Չեխիայի դեսպանը հեռանում է Հայաստանից. նա հանդիպել է նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հայ-չեխական հարաբերությունների ամրացմանն ուղղված դեսպանի ջանքերի ու նվիրված աշխատանքի համար՝ նշելով, որ այս տարիների ընթացքում երկու երկրների հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել:

Դեսպան Պետր Միկիսկան կարևորել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դերակատարումը նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների խաղաղ հանգուցալուծման գործում:

Երկուստեք անդրադարձ է կատարվել տնտեսական, գիտակրթական և հետազոտական ոլորտներում Հայաստանի ու Չեխիայի միջև համագործակցության հեռանկարներին։ Նշվել է, որ երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունները կնպաստեն երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը:

Արմեն Սարգսյանը հաջողություն է մաղթել դեսպան Պետր Միկիսկային հետագա գործունեության մեջ:  

Տպել
849 դիտում

Առաջիկա 3 օրերին կտաքանա 8-10 աստիճանով, տեղումներ չեն սպասվում

Թուրքիայում գրանցված երկրաշարժի զոհերի թիվն աճել է. տուժել է մի քանի հազար մարդ (լուսանկարներ)

Արմավիրում սահմանային անցակետի փշալարերով արգելված վայր անցած 2 զինված քաղաքացի է հայտնաբերվել

Լիահույս եմ, որ նոր լիցք կհաղորդենք մեր հարաբերություններին. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ավստրալիայի վարչապետին

Արգելվել է կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Չինաստանից

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

2019-ին ունենք հրադադարի ռեժիմի խախտումների զգալի նվազում, ՊԲ արդյունքները գոհացնում են. ՊԲ հրամանատար (տեսանյութ)

Երեւանի Մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում․ խնդիրը վերացվել է

Փեսան համընդհանուր զորահավաք է հայտարարում

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, Սոթք-Քարվաճառը՝ բոլոր մեքենաների համար դժվարանցանելի

Ա. Սարգսյանը անձնակազմերին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ ԵՔՎ պետին և ՊՊԾ գնդի հրամանատարին (տեսանյութ)

Արմեն​ Սարգսյանը​ և​ Նունե Սարգսյանն այցելել​ են​ Երուսաղեմի​ Սուրբ​ Հարության​ տաճար

Հրդեհ Վանաձոր քաղաքի շենքերից մեկում. տուժածներ չկան

Ծաղկաձորում, Հրազդանում, Գորիս-Տաթեւ ավտոճանապարհին ձյան մեջ մեքենաներ են արգելափակվել

«Գազել» մակնիշի ավտոմեքենան ընկել է Ազատի ջրամբարը (տեսանյութ)

Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ. Նիկոլ Փաշինյան

Հասարակության ներսում խնամքով փորվող խրամատները

Շիրակի պետական համալսարանը չի լուծարվի, իսկ ռեկտորի ժպ-ն չի օգտվում նախարարի հովանավորչությունից. ԿԳՄՍ նախարար

Գեորգի Կուտոյանի կողմից ֆինանսական խնդիրներ ունենալու վերաբերյալ որեւէ փաստական տվյալներ չեն ստացվել. ՔԿ