«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները պատասխանել են Կոպենհագենի համալսարանի ուսանողների հարցերին

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Միքայել Զոլյանը եւ Հռիփսիմե Գրիգորյանը հանդիպել են Կոպենհագենի համալսարանի քաղաքագիտության ինստիտուտի ուսանողների հետ: Ապրիլի 15-ին կայացած հանդիպմանը պատգամավորները ներկայացրել են իշխանափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը,պատասխանել ուսանողների հարցերին:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանը ներկայացրել է իշխանափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը, անդրադարձել ժողովրդավարության զարգացման մարտահրավերներին, բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը, հակակոռուպցիոն ռազմավարությանը, ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցերի:

Կոպենհագենի համալսարանի «Միջազգային բանավեճ» ուսանողական ասոցիացիայի ներկայացուցիչ Սելին Էմմա Լա Քուրը նշել է, որ այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին, ստանալ քաղաքական որոշ օրակարգային առաջնահերթություններին վերաբերող հարցերի պատասխաններ: Նրա խոսքով՝ Հայաստանն իր անցած ճանապարհով բավականին հետաքրքիր թեմա է քաղաքագիտությունն ուսումնասիրողների համար:

Ուսանողները այցելել են նաեւ Արցախի Հանրապետություն: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը նշել է, որ հարցի վերջնական լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Նրա խոսքով՝ կողմերի միջեւ հաղորդակցությունը պետք է շարունակվի ոչ միայն քաղաքական էլիտաների մակարդակում, այլեւ հասարակական լայն շերտերի, որի համար արդյունավետ գործիք կարող են հանդիսանալ նաեւ առցանց հարթակները:

Պատգամավորներն ուսանողների խնդրանքով անդրադարձել են նաեւ ԵՄ, Ռուսաստանի եւ հարեւան պետությունների հետ Հայաստանի հարաբերություններին:Խորհրդարանականները պատասխանել են զանգվածային լրատվամիջոցների ազատությանը, ընդդիմության դերակատարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենսդրական աշխատանքներին վերաբերող հարցերի:

Տպել
812 դիտում

Նախկիններն իրականում շատ կեղտոտ ծուղակ հյուսեցին Սահմանադրության մեջ, հանգուցալուծումն ԱԺ տիրույթում է․ Ս․ Սաֆարյան

Դատական դեպարտամենտի ղեկավարն ինքն է ներկայացրել հաղորդում հանցագործության մասին. ԲԴԽ

Չեմ բացառում, որ կոալիցիոն կառավարություն ստեղծվի. Վրաստանի վարչապետ

Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանի հետ կապված զարգացումներին

Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ ԵԽ 1/4 եզրափակիչ՝ հաղթելով բելառուսցի մրցակցին

Մինսկ-2019․ Գ. Հովհաննիսյանը հաղթեց թուրք բռնցքամարտիկին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (լուսանկարներ)

Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է բացահայտորեն արհամարհել միջազգային հանրային կարծիքը. Մնացականյանը՝ ՄԱԿ-ում

Հայ զինվորի ու հրամանատարի ծառայությունն ու պայքարը իրենց զավակների, հայրենիքի ապահով և խաղաղ կյանքն է. կաթողիկոս

Երևանում հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ կանցկացվի

Քննարկվել են Հայաստանի ու Վիետնամի միջեւ համագործակցության հեռանկարները

Գորիսում եւ Կապանում ցուցադրվել են սպառազինության և զինվորական տեխնիկայի նմուշներ

Մենք չենք կարող թույլ տալ Իրանին միջուկային զենք ունենալ. Թրամփ

Թբիլիսիում քամու հետևանքով երկաթյա կոնստրուկցիան ընկել է զբոսաշրջիկների վրա. կա 1 զոհ, 2 վիրավոր

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել գետից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող». (տեսանյութ)

Ֆրանսիայի Շավիլ քաղաքում Շառլ Ազնավուրի անվան հրապարակ է բացվել

Ովքեր են պայքարում անկախ դատարանների դեմ եւ ինչու է դիմադրությունը կատաղի

ԵԽԽՎ-ում քննարկում են ՌԴ-ի ձայնի իրավունքի վերականգնումը. Վրաստանը, Ուկրաինան, Բրիտանիան ծայրահեղ քայլերի են պատրաստ

Նկարիչ Հենրիկ Ոսկանյանի անունով փողոց Երեւանում չի լինի. ավագանին մերժեց նախագիծը

Կանաչապատման աշխատանքների ընթացքը գոհացուցիչ չէ. Հայկ Մարության