Ամենամեծ բանը, որ անձամբ պիտի անեմ կոռուպցիայի դեմ պայքարելու համար, այն է, որ ինքս չպետք է ներքաշվեմ կոռուպցիայի մեջ

Այսօր՝ ապրիլի 11-ին, Ստրասբուրգում ԵԽԽՎ լիագումար նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեցին կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Պատգամավորը մասնավորապես հարցեց․ «Հանրային կարծիք կա, որ նախկին խորհրդային երկրների ղեկավարները հաճախ շատ արագ հարստանում են, ձեր կառավարությունը խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, եւ նախկին նախագահ է այս առնչությամբ կալանավորվել։ Կարո՞ղ եք ասել՝ ինչ կոնկրետ քայլեր եք ձեռնարկել կոռուպցիայի դեմ պայքարելու համար եւ ինչ է կատարվում այս առումով ձեր երկրում»։

Վարչապետը պատասխանեց․

«Ես մտածում եմ, թե ամենամեծ բանը, որ անձամբ պիտի անեմ կոռուպցիայի դեմ պայքարելու համար, իմ միակ եւ ամենավստահելի պատասխանն այն է, որ անձամբ չպետք է ներքաշվեմ կոռուպցիայի մեջ։ Ինձ համար չկա ավելի հուսալի գործիք՝ կոռուպցիայի դեմ հետեւողական պայքար մղելու գործին նվիրված լինելու համար։ Շատ կարեւոր է, որ մարդիկ տեսնեն դա, հավատան դրան, որովհետեւ ես չեմ կարծում, թե աշխարհում կա որեւէ վարչապետ կամ կառավարություն, որ կանգնում ամբիոնից ասում է՝ գիտեք, ես մտադիր եմ կամաց-կամաց ներգրավվել կոռուպցիայի մեջ։ Բոլորն էլ ասում են, որ պայքարում են դրա դեմ, եւ այս առումով շատ կարեւոր է դառնում իշխանության եւ կառավարության խոսքի վստահելիությունը։ Դրա համար ես միշտ ընդգծում եմ, որ երկրի ղեկավարի պաշտոնում իմ գտնվելը իմաստավորված եմ համարում այնքան ժամանակ, քանի դեռ ունեմ մեր ժողովրդի վստահությունը, եւ սա նշանակում է, որ այդ վստահությունն է ամենակարեւոր նախապայմանը, որ մենք կկարողանանք պայքարել կոռուպցիայի դեմ։ Եւ հետեւաբար առաջինը ես, իմ ընտանիքը, իմ հարազատները պետք է լինեն առանձնահատուկ ուշադրության ներքո այս առումով, եւ ես շատ կարեւոր եմ համարում, որ թափանցիկությունը ՀՀ-ում ամենակարեւոր ինստիտուտներից մեկն է, որը մեծ քայլերով գնում է առաջ»,- ասաց Փաշինյանը՝ խոսելով նաեւ մոտ տասը օր առաջ իր մերձավոր հարազատներից մեկի նկատմամբ հարուցված քրեական գործից․

«Չխախտելով նրա անմեղության կանխավարկածը՝ բայց այն փաստը, որ գործը կքննվի լիարժեք օրինականության պայմանաներում, եւս մեկ ապացույց է, որ մենք վստահորեն գնում ենք կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհով»։

Տպել
2820 դիտում

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր