Փոխվարչապետ Մ․ Գրիգորյանն ԱՄՆ-ում հանդիպել է Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի գործադիր նախագահին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 12-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի (OPIC) գործադիր նախագահ Դեյվիդ Բոհիգյանի հետ:

Ինչպես տեղեկացրին փոխվարչապետի գրասենյակից՝ հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեծապես կարեւորել է համագործակցությունը ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի հետ եւ ներկայացրել այն հիմնական ուղղությունները, որտեղ հնարավոր է զարգացնել համագործակցությունը: Մհեր Գրիգորյանը պարոն Բոհիգյանին ներկայացրել է ՀՀ կառավարության գերակայություններն ու անդրադարձել այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ բարեփոխումները կհանգեցնեն ՀՀ տնտեսության աճին: Ըստ փոխվարչապետի՝ Հայաստանում առաջնային հանրային առաջարկի ինստիտուտի կայացմամբ բնակչության, ինչպես նաեւ սփյուռքի ներդրումային ներուժն իրացնելու հնարավորությունը մեծանում է:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի գործունեության ընդլայնման համար ստեղծված պայմանների եւ համագործակցության զարգացման հեռանկարի շուրջ: 

Տպել
563 դիտում

Իսկ գուցե պատճառներն ավելի պա՞րզ են

Սեպտեմբերի 21-ին Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը եղել է Հանրայինի արխիվի նոր մասնաշենքում, լսել Առաջին ալիքի հաշվետվությունը

Գրոզնիում առեւտրի կենտրոն է հրդեհվել. ուժգին կրակն ընդգրկում է 700 քմ տարածք

Եվրախորհրդարանը դատապարտել է Թուրքիայում հիմնարար իրավունքների ու ազատությունների ոտնահարումը

Աղավնատուն գյուղում սպանության փորձի մասնակիցների ինքնությունը հայտնի է․ նոր մանրամասներ

Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է ԵՀ Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին

Սևանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանները բացահայտել են Վահագնի գյուղի հարակից անտառում երկու ծառի անօրինական հատման դեպք

Վթար Երևանի Շիրակի փողոցում. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Ով է հերոս եւ ով՝ հակահերոս. Կառավարությունն արձագանքում է հանրային պահանջին

ՀՀ ԱԽ քարտուղարը նշանակման առթիվ շնորհավորել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին

Երեւանի Նոր Արեշ փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. վարչապետ

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է Բելառուսի իրավապահների պատվիրակության հետ

Վարչապետն ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

Եվրոպայի չեմպիոն Հարությունյանն ու Եվրոպայի Մ-23 չեմպիոն Թեւանյանն ըմբշամարտի ԱԱ-ից կգան առանց մեդալի

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գնեց մեծ կտավի իր 100 մասնիկը

Վերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ողջ հանրապետությունում. ՍԱՏՄ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն (տեսանյութ)