Երեւանի կենտրոնում. ավտոկայանատեղիներ չեն լինելու

13/04/2019 schedule15:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 12-ի համարում

Ինչպիսի՞ն է լինելու Երեւանը մի 10-15 տարի հետո: Ըստ էության, այս հարցի պատասխանը պետք է տա  Երեւանի գլխավոր հատակագիծը, որն արդեն ընդունվել է եւ այլեւս գործողության մեջ է: Իհարկե, չլինենք այնքան միամիտ, որ հավատանք, թե 2020 թ-ին մայրաքաղաքը լինելու է ճիշտ այնպիսին, ինչպիսին նկարագրված է այդ հատակագծում: Երեւանի նախկինում եղած որեւէ հատակագիծ, իսկ այդպիսիք մի քանիսն են եղել, Երեւանում չի պահպանվել: Այն ընթացքում անպայման խախտվել, անճոռնիացվել է, իսկ հաջորդ հատակագիծը մշակվել է այդ խախտումները հաշվի առնելով եւ հետագայում կրկին խախտվել եւ այսպես շարունակ: Կարելի է գրազ գալ, որ շատ շուտով կխախտվի նաեւ վերջերս ընդունված նոր հատակագիծը: Բայց այլ բան է, երբ հատակագծում նախատեսված ծրագրերն են խախտվում, եւ բոլորովին այլ բան է, երբ հատակագիծը ի սկզբանե տեխնիկական լուծումներ չի առաջարկում որեւէ խնդրի շուրջ:

Հենց այդպիսի չլուծված տեխնիկական խնդիր է մայրաքաղաքում ավտոկայանատեղիների հարցը: Առաջին հայացքից սա այնքան էլ կարեւոր հարց չէ: Իրականությունը, սակայն, ճիշտ հակառակն է: Պատկերացնենք, որ օրերից մի օր մեր պետավտոտեսչությունը սկսում է կարգ ու կանոն հաստատել մայարաքաղաքի երթեւեկության մեջ: Այսինքն՝ վերցնում է երթեւեկության կանոնները եւ սկսում խստապահանջորեն հետեւել դրանց: Ի՞նչ կստանանք: Մայրաքաղաքում կյանքը պարզապես կաթվածահար կլինի: Խնդիրն այն է, որ Երեւանի փողոցներում կայանված մեքենաները ոչ մի տեղ հնարավոր չէ խցկել` ավտոկայանատեղիներ չկան: Իսկ ամենավատն այն է, որ այսօր առնվազն Երեւանի կենտրոնում գրեթե չկան ավտոկայանատեղիներ եւ հետագայում դրանք իսպառ վերանալու են, քանի որ Կենտրոնի բոլոր ազատ տեղերում ներկայումս «էլիտար» շինարարություն է ընթանում:

Միակ ընդհանուր օգտագործման ավտոկայանատեղին նախատեսվում է կառուցել Հյուսիսային պողոտայի ընդերքներում: Սակայն դրանցում տեղերն այնքան սահմանափակ են, որ հազիվ բավարարեն պողոտայի շենքերի բնակիչներին: Թե որտեղ են կայանվելու Հյուսիսային պողոտայի մի քանի հազարի հասնող գրասենյակների, խանութների, սրահների այցելուների մեքենաները, հայտնի չէ: Կենտրոնի մյուս հատվածներում վիճակն ավելի սարսափելի է: Այսօր, երբ Կենտրոնում իրար ետեւից վեր խոյացող երկնաքերերը դեռ բնակեցված չեն, փողոցներն արդեն լեփ-լեցուն են: Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչ է լինելու, երբ դրանք բնակեցվեն: Հենց այսօր, ըստ Երեւանի քաղաքապետարանի կատարած ուսումնասիրությունների, Կենտրոնի մայրուղային փողոցների 40 կմ ընդհանուր երկարությունից 18 կմ-ը կամ 45%-ը արդեն գերբեռնված է, իսկ 7 կմ-ը բեռնված է 80-ից 100%:

Մնացածի բեռնվածությունը 70%-ից չի իջնում: Ինչպիսի պատկեր կստացվի երկնաքերերի բնակեցումից հետո, թերեւս կարելի է պատկերացնել: Եթե այսօր մեքենաները դեռ ինչ-որ կերպ կարողանում են երթեւեկել Կենտրոնում, ապագայում դա էլ հնարավոր չի լինելու: Եւ ամբողջ դժբախտությունն այն է, որ այս խնդիրն այլեւս չի լուծվելու երբեք: Այսինքն՝ ապագայում քաղաքային իշխանությունները կանգնելու են երկընտրանքի առաջ` կա՛մ կարգուկանոն հաստատել եւ քաղաքակիրթ երկրների քաղաքների պես խստագույն պահանջներ ներկայացնել երթեւեկության մասնակիցներին, որի դեպքում մայրաքաղաքը կաթվածահար կլինի, կա՛մ ընդհանրապես ոչինչ չանել, բայց քաղաքը մի ինչ-որ չափով, հարաբարական իմաստով, շնչի: Այլ կերպ ասած, Երեւանի ապագան այլեւս երաշխավորված է` այն լինելու է անկանոն երթեւեկությամբ, արեւելյան ինչ-որ հետամնաց մի երկրի քաղաքներից մեկը հիշեցնող մեծ, անհրապույր գյուղ:

Այսինքն՝ մոտավորապես այնպիսին, ինչպիսն է այժմ, բայց ավելի շատ մեքենաներով եւ ավելի անկանոն երթեւեկությամբ: Տեսականորեն այս խնդիրը լուծումներ ունի: Մայրաքաղաքի կենտրոնում բարձրահարկ ավտոկայանատեղիներ կառուցելը կարող է հանել հարցը: Համենայնդեպս շատ քաղաքներ հենց այսպես են լուծել խնդիրը: Բայց Երեւանի դեպքում նույնիսկ սա հնարավոր չէ: Նախ այսօր արդեն մայրաքաղաքի կենտրոնում նույնիսկ բարձրահարկ կայանատեղիներ կառուցելու համար տեղ չկա` բոլոր հնարավոր տեղերն արդեն էլիտար շենքերի հիմքեր են: Երկրորդ. եթե նույնիսկ ինչ-որ տեղ էլ գտնվի, ապա դժվար թե որեւէ ներդրող տնտեսապես հեռանկարային համարի գումարները նման ձեռնարկի մեջ դնել: Յուրաքանչյուր ներդրող նախ մտածելու է իր եկամուտների մասին:

Բայց որպեսզի բազմահարկ ավտոկայանատեղիի կառուցողը եկամուտ ունենա, պետք է վստահ լինի, որ իր եկամուտների աղբյուր հանդիսացող մեքենայատերերը իրենց մեքենաները կկանգնեցնեն այդտեղ: Որպեսզի մեքենաները կանգնեն այդտեղ, պետք է որ փողոցներում ինչ-որ մեկը` տվյալ դեպքում պետավտոտեսչությունը, կարգուկանոն հաստատի եւ խստագույնս արգելի չնախատեսված տեղերում մեքենաների կայանումը: Իսկ որպեսզի պետավտոտեսչությունը կատարի իր պարտականությունը եւ արգելի չնախատեսված տեղերում մեքենաներ կայանելը, պետք է առնվազն վստահ լինի, որ ավտոկայանատեղիներում առկա տեղերը բավարարեն բոլոր մեքենաներին տեղավորելու համար: Իսկ որպեսզի բավարար տեղեր ապահովվեն, ներդրողները պետք է բարձրահարկ ավտոկայանատեղիներ կառուցեն: Որպեսզի կառուցեն...: Մի խոսքով, սա փակ շրջան է: Իսկ քաղաքային իշխանությունները, Կենտրոնի տարածքների վրա փող աշխատելու մոլուցքով տարված, ամեն ինչ արել են, որ երբեւէ այս փակ շրջանից դուրս գալու ելքեր չլինեն:

Հայկ Գեւորգյան

Տպել
1566 դիտում

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Ատրճանակով հարվածել է ԱՄՆ քաղաքացու գլխին, հափշտակել ձեռքի պայուսակն ու փախել․ երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է

Միրզոյանն ու Կլաարն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին

Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են․ ավարտվել է Պուտին-Ալիև հանդիպումը

Որ հայ ծանրորդները կմասնակցեն Օլիմպիական խաղերին․ անունները հայտնի են