Ոստիկանները բացահայտել են Էջմիածնում կատարված սպանությունը․ երկու անձ ձերբակալվել է

15/04/2019 schedule20:17

Ապրիլի 13-ի երեկոյան ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Էջմիածնի Մաշտոցի փողոցի 10-րդ շենքի բնակիչներից մեկը հեռախոսազանգերին չի արձագանքում, նրա բնակարանը տակնուվրա է արված, ավտոտնակի դռները բաց են, մեքենան էլ ներսում չէ։ Հաղորդմանն արագ արձագանքած ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները բնակարանում հայտնաբերեցին տանտիրոջ՝ 81-ամյա Գագիկ Բաղդասարյանի դին։ Տղամարդու բերանը, աչքերը, ձեռքերն ու ոտքերը կպչուն ժապավենով կապկպված էր։ Դիակի արտաքին զննությամբ՝ գլխին վնասվածքներ հայտնաբերվեցին։ Բաղդասարյանին սպանել էին։ Ամբողջ բնակարանը տակնուվրա էր արված։ Շուտով հայտնի դարձավ, որ տակնուվրա է արված նաև սպանվածի խանութը, որը բնակարանի ներքևի հարկում է։ Փորձաքրեագետները մանրակրկիտ մշակեցին բնակարանը, խանութն ու ավտոտնակը։

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներից ձևավորվեցին օպերատիվ խմբեր, որոնց տրվեցին կոնկրետ հանձնարարականներ։ Օպերատիվ ճշտվեց հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձանց շրջանակը։ Նրանք վերցվեցին ոստիկանության ծառայողների օպերատիվ տեսադաշտ, ճշտվեց յուրաքանչյուրի այլուրեքությունը դեպքին նախորդած և հաջորդած ժամերին։ Լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում ոստիկանները պարզեցին հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ոչ միայն ինքնությունը, այլև նրանց շարժը։ Դեպքից ժամեր անց Դիլիջանի ոլորաններում  հայտնաբերվեց սպանվածի «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան՝ վթարված վիճակում։ Մեքենայի համարանիշերը փոխված էին։

Նույն օրը հայտնաբերվեց ու կասկածանքով ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման ենթարկվեց Էջմիածնի բնակիչ, 29-ամյա Մարիետտա Խաչատրյանը։ Իրավապահները կարճ ժամանակում պարզեցին նաև հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող մյուս անձի ինքնությունը։ Նրա վերաբերյալ կողմնորոշումներ ուղարկվեցին ոստիկանության տարածքային ստորաբաժանումներին։ Արդյունքում՝ ապրիլի 15-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Տավուշի մարզում հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին Արարատի մարզի Արարատ գյուղում ապրող 48-ամյա Ղազար Մնացականյանին։ Բերման ենթարկվածները ոստիկանությունից ներկայացվել են դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Կատարվածի մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկում։ 

Տպել
5337 դիտում

Սուրեն Պապիկյանն ընտրվեց ՔՊ վարչության նախագահ

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության նոր կազմը հայտնի է. գլխավորում է Նիկոլ Փաշինյանը

Եթե ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառի մենք էլ պատասխան կտանք. Չավուշօղլու

Թթուջուր գյուղի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել

Դավիթ Տոնոյանն այցելել է ԶՈւ մարտական հենակետերից մեկը

Պատահական հանդիպում մեր ստերջացրած շնիկների հետ. Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել

Հաշվարկ ենք անում. Ալեն Սիմոնյանը ՔՊ կուսակցության համագումարից լուսանկար է հրապարակել

Ծեծկռտուք Երևանի փաբերից մեկում. մեկ հոգի ձերբակալվել է, մեկն էլ հոսպիտալացվել (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները սպասում են հաշվարկի ավարտին

ԵՄ-ն իրականացնելու է ՀՀ հյուսիսային 3 մարզերում զբոսաշրջության խթանման 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր

Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը (տեսանյութ)

Շիրակի մարզի Փանիկ գյուղում ներգործության է ենթարկվել 1 կարկտավտանգ ամպ

Սևանա լճում հանգիստ նախընտրողները կարող են արդեն օգտվել Ալմաստ (Երևան)–Շորժա էլեկտրագնացքից

Առաջիկա 5 օրերին կեսօրից հետո ՀՀ տարածքում սպասվում է անձրեւ, ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ

Արդարադատության նոր նախարարի թեկնածուների վերաբերյալ վերջնական որոշում չկա. Ավինյան

Հալիձոր գյուղում սողանք է եղել, փակել Որոտան գետի հունը. «Սատանի կամուրջ» այցն արգելված է

Երեկոյան ՔՊԿ համաժողովը կներկայացնի նախագահի թեկնածուին. վարչության անդամների ընտրություններն ընթանում են

Քաղաքապետարանը տրասնպորտային նոր ցանցի նախագծի վերջնական փաթեթն ուղարկել է կառավարություն

Չեմ ողջունում Ռուսաստանի դեսպանի հանդիպումը Քոչարյանի հետ. Արարատ Միրզոյան

Անձնագրային բաժանմունքում աշխատակիցն իրավունք չունի քաղաքացուն ուղարկել այլ աշխատակցի մոտ. իրազեկում