Արցախի պետնախարարն աշխատանքային այց է կատարել Քաշաթաղի շրջանի հարավային թև

15/04/2019 schedule20:26

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 14-ին աշխատանքային այց է կատարել Քաշաթաղի շրջանի հարավային թև, որի ընթացքում Իշխանաձոր համայնքում ծանոթացել է կառավարության և մասնավորի կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերին, մասնավորապես, պետական աջակցության միջոցներով նախատեսվող ինտենսիվ այգիների տնկարաններ ստեղծելու գործընթացին։

Այնուհետև պետական նախարարը շրջել է «Մասիս Տոբակո» ընկերության կողմից ծխախոտագործության համալիր ծրագրի իրականացման համար հատկացված դաշտում, հետաքրքրվել ծրագրի մեկնարկով և ստեղծվելիք նոր աշխատատեղերով: Պատասխանատուները նշել են, որ սկսված է հողօգտագործողներին սածիլների տրամադրման գործընթացը, ինչի համար տրամադրվել է 35 հա տարածք։

Ինչպես հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Իշխանաձորում պետական նախարարը շրջանի հարավային թևի համայնքների ղեկավարների և գյուղոլորտի պատասխանատուների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն: «Ուրախությամբ պետք է նշեմ, որ հանրապետությունում, այդ թվում՝ նաև Քաշաթաղում, անցած տարիների համեմատ գարնանացանի ծավալները մեծացել են, ինչը միանշանակ ողջունելի է, և հորդորում եմ այսուհետ ևս պահպանել սահմանած նշաձողը»,- իր խոսքում նշել է Գրիգորի Մարտիրոսյանը:

Աշխատանքային այցին մասնակցել են նաև գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Տիգրան Ծատրյանը և Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը:

Տպել
303 դիտում

ՀՔԾ-ն պաշտոնապես հաստատում է, որ Միհրան Պողոսյանին ձերբակալել են

Սյունիքի մարզի Խդրանցի եկեղեցին այսօր փլուզվել է

Մեր մտքերն ու աղոթքները զոհերի հարազատների հետ են. Զոհրաբ Մնացականյան

Մոսկվայում կալանավորել են Քեթրինի Միհրանին. Irakanum

Բախումներ Վրաստանում. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին

Երեւանում հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված հայր ու որդի. կասկածյալը հայտնի է

Չարենցավանում ձյուն է տեղում, Տավուշի մարզում և Սպիտակի ոլորաններում մառախուղ է

ՀՀ-ն խստորեն դատապարտում է ոճրագործությունը. Նիկոլ Փաշինյանի հեռագիրը՝ Շրի Լանկայի նախագային

Եվրոպական դատարան. սպասվում է տասը դատավճիռ

Կառավարության նիստում. Ռոբերտ Քոչարյանի բարձր «հովանու ներքո»

Նախընտրական կրքեր. Սահրադյանը 7 օրից կդառնա դոկտոր

Արցախի Նախագահը ՀՀ կառավարության պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հարցերի լայն շրջանակ

Շրի-Լանկայի պայթյունների թիվն ավելացել է երկուսով, զոհերի թիվն արդեն 190-ի է հասնում (լուսանկարներ)

ԱԳՆ-ն ճշտում է Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայությունը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր հետ ներկա է գտնվել Հայրապետական սուրբ պատարագին (լուսանկարներ)

Փրկարարները դուրս են բերել փոսն ընկած ավտոմեքենան

Բակո Սահակյանը Ստեփանակերտում մասնակցել է Սուրբ Հարության տոնի սուրբ պատարագին

Առողջապահության նախարարն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը. վարչապետի գրառումը