Դաստիարակչական աշխատանք. չներմուծել Թուրքիայից

14/04/2019 schedule15:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 13-ի համարում

Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրաշրջանառության հետ կապված որոշակի խնդիրներ էին առաջացել, որոնց մենք անդրադարձել ենք: Հիշեցնենք, որ շատ դժվարացել եւ գրեթե անհնարին էր դարձել հայկական ապրանքների արտահանումը դեպի Թուրքիա: Այն ժամանակ դա պայմանավորում էին նրանով, որ Վրաստանի տարածքում, որտեղով մեր արտահանողներն իրենց ապրանքները տանում էին Թուրքիա, խստացվել է մաքսային վերահսկողությունը, եւ հայկական ընկերություններին այլեւս թույլ չէին տալիս նախկինի նման իրենց բեռնափոխադրման գործարքները վերաձեւակերպել եւ տեղափոխել վրացական ընկերությունների միջոցով: Այսօր նույն խնդրի առջեւ են կանգնել հայկական այն ընկերությունները, որոնք զբաղվում են Թուրքիայից ապրանքներ ներմուծելով: Սակայն այս դեպքում խոչընդոտողները ոչ թե վրացի մաքսավորներն են, այլ Հայաստանի համապատասխան գերատեսչությունները:

Ընդ որում, արդեն անգամ կոնկրետ ժամկետներ են նշում, որից հետո թուրքական ապրանքների ներմուծումն ամբողջությամբ արգելվելու է: Թուրքական ապրանքների ներմուծմամբ զբաղվող ընկերություններին ներքին կարգով զգուշացվել է, որ ապրիլի 17-ից հետո ներմուծվող թուրքական ապրանքների համար սերտիֆիկատներ չեն տրվելու: Բանն այն է, որ Թուրքիայից ներմուծվող ապրանքների մեծ մասը, հիմնականում` սննդամթերքը, մինչեւ մաքսային սահմանը հատելը պետք է սերտիֆիկացման ենթարկվի ՀՀ Ստանդարտացման ազգային ինստիտուտի կողմից, որն էլ, տարածված տեղեկությունների համաձայն, ապրիլի 17-ից հետո թուրքական ապրանքների համար այլեւս սերտիֆիկատ չի տրամադրելու:

Մի խոսքով, թուրքական ապրանքների ներմուծմամբ զբաղվող ընկերությունները հայտնվել են անորոշ վիճակում եւ չգիտեն, թե մի քանի օր հետո ինչ է լինելու իրենց բիզնեսի հետ: Համենայնդեպս, թուրքական ապրանքներ ներմուծող ընկերություններում եւ այդ ապրանքների մեծածախ վաճառքով զբաղվող խանութներում արդեն մի քանի օր է` տեղյակ են ապրիլի 17-ից հետո ներմուծում թույլ չտալու մասին: Մեզ հետ զրույցում դա հաստատեց նաեւ Հայ-թուրքական բիզնեսի զարգացման հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Արսեն Ղազարյանը, որը նույնպես սպասողական վիճակում է: «Հիմա մենք անորոշության մեջ ենք, չգիտենք, թե ինչ է կատարվում, ինչ-որ էմբարգո են ուզում հաստատել, թե այսուհետ ստանդարտներ չեն տրամադրելու, դեռ չգիտենք»,- ասում է Արսեն Ղազարյանը` ավելացնելով, որ մինչեւ այս հարցում որոշակիություն չմտնի, ինքը ավելին չի կարող ասել:

Իսկ այն կառույցներում, որոնք ի պաշտոնե զբաղվում են ապրանքների ներմուծման վերահսկողությամբ, դեռեւս հերքում են թուրքական ապրանքների ներմուծման արգելանք կիրառելու մասին լուրերը` միաժամանակ հասկացնելով, որ նման քայլի դիմելու հավանականությունը մեծ է: Օրինակ`  Ստանդարտացման ազգային ինստիտուտում ասում են, որ նման բան դեռեւս չկա, սակայն ավելացնում, որ վերջին ամիսներին թուրքական ապրանքների եւ մասնավորապես սննդամթերքի ներմուծումը կտրուկ նվազել է: Իսկ հարցին, թե ինչու է նվազել, ամենաօրիգինալ պատասխանը տվեց ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ստանդարտացման, չափագիտության եւ համապատասխանության հաստատման վարչության պետ Ռոբերտ Դայանը, որը համակարգում է ստանդարտների հետ կապված ողջ դաշտը:

«Վերջին շրջանում հայկական ընկերությունների հետ աշխատանք ենք տարել, դաստիարակչական աշխատանք, եւ նրանք գիտակցաբար դադարել են ապրանքներ ներմուծել Թուրքիայից»,- ասում է Ռոբերտ Դայանը, որը այս «աշխատանքի» արդյունք է համարում այն, որ վերջին ամիսներին Թուրքիայից ընդհանրապես սննդամթերք չի ներմուծվել: Սա, ըստ էության, բացահայտում է, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելանք կիրառելու որոշումը կայացվել է պետական մակարդակով: Այդ մասին է վկայում նաեւ թուրքական ապրանքների ներմուծման արգելանքի վերաբերյալ կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեի մեկնաբանությունը: «Ներկայումս Մաքսային կոմիտեն եւ որակի սերտիֆիկացում իրականացնող համապատասխան մարմինները սերտ համագործակցում են Թուրքիայից Հայաստան մտնող ապրանքների, մասնավորապես սննդամթերքի որակը առավելագույն խստությամբ եւ հետեւողականությամբ վերահսկելու ուղղությամբ»,- փոխանցեցին Մաքսային կոմիտեից:

Այսինքն` թուրքական ապրանքների նկատմամբ կիրառվում է առնվազն «խստացված» ռեժիմ, ինչից մինչեւ պաշտոնական արգելանք հայտարարելը մեկ քայլ է: Իսկ եթե հիշենք, թե մոտ մեկ ամիս առաջ ինչպիսի ոգեւորությամբ էր Որակի պետական տեսչությունը ներկայացնում իր կատարած ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց թուրքական մի շարք ապրանքներ չեն համապատասխանում որակի չափանիշներին, ապա կարելի է ենթադրել, որ թուրքական ապրանքների հակագովազդը էմբարգո հայտարարելու գործընթացի քայլերից մեկն էր: Ի դեպ, տեղեկություններ կային, որ արտգործնախարար Վարդան Օսկանյանը նամակ է ուղղել Ստանդարտացման ազգային ինստիտուտին, որով պահանջել է թուրքական ապրանքներին ներմուծման  սերտիֆիկատներ չտրամադրել:

Բնականաբար, արտգործնախարարությունում հերքում են նման նամակի գոյության փաստը: Ի դեպ, ԱԳՆ-ում չունեն 1993 թվականին Թուրքիայի կողմից հայկական ապրանքների նկատմամբ հայտարարված էմբարգոյի մասին վկայող որեւէ փաստաթուղթ: ԱԳՆ-ում միայն բանավոր կերպով գիտեն, որ թուրքական իշխանությունները հայկական ապրանքների ներմուծումն արգելելու վերաբերյալ ներքին հրահանգ են իջեցրել, ինչը հաստատող փաստաթուղթը, սակայն, դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով, Հայաստան չի հասել: Իսկ այսօրվա գործընթացները ցույց են տալիս, որ Հայաստանի իշխանությունները էմբարգոյի «պատրաստություն» են տեսնում եւ ուզում են իրականություն դարձնել «Օգնենք մեզ, գնենք մերը» կարգախոսը: Դեռեւս ներքին կարգով:  

Գառնիկ Գեւորգյան

Տպել
1865 դիտում

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը