Լսում ենք ելույթներ Գեւորգ Պետրոսյանից՝ ողջամտության մասին, Նաիրա Զոհրաբյանից՝ զոմբիների մասին․ լուրջ ե՞ք ասում

«ԱԺ հաճախ բերվում են նախագծեր, որոնց բովանդակությունը, մեղմ ասած, վիճելի է, իսկ այս նախագծի դեպքում՝ տեղին է պոպուլիզմ բառը»։ Այս մասին այսօր ԱԺ ամբինից իր ելույթում ասաց  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում էր մարտական հերթապահության մեկնելուց առաջ մի քանի ամսով երկարաձգել զինպատրաստություն անցնելու ժամկետը։

Համազասպ Դանիելյանն ասաց, որ այսօր մենք լսում ենք ելույթներ ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանից՝ ողջամտության մասին, Նաիրա Զոհրաբյանից՝ զոմբիների մասին, ԲՀԿ-ի մասին, որ դեմ է եղել նախկինին․

«Լուրջ ե՞ք ասում, ժողովուրդ»։

Այս նախադասությունից հետո վրդովվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ տեղից ռեպլիկներ անելով․ «Դու լուրջ ե՞ս խոսում»։

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը փորձեց հանդարտեցնել դահլիճը՝ խնդրելով չխախտել ԱԺ կանոնակարգը եւ չընդհատել ելույթ ունեցողին, բայց հավելեց, որ Դանիելյանի ներկայացրած խոսակցությունն ինքնին պոպուլիզմ է։

Էդմոն Մարուքյանն էլ իր ելույթում անդրադարձավ քրեակատարողական հիմնարկներ պատգամավորների մուտք գործելու վերաբերյալ նախագծի մերժմանը՝ հիշեցնելով, որ նախորդ գումարման Ազգային ժողովում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ է նման նախագիծ բերել, որը մերժվել է ՀՀԿ-ականների կողմից, իսկ պոպուլիզմի մասով հավելեց․

«Մի հատ քաղաքական հետագիծ ունեցեք, մի հատ նայեք, տեսեք՝ ով ինչ ա ժամանակին ասել, նոր նման բաներ ասեք, Համազա՛սպ, Դուք ինքներդ ձեր կենսագրությունը մի՛ վիճարկեք էս ամբիոնից, մի հատ տեսեք՝ ով ինչ ա խոսել, ինչ ա արել, մի քիչ կարդացեք, հետ նայեք պատմությանը, ձեւ կա, բան կա, չափ կա»,-ասաց Մարուքյանը, ինչին հաջորդեցին որոշ պատգամավորների ծափողջույնները։

Տպել
931 դիտում

Վրաստանում ընթանում է բողոքի յոթերորդ ցույցը. մնացել է 1 պահանջի կատարում (տեսանյութ)

Մինսկ-2019․ Կարեն Տոնականյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով բրոնզե մեդալ

Ուկրաինայի պատվիրակությունը լքել է ԵԽԽՎ-ն

Երեւանում տարածքը գնել են 1 միլիոն դրամով, մեկ տարի անց վաճառել 247 միլիոնով. Հայկ Մարության

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Մինսկ 2019-ում 5-րդ մեդալն ապահովեց Հայաստանի համար

Լրջագույն ռազմական մատակարարումներ կլինեն ՀՀ տարեվերջին. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դուրս մնաց Մինսկ 2019-ի հետագա պայքարից

Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը դուրս մնաց Մինսկ 2019-ի հետագա պայքարից

Խարբերդի ամառանոցների տարածքում հրդեհի բարդության ԲԻՍ-1 կանչով մեկնել է 4 մարտական հաշվարկ

Շիրակի մարզը հունիսի 4-ին 560 մլն դրամի վնաս է կրել

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը դուրս մնաց Մինսկ 2019-ի հետագա պայքարից

Մոնումենտի այգիներում գտնվող դղյակների վճարած գույքահարկը որոշ դեպքերում 3 մլն-ից 27 մլն կդառնա. Պապոյան

Օպերային թատրոնը բողոքարկել է ԿԳՄՍ-ի հրամանները. դեմ են նախկին աշխատակիցներին թատրոնում վերականգնելուն

Ջիգարխանյանը, Միշա Գալուստյանը եւ Ռուսաստանում մյուս հայ հայտնիները հորդորում են այցելել Հայաստան (տեսանյութ)

Վլադիմիր Պուտինն ընդունել է Ինգուշեթիայի ղեկավարի հրաժարականը

Թումանյանի թանգարանի տնօրենի մրցույթը կկայանա հուլիսի 12-ին. մասնակիցներից երկու թեկնածու է հայտնի

Ռումյան Հովսեփյանը կխաղա բուլղարական թիմում

Աշտարակում ոստիկանները բերման են ենթարկել մի երիտասարդի՝ հորը պատկանող գազային ատրճանակով

Արտակ Դավթյանն այցելել է կենտրոնական հավաքակայան

Դա ձեր խնդիրն է․ «Իմ քայլ»-ի պատգամավորի շփման ձեւը լրագրողների հետ (տեսանյութ)