Էքսպոնատներ. աղվեսասագային քաղաքականություն

13/04/2019 schedule15:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 12-ի համարում

«Երբ աղվեսները սկսում են խոսել ազնվությունից, սագերին թաքցնելու ժամանակն է»,- ահա այսպես արձագանքեց ՀՀԿ գրոհող բրիգադի պատգամավոր Արմեն Աշոտյանը ՕԵԿ-ի բոցաշունչ ելույթներին ընդդեմ 2001-2003 թվերին տեղի ունեցած  սեփականաշնորհման։ ՕԵԿ ներկայացուցիչները երեկ այնքան ոգեւորվեցին երկրում տեղի ունեցած հակաօրինական սեփականաշնորհումը քննադատելիս, որ այդ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն առաջարկեց հեղափոխական մի լուծում: «Ժողովուրդը ինքը պետք է իրավական առումով տեղի ունեցածը համարի առ ոչինչ, որովհետեւ այն, ինչ տեղի է ունեցել սեփականաշնորհում անվան տակ, այդ ամենից ժողովուրդը տեղյակ չի եղել»,- հայտարարեց ՕԵԿ պատգամավորը։

Սակայն, եթե անգամ ժողովրդին տրվի տեղի ունեցած սեփականաշնորհումը չեղյալ հայտարարելու իրավական լիազորություն, ապա հանրապետական Արմեն Աշոտյանը վստահ է, որ ՕԵԿ-ը այդ պրոցեսում շատ բան կկորցնի: «Եթե նման բան լինի, ապա այդ քաղաքական կուսակցությունն ինքը շատ բան կունենա կորցնելու, ուստի պետք չէ զբաղվել թվաբանական մանիպուլյացիաներով»,- խորհուրդ է տալիս Աշոտյանը։ Իսկ երեկ ողջ օրը «2001-03թթ. սեփականաշնորհման ծրագրի հաշվետվության» խորհրդարանական քննարկման ժամանակ ընդդիմությունն ու իշխանության մաս կազմող ՕԵԿ-ը ուս-ուսի  տված ներկայացրեցին սեփականաշնորհման այնպիսի «նմուշներ», որ յուրաքանչյուր էքսպոնատից հետո Արշակ Սադոյանը տեղից գոռում էր. «Լավ, բա սա պետությո՞ւն է, լավ, բա սրանք իշխանություննե՞ր են»։

Էքսպոնատներն իսկապես տպավորիչ էին. 3 մլրդ դրամ գնահատված «Օրբիտա» խանութը սեփականաշնորհվել է ընդամենը 116 մլն դրամով, Վաղարշյան փողոցի վրա գտնվող մոտ 9 հազ. քառ. մետր տարածք զբաղեցնող «Հայջրնախագիծ» ինստիտուտը սեփականաշնորհվել է քառ. մետրը 26 դոլարով, Կոմիտաս փողոցի վրա հսկայական տարածքներ սեփականաշնորհվել են քառ. մետրը մինչեւ 12 դոլարով, Կորյուն փողոցի վրա գտնվող մի քանի բարձրահարկեր, որոնցից մեկում ՕԵԿ գրասենյակն է, սեփականաշնորհվել է ընդամենը 45 միլիոն դրամով, եւ ըստ Վիկտոր Դալլաքյանի, այդ շենքերի նոր սեփականատերը առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանն է։

Եւ այսպես, մոտ մեկ ժամ ընդդիմությունն ու ՕԵԿ պատգամավորներն իրար լրացնելով ներկայացրեցին ընդամենը 3 տարում տեղի ունեցած սեփականաշնորհման ապօրինությունները՝ եզրափակիչ խոսքը թողնելով այսօր՝ Արթուր Բաղդասարյանին, որը խոստացավ խոսել ավելի կոնկրետ օրինակներով։ Նման գրոհից հետո պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը հայտնվել էր խիստ աննախանձելի վիճակում եւ օրվա վերջում այնպիսի մանթրաշի մեջ էր, որ հարցերից մեկին պատասխանելիս ասաց, թե դրան կանդրադառնան 2005-ին։ Իսկ երբ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը փորձեց տիկնոջից ճշտել, թե ինչի՞ համար են նրան այդ պաշտոնին նշանակել, ո՞րն է նրա դերը, եւ ո՞վ է նրան հրահանգներ տալիս, թե որ օբյեկտն ինչ կերպ է պետք է սեփականաշնորհել, Կարինե Կիրակոսյանը, լաց չլինելու համար, իրեն տվեց պաթետիկայի ժանրին.

«Ինձ  հրահանգներ տալիս է «Պետական գույքի մասնավորեցման մասին» օրենքը»,- ահա այս ոգով մնացած հարցերին սկսեց պատասխանել կառավարության ներկայացուցիչը։ Իր չեկիստական պահվածքով նա այնպես սկսեց ազդել խորհրդարանի վրա, որ Վիկտոր Դալլաքյանը տիկնոջը զգուշացրեց, թե ինքը ՊՏՈՒ չի եկել, որպեսզի անհաջող դասախոսություններ կարդա, իսկ մի քանի պատգամավոր պատրաստ էին անգամ նրան ծեծել, եթե, իհարկե, տիկինը պատկաներ այլ սեռի։ Կառավարության ներկայացուցիչը չկարողացավ պատասխանել նաեւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի խիստ կոնկրետ հարցերին. օրինակ՝ ինչո՞ւ նույն տարածքում մի դեպքում մեկ քառակուսի մետրը վաճառվել է 1000 դրամով, իսկ մեկ այլ գնորդի դեպքում նույն տարածքում քառակուսի մետրը վաճառվել է 100 հազ. դրամով։

Այդ հարցին պատասխանելիս Կարինե Կիրակոսյանը խոսեց բացարձակ այլ թեմայից, եւ գործարար պատգամավորներից մեկը այլեւս չդիմացավ. «Արա, էս ո՞վ ա»,- բարձրաձայն հարցրեց պատգամավորը։ Հարցին պատասխանող չեղավ, քանզի պատգամավորներին հետաքրքրում էր այլ բան՝ կառավարության ներկայացուցիչը  իրենց ձե՞ռ է առնում, թե՞ իսկապես բան չունի ասելու, որովհետեւ, ինչպես  պաշտոնապես հայտարարեց ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը՝ «այն, ինչ մենք այսօր լսեցինք որպես 2001-03 թվերի սեփականաշնորհման ծրագրի հաշվետվություն, ոչ այլ ինչ է, քան պետական մասնավորեցման տակ իրականացված վատնում եւ փոշիացում։ Եւ այսքանից հետո որտեղի՞ց հայրենի իշխանությունները ի վիճակի լինեն վերադարձնելու ժողովրդի ավանդները, էլ ի՞նչ հույսով հայ մարդը արարի եւ ապրի։ Ես հայտարարում եմ, որ ՕԵԿ-ը սկզբունքորեն դեմ է արտահայտվում սեփականաշնորհման անփառունակ այս գործընթացին եւ դատապարտում է նման գործընթացները»։

Այսպիսով, չնայած ստորագրած համատեղ փաստաթղթին՝ իրար միս չուտել եւ իրար «սխալ» չհանել, երեկ ՕԵԿ-ը կառավարության բմբուլները պոկում էր հատ-հատ եւ դա անում էր անթաքույց հրճվանքով։ Իսկ հանրապետականները, որոնց պատասխանի հերթը չհասավ, փորձում էին դահլիճում տեղի ունեցածը վերածել կատակի՝ ՕԵԿ-ի ակտիվացումը վերագրելով բացառապես գարնանային սրացումներին։ Այսօր սպասվում է «սեփականաշնորհում» օպերացիայի երրորդ արարը, որի ընթացքում հանրությունը կծանոթանա ԱԺ նախագահի տեսակետներին եւ ՀՀԿ-ի պատասխանին, որը, ըստ ամենայնի, կներկայացնի հանրապետական վարչապետը։

Իսկ մինչ վարչապետի գալը «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանն այսօրվա նիստում կներկայացնի իր խմբակցության տեսակետն ու եռօրյա քննարկումներից կանի քաղաքական հետեւություն: «Քանի որ թե՛ ընդդիմությունը եւ թե՛ իշխանության մաս կազմող «Օրինաց երկիրը» գտնում են, որ երկրում տեղի ունեցած եւ տեղի ունեցող սեփականաշնորհման գործընթացը, որի պատասխանատուն այս կառավարությունն է, տեղի է ունենում աննախադեպ օրինախախտումներով, մենք առաջարկում ենք ծրագիրը չհաստատել, որից հետո սկսել կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց»,- այսօր ահա այսպիսի առաջարկ է անելու Վիկտոր Դալլաքյանը։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1215 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին