Մարզիկ Մանվել Մամոյանը Գինեսի բացարձակ ռեկորդակիր դառնալու հավակնություն ունի (լուսանկարներ)

15/04/2019 schedule16:45

26-ամյա մարզիկ Մանվել Մամոյանը Գինեսի նոր ռեկորդներ սահմանելու նպատակներ ունի: Այս պահին ակտիվ աշխատում է բոլորովին նոր՝ «վագրի ծալում» վարժության վրա՝ նպատակ ունենալով ևս մեկ ռեկորդ սահմանել: Մարզիկը գրանցվել է հայկական «Դյուցազնագրքում», ապա դարձել «Գինեսի» ռեկորդակիր, սակայն այդքանով չի պատրաստվում սահմանափակվել: Նրա նպատակը բացարձակ ռեկորդակիր դառնալն է:

«Այս պահին նոր էլեմենտների վրա եմ աշխատում: Մասնավորապես՝ վագրի ծալում վարժության վրա եմ աշխատում, բավականին բարդ վարժություն է, ռեկորդը 12 անգամ է եղել, պետք է 13 անգամ իրականացնեմ այն: Փորձելու եմ ամեն գնով այս տարի 10 ռեկորդի հեղինակ դառնալ»,-նշում է Մամոյանը:

Մանվել Մամոյանը սպորտով սկսել է զբաղվել 10 տարեկանում, սկզբում ձյուդո է պարապել, ապա հունահռոմեական ոճի ըմբշամարտով է տարվել:

17 տարեկանում Մանվելը Հայաստանում գրանցել է 11 ռեկորդ: Առաջին ռեկորդը «Դյուցազնագրքում» սահմանված արտակորում դեպի առաջ վարժությամբ:

2015-2016 թթ զինվորական ծառայությունն ավարտելուց 2 տարի անց՝ 2015թ.-ի հոկտեմբերի 23-ին Մանվելը Հայաստանում գրանցել է Գինեսի ռեկորդ:

Հայաստանում 20-ից ավելի ռեկորդների հեղինակ է, իսկ «Գինեսի» գրքի՝ եռակի: Փաստում է՝ «Գինեսի» ռեկորդն իրեն այնքան էլ հեշտությամբ չտրվեց ու միանգամից չգրանցվեց: Սկզբնական փորձերն անհաջող էին, քանի որ որոշ սխալներ էր թույլ տվել, սակայն մարզիկը կարողացավ ամեն ինչ հաղթահարել ու նորանոր հաղթանակներ է գրանցում:

«Առաջին ռեկորդս նվիրել էի Ցեղասպանության զոհերի, իսկ մյուսը՝ քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին: Նման քայլով կարողանում եմ այդ կարևորագույն հարցերն ինչ-որ տեղ շոշափել միջազգային մամուլում: Երբ որևէ ռեկորդ գրանցվում է, մամուլը հիշատակում է այդ մասին և մանրամասներ ներկայացնում ռեկորդի հետ կապված: Ահա թե որն է իմ նպատակն այս պարագայում»,-նշում է Մանվել Մամոյանը:

Այս պահին մարզիկը գործունեություն է ծավալում Ռուսաստանի Դաշնությունում:

Հայաստանի բազմակի ռեկորդակիր Ահարոն Վիրաբյանի հետ Մոսկվայում հիմնել են Danger Workout թիմը, նպատակ ունեն տարատեսակ սպորտային միջոցառումներ անցկացնել ու զարգացնել street workout-ը:

Աստիճանաբար թիմը համալրվելու է ուժեղ մարզիկներով:

Զուգահեռաբար աշխատում է որպես ֆիտնես-բլոգեր, www.manvelmamoyan.com-ում կիսվում է իր խորհուրդներով բազմաթիվ մարդկանց հետ և նրանց մոտ առաջացնում հետաքրքրություն սպորտի նկատմամբ: Հաճախակի է պատրաստում մոտիվացիոն տեսանյութեր, որոնց միջոցով փորձում է ոգեշնչել մարդկանց:

Մամոյանը հավելում է՝ ցանկանում է «Գինեսի» բացարձակ ռեկորդակիր դառնալ: Մոտ 10 տարի կպահանջվի դրան հասնելու համար: 2019-ին մեկ ամսվա ընթացքում արդեն 5 ռեկորդ է ուղարկել «Գինեսի» հանձնաժողովին, դրանցից է պլանկա վարժությունը՝ 100 ֆունտ կշռող պայուսակով:

Ամենաշատը մեկ մարդու հաջողվել է սահմանել 191 ռեկորդ: Վստահ է, որ այդ ցուցանիշը կարող է իրեն ենթարկել և ավելիին հասնել:

 

Տպել
343 դիտում

Սուրեն Պապիկյանն ընտրվեց ՔՊ վարչության նախագահ

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության նոր կազմը հայտնի է. գլխավորում է Նիկոլ Փաշինյանը

Եթե ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառի մենք էլ պատասխան կտանք. Չավուշօղլու

Թթուջուր գյուղի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել

Դավիթ Տոնոյանն այցելել է ԶՈւ մարտական հենակետերից մեկը

Պատահական հանդիպում մեր ստերջացրած շնիկների հետ. Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել

Հաշվարկ ենք անում. Ալեն Սիմոնյանը ՔՊ կուսակցության համագումարից լուսանկար է հրապարակել

Ծեծկռտուք Երևանի փաբերից մեկում. մեկ հոգի ձերբակալվել է, մեկն էլ հոսպիտալացվել (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները սպասում են հաշվարկի ավարտին

ԵՄ-ն իրականացնելու է ՀՀ հյուսիսային 3 մարզերում զբոսաշրջության խթանման 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր

Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը (տեսանյութ)

Շիրակի մարզի Փանիկ գյուղում ներգործության է ենթարկվել 1 կարկտավտանգ ամպ

Սևանա լճում հանգիստ նախընտրողները կարող են արդեն օգտվել Ալմաստ (Երևան)–Շորժա էլեկտրագնացքից

Առաջիկա 5 օրերին կեսօրից հետո ՀՀ տարածքում սպասվում է անձրեւ, ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ

Արդարադատության նոր նախարարի թեկնածուների վերաբերյալ վերջնական որոշում չկա. Ավինյան

Հալիձոր գյուղում սողանք է եղել, փակել Որոտան գետի հունը. «Սատանի կամուրջ» այցն արգելված է

Երեկոյան ՔՊԿ համաժողովը կներկայացնի նախագահի թեկնածուին. վարչության անդամների ընտրություններն ընթանում են

Քաղաքապետարանը տրասնպորտային նոր ցանցի նախագծի վերջնական փաթեթն ուղարկել է կառավարություն

Չեմ ողջունում Ռուսաստանի դեսպանի հանդիպումը Քոչարյանի հետ. Արարատ Միրզոյան

Անձնագրային բաժանմունքում աշխատակիցն իրավունք չունի քաղաքացուն ուղարկել այլ աշխատակցի մոտ. իրազեկում