Վարչապետը ծանոթացել է Ագրարային համալսարանում իրականացվող բարեփոխումների ընթացքին (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան: Շրջայցի ընթացքում Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը վարչապետին է ներկայացրել իրականացվող բարեփոխումներն ու առաջիկա ծրագրերը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայության փոխանցմամբ, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը եղել է բուհի լաբորատորիաներում՝ ծանոթացել դրանց վերազինմանը միտված քայլերին, այցելել գինեգործության ուսումնական կենտրոն:Նշվել է, որ բուհում իրականացվող բարեփոխումների առաջին փուլում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ՝ ֆակուլտետների և ամբիոնների թվի օպտիմալացում, բուն ուսումնական գործընթացի բովանդակային ու ձևակարգային փոփոխություններ՝ թելադրության բացառում, Moodle հարթակի ստեղծում, ինտերակտիվ մեթոդների կիրառում, դասաժամի կրճատում, համակարգչային ծրագրակազմերի գծով մասշտաբային ինտենսիվ վերապատրաստումներ դասախոսների և ուսանողների համար և այլն։ Այժմ ներդրման փուլում է էլեկտրոնային թեստավորման համակարգը։ Արդեն ներդրվել են ուսումնական գործընթացի կառավարման ավտոմատացման E-buh համակարգը և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության Mulberry-2 համակարգը։ Սրանք, ըստ ռեկտորի, ակնհայտորեն հեշտացնում ու արդյունավետ են դարձնում դասախոսների ու աշխատակազմի աշխատանքը։

Վարդան Ուռուտյանի խոսքով, բարեփոխումներն ընթանում են տարբեր ուղղություններով՝ մասնագիտական կրթական ծրագրերի օպտիմալացում և արդիականացում, դասախոսների վերապատրաստում, կրթություն-գիտություն-արտադրություն խզված կապի ամրապնդում, տեխնիկական բազայի և լաբորատոր կարողությունների նորացում ու համալրում։ Իրականացվում է ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի արդիականացում։ ՀԱԱՀ-ում մեկնարկել է նյութատեխնիկական բազայի համալրման և լաբորատորիաների նորացման գործընթացը՝ տեղական և միջազգային գործընկերների գործուն մասնակցությամբ։ Համալսարանը համագործակցում է աշխարհի շուրջ 40 բուհերի հետ՝ իրականացնելով կրթական համատեղ ծրագրեր:

Բուհում ներդրվում են ֆինանսավորման և ֆոնդագոյացման նորարարական մեխանիզմներ, մասնավորապես աշխատանքներ են իրականացվում ավանդաշնորհային (endowment) ֆոնդի ստեղծման ուղղությամբ։ Ստեղծվում և ամրապնդվում են հիմնադրամների, բարերարների, Սփյուռքի կազմակերպությունների հետ գործնական ու բարեկամական հարաբերություններ։Վարդան Ուռուտյանն ասել է, որ բուհը նախատեսում է անցնել բակալավրիատի 4 տարվա և մագիստրական 2 տարվա կրթական ծրագրերին։ Ռեկտորի խոսքով՝ շուտով կստեղծվի նաև գիտելիքների ստուգման և թեստավորման նոր կենտրոնը, որի համար բուհը 36 մլն դրամի նվիրատվություն է ստացել բոստոնահայ բարերար ընտանիքի կողմից:

Այս առումով, վարչապետը նշել է, որ բարերարների ներգրավումը տարբեր ծրագրերում լավ է, բայց հաշվի առնելով պետական միջոցների ավելացման միտումը՝ պետք է ըստ առաջնահերթությունների ծրագրերը հստակ ժամանակացույցով ներկայացնել նաև կառավարությանը՝ ստանալ ֆինանսավորում և լուծել խնդիրները պետական մակարդակով:Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ագրարային համալսարանի զարգացումը՝ ընդգծելով, որ երկրի աշխատուժի մեծ մասը զբաղված է գյուղատնտեսության ոլորտում: «Մեր գյուղատնտեսության ոլորտի ամենամեծ խնդիրն այն է, որ մարդու կյանքը ձևավորվում է այսպես. չարչարվում ենք, բայց արդյունք չունենք: Մեր ամենակարևոր խնդիրն է օգնել գյուղացիներին, որպեսզի նախ այդ չարչարանքը դառնա աշխատանք: Ո՞րն է տարբերությունն աշխատանքի և չարչարանքի միջև: Տարբերությունն այն է, որ երկրորդի մեջ հաճույքի ու բավարարվածության շատ մեծ կոմպոնենտ կա, երկրորդը, որ ինքը լինի արդյունավետ: Մեր խնդիրն այն է, որ աշխատանքի պրոցեսի մեջ զուտ ֆիզիկական ուժի կիրառումը հնարավորինս նվազի և այդ ամբողջ գործընթացում հնարավորինս ավելանա մտավոր աշխատանքը: Իհարկե, աշխատանքը պետք է չարչարանք չլինի: Շատ ուրախ եմ, որ այն, ինչ ներկայացվում է՝ համահունչ է այդ տրամաբանությանը»,- նշել է Փաշինյանը։

Միաժամանակ, վարչապետը նշել է, որ կառավարությունը քննարկում է տարբեր պետական գործառույթներ Ագրարային համալսարանին պատվիրակելու հնարավորությունը: Գործադիրի ղեկավարը կարևորել է նաև բուհի սեփական եկամուտների ավելացմանը միտված քայլերը, փորձագիտական ներուժի բարձրացումը, գյուղատնտեսական հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ միջոցառումների իրականացումը:Ռեկտորն ավելացրել է, որ ուսումնաօժանդակ ենթակառույցների վերազինման, վերապրոֆիլավորման, արդիականացման, նորերի ստեղծման աշխատանքներն ուսանողներին թույլ կտան գնալով ավելի շատ ընդգրկվել լսարանից դուրս գործնական կրթություն ստանալու, մասնագիտական կարևոր հմտություններ ու փորձ ձեռք բերելու գործընթացում։ Այս նպատակին արդեն սկսել է ծառայել համալսարանի՝ Ոսկեհատի գինու ուսումնագիտական կենտրոնը։ Շուտով կսկսվի ՀԱԱՀ-ի նոր, արդիական ջերմատան շինարարությունը, որի կառուցումը ֆինանսավորում է Ճապոնիայի կառավարությունը։ Ջերմատան կառուցումը նախատեսվում է ավարտել մինչև սեպտեմբեր։

ՄԱԶԾ-ի հետ գործակցությամբ վերակառուցվելու է ՀԱԱՀ-ի ագրոտեխնոլոգիական թեքումով ավագ դպրոցը, Եվրամիության աջակցությամբ ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղի գյուղատնտեսական քոլեջի նոր մասնաշենքը և Ապարանի գյուղատնտեսական քոլեջ-մասնաճյուղը՝ Վայհենշտեֆանի Թրիսդորֆ կիրառական գիտությունների համալսարանի հետ գործակցությամբ։ Համալսարանի՝ Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսության առողջացման և արդիականացման նախագծով նախատեսվում են հետաքրքիր նորարարություններ՝ «խելացի» անասնաֆերմա, հիդրոպոնիկ եղանակով կերարտադրություն, ինչպես նաև կաթնամթերքի արտադրության վարպետների դպրոց։ Ագրոճարտարագիտական լաբորատորիաների արդիականացման, գինեդարանը գինու տուրիզմի և ուսումնական կենտրոնի վերափոխելու, ճշգրիտ գյուղատնտեսության կենտրոնի ստեղծման ծրագրերն էլ սպասում են իրենց հերթին։

Մեկնարկել են նաև համալսարանի ենթակայության տակ գտնվող գիտական կենտրոնների կարողությունների գնահատման և զարգացման աշխատանքները։

Տպել
1684 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում