Ինչպե՞ս կարող է մարդը օկուպացնել այն տարածքը, որտեղ ինքը ծնվել է․ Փաշինյանը՝ Արցախի մասին

Ձեր ընտրությամբ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հետ կապված հույսեր արթնացան, սակայն, կարծում եմ, որ ձեր վերջին հայտարարությունները, որոնք ղարաբաղյան հակամարտության բանակցային ձեւաչափի փոփոխությանն են վերաբերում, կարող են որոշակի խնդիրներ առաջացնել։ Բայց հույս ենք հայտնում, որ դուք կարող եք այնուամենայնիվ ձեր երկիրը խաղաղության տանել՝ չնայած հայաստանյան սփյուռքի պնդումներին եւ ճնշմանը։ Այսօր ԵԽԽՎ լիագումար նիստին դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այսպես խոսեց Թուրքիայի ներկայացուցիչ պատգամավորը։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ արդեն հասցրել է ասել, որ մենք բացարձակապես բանակցային ֆորմատի փոփոխություն ոչ ակնկալում ենք, ոչ պահանջում ենք, ոչ էլ դա համապատասխանում է մեր ցանկություններին եւ տրամաբանությանը․

«Այն ֆորմատը, որի շրջանակում տեղի են ունենում ԼՂ հարցի խաղաղ կարգավորման քննարկումները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է, եւ երբ հիմա նայենք պատմությունը, թե ինչ է ՄԽ համանախագահությունը եւ ինչպես է ստեղծվել, կտեսնենք, որ ենթադրվել է Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին, եւ ոչ միայն ենթադրվել է, այլեւ տեղի է ունեցել։ Եթե չեմ սխալվում՝ 1994-95-96 թվականներին տեղի է ունեցել Հեյդար Ալիեւի հանդիպումը ԼՂ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ Մոսկվայում։ Մեր ձեռքի տակ կան փաստաթղթեր, երբ այս կոմունիկացիան արվում է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում՝ եռակողմ ձեւաչափով, այսինքն ոչ միայն համանախագահներն են եղել, այլեւ մասնակցել են Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները։ Մենք բացարձակապես բանակցային ֆորմատի փոփոխության հարց չենք դնում, մենք դնում ենք նույն ձեւաչափում քննարկումը շարունակելու հարց։ Սա մեզ համար նախապայման ու քմահաճույք չէ, ոմանք սա փորձեցին որակել ապակառուցողական որոշում, բայց հակառակն է։ Որովհետեւ մենք ասում ենք՝ մենք ուզո՞ւմ ենք հարցը կարգավորել, թե չենք ուզում։ Եթե ուզում ենք կարգավորել, ինչպես ենք պատկերացնում հարցը կարգավորել առանց ԼՂ-ի»։

Փաշինյանն իր պատասխանում խոսեց նաեւ այն մասին, որ շատ հաճախ օգտագործվում է օկուպացիա բառը, բայց այդ մարդիկ, որոնք այսօր ապրում են Ղարաբաղում, նրանք ծնվել են այնտեղ, ապրել են այնտեղ, նրանց պապերն են ապրել այնտեղ, նրանց պապերի պապերը, նրանց պապերի պապերի պապերն են ապրել Ղարաբաղում․

«Ինչպե՞ս կարող է մարդը օկուպացնել այն տարածքը, որտեղ ինքը ծնվել է, որտեղ իր երեխան է ծնվել, որտեղ ծնվել, ապրել եւ հուղարկավորված են իր նախնիները։ Դրա համար ես ասացի, որ ամեն իրավիճակ, ամեն կոնֆլիկտ պետք է նայել իր էության մեջ։ Հասկանալի է, որ կան բազում նրբություններ։ Եւ մեր առաջարկն է՝ նստել սեղանի շուրջ, նստել կոնֆլիկտի բոլոր կողմերով, քննարկել բոլոր նրբությունները, եւ համաձայնել, որ մենք խոսում ենք ոչ թե հարցի չկարգավորման, այլ կարգավորման մասին, համաձայնել, որ մեր օրակարգը ոչ թե իրար ոչնչացնելու օրակարգ է, այլ հարցերը կարգավորելու օրակարգ է այնպես, ինչպես հարիր է 21-րդ դարի մարդկանց, այնպես, ինչպես հարիր է Եվրոպայի խորհրդի անդամ երկու պետությունների, ժողովուրդների։ Մենք այս տրամաբանությամբ ենք առաջնորդվում»։

Վարչապետն անդրադարձավ նաեւ իր վերջին ասուլիսում հնչեցրած այն մտքին, թե արդյոք Ադրբեջանի նախագահը կամ ղեկավարությունը ոչինչ չունե՞ն ասելու ԼՂ ժողովրդին եւ Հայաստանի ժողովրդին․

«Ես, օրինակ, կուզեի ունենալ հնարավորություն՝ դիմել Ադրբեջանի ժողովրդին եւ խոսել նրանց հետ։ Իհարկե, հիմա էլ կարող եմ, բայց ես չեմ ուզում, որ դա լինի, այսպես ասած, միակողմանի, եւ հանկարծ որեւէ կերպ չընկալվի որպես սադրիչ քայլ։ Ես ուզում եմ, որ այս խոսակցությունը՝ կառավարությունների, ժողովուրդների, հանրության, երիտասարդության միջեւ սկսվի եւ տեղի ունենա, որովհետեւ մեր օրակարգը խաղաղության օրակարգ է, եւ մենք ֆորմատի փոփոխության հարց չենք դնում»,-ասաց ՀՀ վարչապետը։

Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նաեւ մեկ այլ պատգամավորի հարցին, որը վերաբերում էր Ղրիմի խնդրին։ Պատգամավորը նախ նկատեց, որ Հայաստանը դեմ է քվեարկել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան դատապարտող բանավեճին, ապա կոնկրետ հարցեր հնչեցրեց․ արյոք չէի՞ք ուզենա փոխել Հայաստանի դիրքորոշումը այս հարցով, եւ ո՞ւմ է պատկանում Ղրիմը։

Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ իր համար շատ տարօրինակ է, թե ինչպես են մարդիկ խաղաղության համար հիմնադրված ամբիոնները օգտագործում պատերազմներ հրահրելու, դրանք ավելի սուր դարձնելու համար․

«Կարծում եմ, որ պետք է մնալ երկխոսության տրամաբանության մեջ՝ բոլոր դեպքերում։ Աշխարհում չկա որեւէ կոնֆլիկտ, որ ես մտածեմ՝ ճիշտ է այդ կոնֆլիկտը լուծել իրար նկատմամբ բռնություն գործադրելով։ Եւ միջազգային հարթակներն ու ամբիոնները պետք է օգտագործել այս տրամաբանությամբ, եւ մենք փորձում ենք ամեն ինչ անել դրա համար։ Շատ դժվար է ընտրություն կատարել, երբ կոնֆլիկտի երկու կողմերում բարեկամներ են։ Մեր գլոբալ ընտրությունը խաղաղությունն է, երկխոսությունը, կայունությունը եւ զարգացումը»։

Տպել
2978 դիտում

ՀՔԾ-ն պաշտոնապես հաստատում է, որ Միհրան Պողոսյանին ձերբակալել են

Սյունիքի մարզի Խդրանցի եկեղեցին այսօր փլուզվել է

Մեր մտքերն ու աղոթքները զոհերի հարազատների հետ են. Զոհրաբ Մնացականյան

Մոսկվայում կալանավորել են Քեթրինի Միհրանին. Irakanum

Բախումներ Վրաստանում. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին

Երեւանում հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված հայր ու որդի. կասկածյալը հայտնի է

Չարենցավանում ձյուն է տեղում, Տավուշի մարզում և Սպիտակի ոլորաններում մառախուղ է

ՀՀ-ն խստորեն դատապարտում է ոճրագործությունը. Նիկոլ Փաշինյանի հեռագիրը՝ Շրի Լանկայի նախագային

Եվրոպական դատարան. սպասվում է տասը դատավճիռ

Կառավարության նիստում. Ռոբերտ Քոչարյանի բարձր «հովանու ներքո»

Նախընտրական կրքեր. Սահրադյանը 7 օրից կդառնա դոկտոր

Արցախի Նախագահը ՀՀ կառավարության պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հարցերի լայն շրջանակ

Շրի-Լանկայի պայթյունների թիվն ավելացել է երկուսով, զոհերի թիվն արդեն 190-ի է հասնում (լուսանկարներ)

ԱԳՆ-ն ճշտում է Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայությունը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր հետ ներկա է գտնվել Հայրապետական սուրբ պատարագին (լուսանկարներ)

Փրկարարները դուրս են բերել փոսն ընկած ավտոմեքենան

Բակո Սահակյանը Ստեփանակերտում մասնակցել է Սուրբ Հարության տոնի սուրբ պատարագին

Առողջապահության նախարարն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը. վարչապետի գրառումը