Թուրքիայում հիմնվելու է ավիացիոն դետալների արտադրության գործարան՝ մեծությամբ 4-րդը աշխարհում

Թուրքիայի ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերությունը (TUSAŞ) հիմնելու է ինքնաթիռների, ուղղաթիռների ու այլ ավիացիոն միջոցների համար նախատեսված կոմպոզիտային դետալների արտադրության գործարան: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը՝ հղում անելով Sabah-ին:

Նշվում է, որ գործարանը լինելու է Թուրքիայում ամենամեծը, իսկ աշխարհում՝ մեծությամբ 4-րդը: 181 մլն ԱՄՆ դոլար ներդրումով կառուցվող գործարանը 95.000 քմ. փակ արտադրական տարածք է ունենալու:

Նախատեսվում է, որ նոր հիմնվող գործարանը պիտի բավարարի աշխարհում ավիացիոն միջոցների կոմպոզիտային դետալների պահանջարկի 2 տոկոսը:

Գործարանում բացի արդեն նախանշված դետալների արտադրությունից կատարվելու է նոր դետալների նախագծում և դրանց սերիական արտադրություն:

Նշվում է, որ արտադրական գործընթացի արդյունավետությունն ապահովելու նպատակով օգտագործվելու են հատուկ ռոբոտներ, ինքնավար հոսքագծեր ու արհեստական բանականությամբ օժտված տեխնոլոգիաներ:

Գործարանն արտադրելու է դետալներ ինչպես Թուրքիայի ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերության կողմից արտադրվող ավիացիոն միջոցների, այնպես էլ՝ համաշխարհային այնպիսի ավիացիոն ընկերությունների համար ինչպիսիք են «Airbus»-ը, «Boeing»-ը և այլն:

Տպել
1080 դիտում

Վարժարանի ուսուցիչը կասկածվում է 15-ամյա աշակերտուհու նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ

Մենք ձեւավորում ենք գաղափարական նոր հարթություն՝ 4 սյուների վրա հիմնված. վարչապետը՝ ՔՊ համաժողովին (տեսանյութ)

Կիեւյան փողոցի շենքի մոտ ծուխ է նկատվել. փրկարարները տարհանել են բնակիչներին

Այս անգամ Ծառուկյանն էլ չի փրկի ձեզ, եթե պատերազմ եք ուզում՝ կստանաք. Տիգրան Ուրիխանյան

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովն է. ընտրվելու է վարչության նոր կազմ. ուղիղ

Արտակարգ դեպք Նուբարաշեն ՔՀԿ-ում. 57-ամյա իրանցու դին հայտնաբերվել է ճաղավանդակից կախված. Shamshyan.com

Մահացել է իտալացի ռեժիսոր Ֆրանկո Ջեֆիրելլին

Չինաստանի նախագահն Էրդողանին առաջարկել է ընդլայնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում

Ոստիկանները կրկին մեկնեցին սահման. Օսիպյանը պարգեւատրել է նրանցից մի քանիսին

Արաբկիրի ոստիկանները պարզել են քաղաքացուն դանակահարած անձի ինքնությունը

Ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու դրամապանակը գողացած անձին

Սարի թաղում՝ հեռուստաաշտարակի մոտ այրվում է խոտածածկ տարածք

ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն

Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ ԶՈւ-երի մարտական հենակետերից մեկը

Տարբեր երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ հյուրընկալվել են ՀՀ ԱԺ-ում

Համազգային թատրոնի փոխտնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Ոստիկանները բերման են ենթարկել ավտոմեքենայի պատուհանից ինքնաշեն սարքով կրակած անձին

Ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու դեպքեր են բացահայտել

Դավիթ Տոնոյանը մասնակցել է հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արտյոմ Խաչատրյանի հուղարկավորությանը

Հակառակորդը մեկ շաբաթվա ընթացքում շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ