Սպորտի նախարարությունն ասել է՝ ինչու է դադարեցրել բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը

ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը պատասխանել է ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանին: Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ նախարարությունը ֆինանսավորումը դադարեցնելու որոշում է կայացրել եւ ընդգծել էր, որ դա ապօրինի է: Նախարարությունը պարզաբանում է հրապարակել պաշտոնական կայքում:

«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիային պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական աջակցության կասեցմանը՝ այն որակելով «անօրինություն եւ ակնհայտ ոչ օրինաչափ»: Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից Հայաստանի Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիային պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական աջակցության կասեցման համար հիմք են հանդիսացել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի 2019 թվականի ապրիլի 2-ի N 64-Ա/1 (http://msy.am/files/post/1555402004-64-A-1.PDF ) եւ 2017 թվականի հուլիսի 24-ի N 146-Ա/1 (http://msy.am/files/post/1554712131-146-A-1.PDF ) հրամանները, ինչպես նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի Գործադիր կոմիտեի որոշումը:

Նշենք, որ 2017 թվականի հուլիսի 24-ի N 146-Ա/1 հրամանով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության մարզաձեւերի ֆեդերացիաներին ֆինանսական աջակցության չափի հաշվարկման կարգը, ֆինանսական աջակցության չափը հաշվարկող հանձնաժողովի կազմը եւ գործունեության կարգը: Այդ կարգի 3-րդ գլխում սահմանված է ֆինանսական աջակցություն ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, իսկ այդ գլխի 5-րդ կետի համաձայն ֆինանսական աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության անդամ լինելու մասին տեղեկանք»,- գրել է նախարարությունը:

Գեւորգյանը ստեղծված իրավիճակը լուծելու հարցում լուրջ է տրամադրված: Նա պատրաստվում է դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Տպել
480 դիտում

ԵԽ գլխավոր քարտուղար Յագլանդը հաստատել է լիակատար աջակցություն ՀՀ բարեփոխումների օրակարգին

ՀՀ մարմնամարզիկները կարեւորագույն ստուգատեսներից առաջ փորձնական մրցումների կմասնակցեն

Նորընտիր ռեկտորը խոստացավ հրաժարականի պահանջին պատասխանել վաղը. ուսանողները հայտարարեցին՝ մինչ այդ բոլորը կմնան շենքում

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել

60 տարի բեմում լինելու, վիրահատության եւ երաժշտական դադարի մասին պատմում է Ռոզի Արմենը. նա Հայաստանում է

Երաշխիք չունեմ, որ կեսից չեն փոշմանի ու հետ վերցնի. քաղաքապետարանը «Կանազ»-ի շենքը տրամադրելու ռիսկեր է տեսնում

Ազնավուրին ե՛ւ ճանաչում եմ, ե՛ւ չէ, մեր հանդիպումներն այդպես էլ չստացվեցին. Ռոզի Արմեն

ԱԺ խորհուրդը մերժեց արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության միջնորդությունը

Հայտնի են Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարից վիրավորված հայերի անունները. ԱԳՆ

Դատավորի հեղինակությունը պետք է պաշտպանված լինի. Դատավորների միության հայտարարությունը

Ներկայացվելու են անցումային արդարադատության ինստիտուտի միջազգային իրավական հիմքերը. Արդարադատության նախարարի տեղակալ

Հայաստանը չզիջեց. Ստանիսլավ Զասը կստանձնի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը 2020 թ. հունվարի 1-ից

ԵԹԿՊԻ-ում իրավիճակը լարված է, ուսանողները փակել են մուտքերն ու ելքերը, խորհրդի անդամներին թույլ չեն տալիս դուրս գալ

Գեղարքունիքի մարզում մոտ 50 միլիոն դրամի յուրացման դեպք է արձանագրվել (տեսանյութ)

Մեկ օրում բացահայտվել է 54 հանցագործություն. ոստիկանություն

Ի՞նչ է կատարվում «Բագրատաշենի» անցակետում. ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Մինչ 2100թ. Լոնդոնն ու Նյու Յորքը կարող են ջրի տակ անցնել. գիտնականները զգուշացում են

Հայաստանի առաջնության հադիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը

ՌԴ ԱԴԾ-ն հայտնում է երկու կասկածյալ ահաբեկիչի սպանության մասին

Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կան ՀՀ քաղաքացիներ. ԱԳՆ