Ամեն օր ոստիկանությունը պետք է ձգտի կատարելության. Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ոստիկանության օրվա 101-րդ տարեդարձին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա 101-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին: Մինչ այդ Ոստիկանության ծառայողները հանդեն են եկել հանդիսավոր շքերթով: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես նշել է.

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգարժան պետ,

Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի ծառայողներ,

Թույլ տվեք նախ շնորհավորել ձեզ և բոլորիս Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա կապակցությամբ:

Ուղիղ 1 տարի առաջ այս օրը մենք կրկին իրար հետ էինք, սակայն փշալարերի տարբեր կողմերում: Ես այդ օրը նշանային եմ համարում Հայաստանի Հանրապետության ոստիկանության և քաղաքացիների հարաբերությունների մեջ: Այդ օրվանից մեր հետևությունն այն էր, որ այդ բուն գործընթացի ընթացքում, ըստ էության, տեղի ունեցավ հակասության մի շատ արտահայտիչ ակցիա, այդ ամենի մեջ չկար ոչ մի կաթիլ և ոչ մի հատիկ ատելություն: Հենց այս առումով եմ նշանավոր համարում այդ օրը և կարծում եմ, որ դա Հայաստանի Հանրապետության ոստիկանության և քաղաքացիների հարաբերությունների նոր բովանդակության սկիզբն է՝ այն առումով, որ ՀՀ ոստիկանության գործողություններն ատելություն չպետք է արտահայտեն և առաջացնեն: 

Ոստիկանությունն իրավապահ, ուժային մարմին է և աշխարհի ամենաժողովրդավարական երկրներում նույնիսկ երբեմն, ցավոք սրտի, ոստիկանությունը ստիպված է լինում դիմել ինչ-ինչ ուժային գործողությունների: Բայց կարևոր է ընդգծել, որ ոստիկանության գործողությունները չպետք է առաջացնեն ատելություն և դրանք չպետք է արտահայտեն նման դրսևորում: Կարծում եմ, որ վերջին ամիսների ամենամեծ ձեռքբերումը կարող ենք հենց դա համարել, երբ ատելությունը՝ որպես հարաբերությունների հատկանիշ, ընդհանրապես դուրս է եկել ոստիկանության և հասարակության հարաբերություններից, ընդհանրապես դուրս է եկել իշխանության և հասարակության հարաբերություններից:

Մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ իրավապահ մարմինները, հատկապես ոստիկանությունը մեր պետականության հիմնասյուներից են: Անկախ ամեն ինչից՝ ոստիկանությունը պետականության հենասյուն է և մենք պետք է այս իրողությունը հստակ և միանշանակ գիտակցենք ու արձանագրենք, որ ոստիկանության գործառույթների բարձր մակարդակի իրականացումն առաջին հերթին պետության բարձր մակարդակի վկայությունն է:

Հույս ունեմ, որ ահա այս հանգրվանում՝ Նոր Հայաստանում, ոստիկանությունն իսկապես նոր բովանդակություն, կերպար կստանա, նոր անելիքի մեջ կդրսևորվի, և դա չի լինի որևէ քաղաքական ուժի, քաղաքական որևէ թիմի կամ որևէ անձի ծառայելը: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պետք է ծառայի Սահմանադրությանը, օրենքին և ժողովրդին: Ես համոզված եմ, տեսնում եմ, որ այսօր ամեն ինչ հենց այդպես էլ տեղի է ունենում: Այսօր ամեն ինչ չէ, որ կատարյալ է, բայց մենք միանշանակ գնում ենք ճիշտ ճանապարհով, մենք գնում ենք վստահ այդ ճանապարհով, մենք այդ ճանապարհը շարունակելու ենք և Հայաստանի Հանրապետության ոստիկանության ձգտումը պետք է լինի հասնել կատարելության: Իհարկե, դժվար է ասել՝ այդ նպատակին երբևէ որևէ մեկը հասել է, թե ոչ, բայց այդ ճանապարհով առաջ գնալն արդեն մեծագույն առաքելություն է և հաջողություն:

Ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բոլոր ծառայողներին շնորհավորել այսօրվա կապակցությամբ: Ուզում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բոլոր ծառայողներին շնորհակալություն հայտնել ծառայության համար, ես ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել և շնորհավորել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի այն ծառայողներին, ովքեր այսօր հերթապահություն են իրականացնում, մարտական հերթապահություն են իրականացնում և պահպանում, պաշտպանում Հայաստանի Հանրապետության սահմանները: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն ոստիկաններին, ովքեր իրենց գործողություններով կյանքեր են փրկում, ովքեր իրենց գործողություններով իրավունք են պաշտպանում, օրինականություն են պաշտպանում, պետականություն են պաշտպանում, ժողովուրդ են պաշտպանում և ապագա են պաշտպանում:

Համոզված եմ, որ մենք այսօր ունենք հենց այսպիսի ոստիկանություն և այս առաքելության մեջ ամեն օր ոստիկանությունը պետք է ձգտի ավելիին, ամեն օր ոստիկանությունը պետք է ձգտի կատարելության:

Եվ ուրեմն, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: Շնորհակալ եմ»:

Ոստիկանության օրվա առթիվ հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, գնդապետ Գարիկ Ղուկասյանը, Ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պարետային ծառայության բաժնի պետ, փոխգնդապետ Արտակ Գևորգյանը, Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ, մայոր Սևակ Բադիրյանը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքի պետ, մայոր Արմեն Գևորգյանը, Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի պետ, մայոր Արթուր Գնդոյանը, Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ, կապիտան Վռամ Վարդևանյանը, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության երկրորդ վարչության առաջին բաժնի ավագ օպերլիազոր, ավագ լեյտենանտ Գարեգին Ավագյանը, Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի հասարարական կարգի պահպանության երկրորդ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Վահան Հովհաննիսյանը:                

Տպել
485 դիտում

ՍԴ նախագահի պաշտոնին կեղծիքով տիրացած անձը թանկարժեք ընծա էր մատուցել վարչապետին. Ն. Փաշինյանի նոր գրառումը

Ախր հեչ հանդուրժելու բաներ չեն

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել է 3 մեքենա. մեկը կողաշրջվել է.կան վիրավորներ (լուսանկարներ)

Աջափնյակում մեկնարկել են ապօրինի կրպակների ապամոնտաժման աշխատանքները

Կարևոր է, որ Իսրայելն առաջնային դեր ունենա և ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Ա. Սարգսյանը հանդիպել է Իսրայելի նախագահին

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն է տեղի ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

«Արմատական ընդդիմություն»-ը գազո՞վ է աշխատում

Աղմուկ հայկական ուշուում. ֆեդերացիայի անդամները կարծում են՝ նախկին նախագահի օրոք ֆինանսական չարաշահումներ են եղել

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիային՝ ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

Վանաձորում մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո՝ ծառին. կա 5 վիրավոր (լուսանկարներ)

Քծնում, շողոքորթում էր ինձ, հետո՝ Աննային, դիմում բացառապես «պարոն վարչապետ ջան»-ով. Ն. Փաշինյանը՝ Հ. Թովմասյանի մասին

Սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի կամ այլ հակաօրինական միջոցով իրավունքները պաշտպանելու փորձերից. Հովհաննիսյան

Եթե ՀՀ սահմանը հատող անձի մոտ առկա են վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ուղեւորը մեկուսացվում է․ԱԱՏՄ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահին՝ Ազգային տոնի առթիվ

Արցախի նախագահի թեկնածուներն արձագանքել են Արցախի կարգավիճակի մասին Փաշինյանի խոսքերին

Առաջիկա օրերին ԵՊՀ-ում նիստ կհրավիրվի եւ կհայտարարվի ռեկտորի մրցույթ. թեկնածուին առաջադրվելիք պահանջները վերանայվում են

Ավելի լավ է այդ հարցն ուղղեք Սամվել Կարապետյանին. «Դալմա Գարդեն մոլի» շենքն ընդլայնում են

Առաջիկա 3 օրերին կտաքանա 8-10 աստիճանով, տեղումներ չեն սպասվում

Թուրքիայում գրանցված երկրաշարժի զոհերի թիվն աճել է. տուժել է մի քանի հազար մարդ (լուսանկարներ)

Արմավիրում սահմանային անցակետի փշալարերով արգելված վայր անցած 2 զինված քաղաքացի է հայտնաբերվել