Կումայրի արգելոց-թանգարանի տարածքում տներ են քանդվել (լուսանկարներ)

15/04/2019 schedule23:05

Կումայրի արգելոց-թանգարանի տարածքում, Շիրազի փողոցի երկայնքով փլված կամ քանդված տներ կան: Ո՞վ է քանդման թույլտվություն տվել եւ ինչպես, կամ արդյո՞ք տեղի ունեցածն ինքնափլուզում է: ՀԺ-ի հարցմանը Գյումրու քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Սոնա Առաքելյանը պատասխանել է. «Տվյալ շինությունները սեփականատերեր ունեն, դրանց պահպանման և վերականգնման պարտավորությունը սեփականատիրոջն է:

Քաղաքապետարանը բազմիցս դիմել է սեփականատերերին, պահանջել հետևողական լինել իրենց սեփականություն հանդիսացող կառույցներին և ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ շենքերի պահպանման և վերականգնման ուղղությամբ:

Այդ շենքերի քանդման թույլտվություն քաղաքապետարանի կողմից չի տրվել, քանի որ դրանք ընդգրկված են Կումայրի արգելոց թանգարանի պատմամշակութային հուշարձանների ցանկում, հետևաբար՝ դրանք քանդելն արգելվում է»:

Այս պահին ավերված տներին հարակից Շիրազի փողոցում մեծածավալ փողոցաշինություն է ընթանում: Չի բացառվում, որ հենց այդ աշխատանքներից առաջացած ցնցումներից էլ քայքայված տները փլվել են: Դրանք մինչ այս էլ պաբերաբար փլուզվում էին: Տարածքը ժամանակ առ ժամանակ զգուշացնող ժապավեններով արգելափակվում էր:

Շիրազի փողոցի պատմական հատվածում շատ դատարկ տներ կան: Դրանց տերերը կամ արտերկրում են, կամ ուղղակի չեն բնակվում, քանի որ բնակարանները վթարավտանգ են: 

Տպել
669 դիտում

Սուրեն Պապիկյանն ընտրվեց ՔՊ վարչության նախագահ

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության նոր կազմը հայտնի է. գլխավորում է Նիկոլ Փաշինյանը

Եթե ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառի մենք էլ պատասխան կտանք. Չավուշօղլու

Թթուջուր գյուղի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել

Դավիթ Տոնոյանն այցելել է ԶՈւ մարտական հենակետերից մեկը

Պատահական հանդիպում մեր ստերջացրած շնիկների հետ. Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել

Հաշվարկ ենք անում. Ալեն Սիմոնյանը ՔՊ կուսակցության համագումարից լուսանկար է հրապարակել

Ծեծկռտուք Երևանի փաբերից մեկում. մեկ հոգի ձերբակալվել է, մեկն էլ հոսպիտալացվել (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները սպասում են հաշվարկի ավարտին

ԵՄ-ն իրականացնելու է ՀՀ հյուսիսային 3 մարզերում զբոսաշրջության խթանման 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր

Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը (տեսանյութ)

Շիրակի մարզի Փանիկ գյուղում ներգործության է ենթարկվել 1 կարկտավտանգ ամպ

Սևանա լճում հանգիստ նախընտրողները կարող են արդեն օգտվել Ալմաստ (Երևան)–Շորժա էլեկտրագնացքից

Առաջիկա 5 օրերին կեսօրից հետո ՀՀ տարածքում սպասվում է անձրեւ, ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ

Արդարադատության նոր նախարարի թեկնածուների վերաբերյալ վերջնական որոշում չկա. Ավինյան

Հալիձոր գյուղում սողանք է եղել, փակել Որոտան գետի հունը. «Սատանի կամուրջ» այցն արգելված է

Երեկոյան ՔՊԿ համաժողովը կներկայացնի նախագահի թեկնածուին. վարչության անդամների ընտրություններն ընթանում են

Քաղաքապետարանը տրասնպորտային նոր ցանցի նախագծի վերջնական փաթեթն ուղարկել է կառավարություն

Չեմ ողջունում Ռուսաստանի դեսպանի հանդիպումը Քոչարյանի հետ. Արարատ Միրզոյան

Անձնագրային բաժանմունքում աշխատակիցն իրավունք չունի քաղաքացուն ուղարկել այլ աշխատակցի մոտ. իրազեկում