Ցեղասպանության մասին Ֆրանսիայի ներկայացուցչի արտահայտությունները հունից հանել են Թուրքիայի ԱԳ նախարարին

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի սեմինարներից մեկի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Սոնյա Քրիմի միջև, հայտնում է Ermenihaber-ը:

Ֆրանսիայի ներկայացուցիչը իր ելույում նշել էր, որ իր համար շոկային են եղել Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփի՝ Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիայի հասցեին հնչեցրած մեղադրական խոսքերը:

Շենթոփն ասել էր, թե Ֆրանսիայի նախագահի որոշումն անտեսում է ՄԻԵԴ-ի և Ֆրանսիայի սահմանադրական դատարանի որոշումները և սահմանափակում է Ֆրանսիայի քաղաքացիների խոսքի ազատությունը: 

Ավելի ուշ ելույթ ունեցած, Չավուշօղլուն  Ֆրանսիային  մեղադրել էր այլ երկրներին նսեմացնելու, իշխելու և քննադատելու մեջ։  

Չավուշօղլուն, հիշատակելով  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը հիշատակի օր սահմանելու որոշումը, նշել է, որ դա հակասում է ՄԻԵԴ-ի և Ֆրանսիայի սահմանադրական դատարանի որոշումներին:

Թուրքիայի արտգործնախարարը նաև պնդել է, որ «ցեղասպանության և առհասարակ պատմության հարցում Ֆրանսիան վերջին երկիրն է, որ կարող է դասեր տալ Թուրքիային, քանի Ռուանդայում և Ալժիրում կատարվածները բոլորը շատ լավ հիշում են»:

Չավուշօղլուի այս հայտարարություններից հետո Ֆրանսիայի ներկայացուցիչը, ի նշան բողոքի, լքել է դահլիճը: 

Տպել
579 դիտում

Թիմի աշխատանքից լիարժեք գոհ չեմ, իմ աշխատանքից էլ լիարժեք գոհ չեմ. Նիկոլ Փաշինյան

Հանձնարարականը պոզով-պոչո՞վ է լինում, արդեն 10 ամիս ուշացել եք. վարչապետը՝ ոստիկանությանը

Ունենք կառավարություն, որտեղ ընդգրկված հաշմանդամություն ունեցող մարդիկ ի զորու են խնդիրներ լուծել. վարչապետ

Երևանը պետք է ունենա գրադարանների կառավարման նոր համակարգ, և այն պետք է բխի հասարակության շահերից. փոխքաղաքապետ

Աննա՞, էդքան անհետաքրքիր ա՞. վարչապետի կնոջ «աչքը կպել էր» ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում

Ն. Փաշինյանը խոստացավ անձամբ զբաղվել ծնողազուրկ զինվորին Արցախ չտեղափոխելու խնդրանքով

Գործ հարուցելու համար պարտադիր պետք են հիմքեր. վարչապետը՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրգործ հարուցելու մասին

Շատ եմ վերլուծել այդ օրվա իմ գործողությունները. վարչապետը՝ մաքսատան աշխատակցի ազատման մասին

Մենք այժմ մշակում ենք մի ծրագիր, որով պետք է պատանիներին ներգրավենք մշակութային միջոցառումների մեջ. Փաշինյան

«Պապ, բա Աշոտը ե՞րբ ա գալու». փոքրիկ Արփին ուղիղ եթերում դիմեց Նիկոլ Փաշինյանին

Սաշիկի արգաչափերը, կոռուպցիան, բյուջեն ու կադրային ջարդը. վարչապետը՝ կետ առ կետ իր խոստումների մասին

«Հենց քուչի մեջն էլ մորթեք». Երեւան քաղաքի դատախազը հրապարկեց քրեական հեղինակությունների գաղտնալսումները

«ՀԺ»-ի ֆոտոլրագրողը՝ ոստիկանության՝ «Մակարով» տեսակի ատրճանակից հրաձգության առաջնության հաղթող

Տավուշի մարզպետարանը պարզաբանում է Դիլիջանի խմելու ջրի որակի ուսումնասիրությունների արդյունքները

Փաստը, որ ՊՎԾ պետն ԱԱԾ-ին մեղադրում է «շինծու» փաստեր ներկայացնելու մեջ, լրացուցիչ հնչեղություն է տալիս միջադեպին

2020 թվականից Հայաստանը կունենա նաեւ կանանց ֆուտբոլի ազգային հավաքական

ԱԺ նախագահը գոհ է ԱՊՀ ՄԽՎ 49-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներից

Գարեգին Բաղրամյանն ազատվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարի պաշտոնից

Երթևեկության կանոնների խախտումների ծանուցումների մասին գործընթացի հետ կապված պարզաբանումներ՝ ոստիկանությունից

Մեզ բացարձակ չի հետաքրքրում, թե որ տնտեսվարողի հետեւում ով է կանգնած. ՊԵԿ 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյան