անցկացումը»:

Կլինեն արդյոք թեկնածուներ՝ ՀԺ-ի հարցին, Լուսինե Առաքելյանը պատասխանեց՝ այո: «Նոյեմբերի տվյալներով՝ Շիրակի մարզից բազմաթիվ քաղաքացիներ են հավաստագրեր ստացել: Դիմողների մեծ մասը լավ պատրաստված էին եւ կարողացել են հավաստագրերը ստանալ: Հույս ունեմ, որ մրցակցություն կլինի»,- զրույցը եզրափակեց նախարարի տեղակալը:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին դպրոցի նախկին տնօրենն անակնկալ ձեւով աշխատաքից ազատման դիմում էր ներկայացրել, եւ այդ պահից սկսած մինչ օրս որեւէ զանգի չի պատասխանում, ոչ իր մանկավարժների, ոչ էլ ԿԳ նախարարության: Դիմումը ներկայացնելու հաջորդ երկու օրերին դպրոցում դասադուլներ էին կազմակերպվել, որոնց ընթացքում աշակերտներն ու մանկավարժները պահանջել էին իրենց տնօրեն Աստղիկ Ավետիսյանին: Նշենք, որ աշխատանքից ազատման դիմումը Աստղիկ Ավետիսյանը գրել է ինքնակամ, այդ քայլը պայմանավորել առողջական խնդիրներով:

Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 9-ին Գյումրի քաղաքի մի խումբ բնակիչներ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին հաղորդում են ներկայացրել «Գյումրու թիվ 37 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից կատարվող չարաշահումների վերաբերյալ:

Տպել
2690 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ