Բաքուն և Երևանը շահագրգռված են հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման հարցում. հանդիպում Մոսկվայում

Ապրիլի 15-ին Մոսկվայում ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային հանդիպումը, որին միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ի զարգացումն ս.թ. մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ հանդիպման մասնակիցները քննարկեցին իրադրությունը սահմանին և շփման գծում, ինչպես նաև հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարները: Տեղի ունեցավ մտքերի հանգամանալի փոխանակում կարգավորման հիմնարար հարցերի շուրջ:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատեցին կողմերի մտադրությունը շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվեց շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Նրանք նաև պայմանավորվեցին փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն հայտնեցին գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով:

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին իրենց հանձնառությունը միջնորդական առաքելությանը՝ ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը: Հանդիպման մասնակիցները պայմանավորվեցին շարունակել շփումները մոտ ապագայում:

Տպել
7404 դիտում

Արտակարգ դրությանն առնչվող հարցերով Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է 2249 բողոք

ՀՀ ոստիկանությունը նոր շտաբի պետ ունի

Հենրիխ Մխիթարյանի գոլը, բարձր գնահատականն ու «Ռոմայի» պարտությունը «Նապոլիի» դեմ խաղում (տեսանյութ)

Բռնություն ոստիկանության ծառայողների նկատմամբ. մեկ անձ ձերբակալվել է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նուրսուլթան Նազարբաևին 80-ամյա հոբելյանի առթիվ

Մերժվել է Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ երկրորդ միջնորդությունը. պաշտպան

Երեւանում հայտնվել են կետեր, որտեղ կամավորները քաղաքացիներին դիմակ են բաժանում եւ բացատրում կանոնները

Լուվրը կրկին բացում է դռները

Մահացել է իտալացի հանրահռչակ կոմպոզիտոր Էննիո Մորիկոնեն

Ոստիկանությունը արտակարգ ծառայություն է իրականացնում բոլոր զինկոմիսարիատների մոտ (տեսանյութ)

Հաստատվել է կորոնավիրուսի 330 նոր դեպք, գրանցվել՝ 7 մահ. մահերի ընդհանուր թիվը 491 է

Աշխատանքային խիտ գրաֆիկով ստուգայցեր Գավառում եւ Սեւանում․ ինչ պատկեր է արձանագրել ԱԱՏՄ-ն

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Փրկարարները Սեւանա լճից դուրս են բերել ջրահեղձվող քաղաքացու

Մեղրու տարածաշրջանի «Խաչի ձոր» կոչվող տարածքի սարալանջում այրվել է խոտածածկ տարածք

Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում պտտահողմը մի քանի ջերմոց տեղից պոկել ու մոտ 200 մետր հեռու է շպրտել

ԿԳՄՍ նախարարը Կապանում հետեւում է մաթեմատիկայի միասնական քննությունների ընթացքին (տեսանյութ)

2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արևելք

29 հրշեջ-փրկարար եւ 40 բնակիչ մարել են Արենի, Չիվա և Ռինդ գյուղերի միջնամասում բռնկված հրդեհը

Մարտունի քաղաքի արտահերթ ՏԻՄ ընտրություններում քաղաքապետ է ընտրվել Էդիկ Ավանեսյանը